Սենսացիա
Սենսացիա (ֆր.՝ sensation)՝ տարօրինակ միջադեպ, որը ստացել է լայն հրապարակայնություն։
Նոր տեղեկատվության մատուցման ձև, որը կարող է փոխել աշխարհի պատկերը և մարդու հնարավորությունների ավանդական պատկերացումները։ Ավելի շատ հայտնի են թերթի, գիտության և գրականության սենսացիան։
Դասակարգում
խմբագրելԳիտություն
խմբագրելԳիտական ամբողջական սենսացիայի ստեղծումը պահանջում է պրոֆեսիոնալ և կանոնավոր աշխատանք։ Պետք է լինեն տեղեկատվության գիտամատչելի աղբյուրներ՝ իր տարիների իդեալական աշխատանքով արժանացած մարդկանց վստահությանը։ Հասանելի տեղեկության նման առաջնային աղբյուրների դերը պետք է կատարեն գիտական խոշոր կազմակերպությունների PR բաժիններ։ Պետք է լինեն այդ առաջնային ինֆորմացիայի որակյալ սաստկացուցիչներ, այսինքն՝ բարեխիղճ և պրոֆեսիոնալ ԶԼՄ-ներ։ Անբավականություն, որով գիտնականները ընդունում են ԶԼՄ-ների հրապարակումները գիտության մասին դարձել են արդեն ընդհանուր տեղ։ Ժամանակակից մարդը զգում է տեղեկատվական ճնշում, այդ պատճառով, որպեսզի «ճանկեն» նրան կարևոր հաղորդագրությամբ, պետք է նորությանը տալ սենսացիայի ձև կամ թեկուզ ապահովել այն սենսացիոն վերնագրով։ Առևտրային ԶԼՄ-ները չարաշահում են այդ՝ ակտիվորեն տիրաժավորելով կեղծ սենսացիաներ[1]։
Գրականություն
խմբագրելԳրական սենսացիաների ամենահայտնի դեպքերից մեկն է Շառլ Լուի Մոնտեսքյոի «Պարսկական նամակների» (1721) անանուն հրապարակումը։ Նոր ժամանակաշրջանում հրատարակչական սենսացիա է եղել Սպրեգ դե Քամպայի և Լինա Քարթերի՝ Ռոբերտ Իրվին Հովարդի «Կոնան» ստեղծագործության մասերի վերածնունդի ծրագիրը։ Չնայած սկանդալային տարրի առկայությանը՝ Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտա» վեպի հրատարակումը անգլերենով 1955 թվականին Փարիզում պետք է համարել խոշոր գրական սենսացիան, որը ցնցել է համաշխարհային գրքի շուկան և ընթերցողների երևակայությունը։
Պարբերականներ
խմբագրելՄի շարք թերթերի և ամսագրերի սենսացիաները ուղեկցվեցին իմպրեսիոնիզմով։ Թերթերի սենսացիայի համար պատճառ է հանդիսացել տաշիզմի դպրոցի ֆրանսիացի նկարիչ Ժորժ Մատյոյի ներկայացումները՝ հայտնի դերասանների մասնակցությամբ թատրոնները և կիմոպրեմերիաները։
XX դարի առաջին կեսին կինոմատոգրաֆիայում սենսացիա են եղել այնպիսի դասականների ֆիլմերի պրեմերիաները, ինչպիսիք են՝ Ֆրից Լանգը, Լենի Ռիֆենշթայլը և ուրիշները։
Հատկապես պետք է նշել կեղծ սենսացիաները։ Այսպես կոչված թերթային բադի քրեստոմատիական օրինակ է՝ ԶԼՄ-ներում դիտմամբ հրապարակված կեղծ տեղեկատվություն՝ շահադիտական կամ այլ նպատակով։ Սա միջազգային արտահայտություն է. շատ լեզուներում կեղծ տեղեկատվությունը ԶԼՄ-ներում անվանում են թերթային բադ։ Տերմինը օգտագործում են նաև պաշտոնական դեմքերը. օրինակ՝ ԽՍՀՄ-ի հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման պետական կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կրավչենկոն հաստատում էր[2]։
Եվգենի Դոդոլևը իմ մասին տարածում էր այնպիսի բադեր, որ ես ստիպված էի լինում բացատրվել ուղիղ եթերում։ |
«Հետաքննական լրագրություն» ժանրի աշխատանքներից շատերը կենտրոնացված են լսարանի արձագանքի վրա և, հետևաբար, ըստ էության և/կամ մատուցմամբ սենսացիա են։
Քաղաքականություն
խմբագրելԹերթերի և քաղաքական սենսացիաների մեծամասնությունը ունենում են կոնկրետ նախաձեռնող։ Օրինակ՝ Ուոթերգեյթի հեղինակ են համարվում հրատարակիչը և The Washington Post թերթի սեփականատեր Քեթրին Գրեմը։ Այս ամենի հետ միասին չպետք է շփոթել սենսացիան (որպես մարդկության գիտելիքի նոր, արտասովոր և տարօրինակ տեսակ) սովորական սկանդալի հետ։
Հակասական
խմբագրելՎերջին տարիներին կապված ընդհանուր հասանելիության հեռահաղորդակցման ալիքների զարգացումով և զվարճանքի արդյունաբերությունում հաճախ հանդիպում է «սպորտային սենսացիա» արտահայտությունը։ Մասնագետների կարծիքով, արտահայտությունը չի համապատասխանում նշանակությանը և իրականությանը (խաղի հաշիվը, դոպինգի հայտաբերում, սպորտսմենների սկանդալային վարքագիծը և այլն)։
Այսօր ժամանակակից ԶԼՄ-ների զարգացման և հեռահաղորդակցման ալիքների հետ կապված, որպես սենսացիա են ներկայացվում նաև ազգային մարգարեությունները։ Մասնավորապես, ամերիկացի թերթերի հետաքրքրությունը Է. Քեյսի անձի հետ կապված, ոչ այդքան վաղ հեռուստատեսային ծառայությունների հետաքրքրությունը Վանգայի արած ոչ այդքան հասկանալի հայտարարությունների հանդեպ և այլն։
Դեղին մամուլը ակտիվորեն օգտագործելով «սենսացիա» բառը որպես լսարան գրավելու հնարանք ինչ-որ չափով արժեզրկել է նրա նշանակությունը։