Սեյրան Բաղդասարյան
Սեյրան Արամայիսի Բաղդասարյան (հունվարի 1, 1959, գ. Բորիսովկա (այժմ՝ Հայաստանի Սյունիքի մարզում)), քաղաքական գործիչ։
Սեյրան Բաղդասարյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1959[1] (66 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Կիևի Ազգային ավիացիոն համալսարան (1985) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Գործունեություն
խմբագրելՀՀԴ կուսակցության անդամ (1990-1995 թթ.), ՀՀ ՂԽ Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովի նախագահ (1990 թ.)։ Ավարտել է Կիևի քաղաքացիական ավիացիայի ճարտարագիտության ինստիտուտը (1985 թ.) և Մոսկվայի քաղաքական գիտությունների դպրոցը (1994 թ.)։
1985-1990 թվականներին աշխատել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունում։ 1996 թվականից՝ ՌԴ-ում ՀՀԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, Մոսկվայի «Հայ-ռուսական համագործակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար։
1990 թվականից մասնակցել է Ղարաբաղի հիմնահարցի միջխորհրդարանական, միջազգային և միջպետական բանակցությունների, միջազգային քաղաքական սեմինարներում և հանդիպումներում ներկայացրել արցախահայության պահանջը։ ՀՀ ԳԽ պատգամավոր, ԳԽ նախագահության, ՀՀԴ պատգամավորական խմբակցության անդամ (1990-1995 թթ.)։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |