Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջան
Սեուլի Մայրաքաղաքային Տարածաշրջան (ՍՄՏ), տարածաշրջան Հարավային Կորեայի հյուսիսարևմտյան մասում։ Հայտնի է նաև որպես Սուդոգվոն (հանգըլ՝ 수도권, հանջա՝ 首都圈, կոր․ նոր․ ռոմ․՝ Sudogwon ― [sʰudoɡwʌn]) կամ Գյոնգի տարածաշրջան (հանգըլ՝ 경기 지방, հանջա՝ 京畿地方, կոր․ նոր․ ռոմ․՝ Gyeonggi Jibang)։ Բաղկացած է 3 վարչական շրջաններից՝ Սեուլ, Ինչոն և Գյոնգիդո։
Երկիր | Հարավային Կորեա |
---|---|
Կարգավիճակ | տարածաշրջան |
Մտնում է | Հարավային Կորեա |
Ներառում է | Հատուկ կարգավիճակ ունեցող Սեուլ քաղաք Մետրոպոլիտ-քաղաք Ինչոն Սուվոն Գոյանգ Սոնգնամ Բուչոն |
Հիմնական լեզու | կորեերեն |
Բնակչություն | 25 620 000 (49 %) |
Տարածք | 12 685 կմ² |
Ժամային գոտի | +9 |
Հապավում | ՍԱՄՏ/ՍՄՏ |
Անվանված է | Սեուլ |
Բնակչությունը կազմում է 24,2 միլիոն (2015 թվականի տվյալներ) և համարվում է ագլոմերացիայով աշխարհում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը[1]։ Տարածաշրջանը ձևավորում է Հարավային Կորեայի մշակութային, առևտրական, ֆինանսական, արդյունաբերական և բնակելի կենտրոնը։
Սեուլը երկրի խոշորագույն քաղաքն է՝ 10.49 մլն․ բնակչությամբ, այնուհետև հետևում է Ինչոնը՝ 2.8 մլն․ բնակչությամբ։
Աշխարհագրություն
խմբագրելՏարածաշրջանը զբաղեցնում է Հանգան գետի հովտի համեմատաբար հարթ մասը։ Պարունակում է Կորեական թերակղզու բերրի հողի առավել մեծ մասը, չնայած, որ ներկայումս այդ հողերը հողագործության համար չեն օգտագործվում։ Գիմփո հարթավայրերը վարելահողի համար ազատ տարածություններից մեկն է, որն ընդգրկում է Կիմփո և Պուչոն քաղաքների մեծ մասը։
Ժողովրդագրություն
խմբագրելՏարածաշրջանը զբաղեցնում է ամբողջ երկրի 12%-ը։ Ներկայումս այն մարդկանց կեսը, ովքեր տեղափոխվում են մի նահանգից մյուսը, տեղափոխվում են մայրաքաղաքային շրջան[2]։ Ենթադրվում է, որ 2020 թվականին բնակչության ավելի քան 52%-ը (ավելի քան 25 520 000) կբնակվի մայրաքաղաքային տարածաշրջանում[3]։
Ստորաբաժանումներ
խմբագրելՍեուլի մայրաքաղաքային տարածաշրջանը բաժանված է Հատուկ կարգավիճակ ունեցող Սեուլ քաղաքի, Մետրոպոլիտան Ինչոնի և Գյոնգի նահանգի։ Սեուլն ունի 25 գու (համայնքային շրջաններ, որոնք ունեն ինքնակառավարման կարգավիճակ), Ինչոնը՝ 8 գու և 2 գավառ, Գյոնգի նահանգը՝ 27 քաղաք և 4 ենթակայության գավառ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.citypopulation.de/world/Agglomerations.html
- ↑ Рю Босэн (류보선) (2005-08-23). "수도권 인구 편중현상 계속" (կորեերեն)։ Կորեական ազգային վիճակագրական ծառայություն։
- ↑ Հունգ, Դոկ Յոնգ (홍용덕) (2005-06-01). "각종 분산 정책 불구 하고 수도권 은 '인구 블랙홀" (կորեերեն)։