Սեն-Ժոն Պերս
Ալեքսի Լեժե Սեն-Ժոն Պերս (ֆր.՝ Marie-René-Auguste-Alexis Leger, մայիսի 31, 1887[2][3][4][…], Պուանտ ա Պիտր[1] - սեպտեմբերի 20, 1975[5][2][3][…], Եր[1]), ֆրանսիացի բանաստեղծ, դիվանագետ։
Սեն-Ժոն Պերս ֆր.՝ Saint-John Perse | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Marie René Auguste Alexis Léger[1] |
Ծնվել է | մայիսի 31, 1887[2][3][4][…] |
Ծննդավայր | Պուանտ ա Պիտր[1] |
Վախճանվել է | սեպտեմբերի 20, 1975[5][2][3][…] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Եր[1] |
Գերեզման | cemetery of Giens[6] |
Գրական անուն | Saint-John Perse[7] և Saint Leger Leger |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, դիվանագետ և գրող |
Լեզու | ֆրանսերեն[8][9] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Բորդոյի համալսարան և Lycée Louis-Barthou? |
Ուշագրավ աշխատանքներ | Anabase?, Amers?, Praises? և Q48748337? |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա |
Աշխատավայր | Հարվարդի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Dorothy Russel?[12] |
Saint-John Perse Վիքիպահեստում |
1916 թվականից դիվանագիտական աշխատանք է կատարել։ 1940 թվականին պաշտոնազրկվել է և տարագրվել ԱՄՆ։ Էպիկականության, ազգային ավանդույթների նկատմամբ իր ձգտումով, արևելքի քաղաքակրթությունների մնայուն արժեքների հանդեպ իր հակումներով Սեն-Ժոն Պերսն առանձնահատուկ տեղ է գրավում արդի ֆրանսիական մշակույթի մեջ։ Բանաստեղծին խորթ է եղել մոդեռնիստական բարդացված պատկերավորությունը («Պատկերներ Կրուզոյի համար», 1909)։ Նրա չափածոն կառուցված է ֆրանսիական ավանդական տաղաչափության ոգով։ Սեն-Ժոն Պերսին հռչակ բերած «Անաբասիս» (1924) պոեմում գովերգված է բնության և հավերժական հոգևոր արժեքների աշխարհը, որը հակադրված է Երրորդ հանրապետության բուրժուական իրականությանը։ Իր հայրենասիրական բանաստեղծություններով («Տարագրություն», 1942, «Քամիներ», 1946) Սոն-Ժենտ Պերսին դարձել է դիմադրության շարժման ոգեշնչողներից մեկը։ Չնայած քաղաքական գաղափարների վերացականությանն ու բառապաշարի գրքայնությանը, Սեն-Ժոն Պերսին իր այդ շրջանի ստեղծագործությամբ դարձել է Ֆրանսիայի ազգային բանաստեղծ։ Հայրենիքի վեհության վերականգնման առաջադիմական գաղափարներն են արտահայտված «Կողմնորոշիչներ» (1957), «Ժամանակագրություն» (1960), «Թռչուններ» (1963) պոեմներում։ Նոբելյան մրցանակ (1960)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 ծննդական — P. 35.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 5,0 5,1 5,2 Сен-Жон Перс // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ https://www.nobelprize.org/prizes/facts/facts-on-the-nobel-prize-in-literature/
- ↑ Ֆրանսիայի ազգային գրադարան — 1537.
- ↑ Library of Congress Library of Congress Name Authority File
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1960/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ Library of Congress Authorities — Library of Congress.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեն-Ժոն Պերս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 292)։ |