Սեռական կողմնորոշման խտրականություն

Սեռական կողմնորոշման խտրականությունը (նաև հայտնի է որպես սեքսուալիզմ անգլ.՝ sexualism), խտրականություն, որը հիմնված է անձի սեռի, սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության վրա[1]։

Սեռական կողմնակալություն

խմբագրել

Սեռական կողմնորոշման խտրականությունը հաճախ ի հայտ է գալիս աշխատանքի տեղավորման գործողությունների համատեքստում[2]։ Դա վերաբերում է սեռական նախապաշարմունքին, բացասական վերաբերմունքին անձի նկատմամբ, որը պայմանավորված է նրա սեռական կողմնորոշմամբ[3]։ Այս կողմնակալության օրինակ է հոմոֆոբիան, որը վերաբերում է միասեռական անձի նկատմամբ խտրականությանը։ Հաճախ աշխատանքային միջավայրում դա նկատվում է հետերոսեքսուալ անհատների մոտ, ովքեր նախապաշարմունքներ ունեն լեսբիների, գեյերի և բիսեքսուալ մարդկանց նկատմամբ (ի թիվս այլոց)։ Սա ավելի հստակ կոչվում է հետերոսեքսիզմ։

Այս տերմինի ավելի վաղ սահմանումը արտահայտվում է հետևյալն կերպ՝ սեռական կողմնորոշման խտրականությունը համոզմունք կամ փաստարկ է առ այն, որ մեկ սեռական կողմնորոշումը կամ սեռական վարքագիծը էապես գերազանցում է որոշ կամ բոլոր մյուսներին։ Սովորաբար այն գալիս է հետերոսեքսուալության ձևով, որը համարվում է սեռական վարքի միակ բնական, նորմալ կամ բարոյական ձևը և օգտագործվում է նաև այդ բնազդի հետևանքներին անդրադառնալու համար։ Հետերոսեքսիզմ բառը ըստ էության, նշանակում է նույն բանը, ինչ սեռական կողմնորոշման խտրականության այս ձևը։ Այս բառն առաջարկվել է որպես հոմոֆոբիայի այլընտրանք[4], մասամբ այն պատճառով, որ այն օգտագործում է սեքսիզմին կամ ռասիզմին զուգահեռ։ Հետերոսեքսիզմի հայեցակարգի նպատակն է ուսումնասիրել ոչ հետերոսեքսուալների նկատմամբ մշակութային կողմնակալությունը, այլ ոչ թե անհատական կողմնակալությունը, որը գտնվում է հոմոֆոբիայի ուշադրության կենտրոնում, ինչպես նաև նորմատիվ հետերոսեքսուալության բացասական ազդեցությունները հետերոսեքսուալ նույնականացնող մարդկանց վրա[5]։

Խտրականության ձևեր

խմբագրել

Աշխատանքային գործողություններ

խմբագրել

Աշխատանքային գործողությունները (կամ վերջնական զբաղվածության գործողություններ) վերաբերում են աշխատանքի ընդունմանը, աշխատանքից ազատմանը, պաշտոնի իջեցմանը, առաջխաղացմանը և փոխհատուցմանը[6]։ Աշխատանքային անբարենպաստ գործողությունները ներառում են աշխատանքից ազատում, պաշտոնի իջեցում, կասեցում և պայմանների, պարտականությունների և վարձատրության փոփոխություններ[7]։ 1964 թվականի Քաղաքացիական իրավունքների մասին օրենքի VII վերնագիրն արգելում է աշխատանքի խտրականությունը սեռի հիման վրա։ Բոստոկը ընդդեմ Քլեյթոն շրջանի 590 ԱՄՆ ___ 2020 գործով Գերագույն դատարանը գտել է, որ աշխատակցի սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության պատճառով կատարված աշխատանքի հետ կապված անբարենպաստ գործողությունները խախտում են VII վերնագիրը[8]։

Ծառայությունների մատուցում

խմբագրել

Սեռական կողմնորոշման խտրականությունը տեղի է ունենում նաև բիզնեսից կամ պետական գործակալությունից անհատին կամ խմբին ծառայությունների մատուցման ժամանակ։ Նման ծառայությունները կարող են ներառել ռեստորանում ճաշելը, հիվանդանոցում զուգընկերոջը այցելելը, բուժօգնություն ստանալը կամ ամուսնության լիցենզիա ստանալը։

Սեքսուալություն կամ սեռական բնույթ

խմբագրել

Պանսեքսուալիզմ տերմինը, որը դիտվում էր հատկապես 20-րդ դարի սկզբի հոգեվերլուծության ոլորտում[9], հիմնված էր «սեքսուալիզմ» տերմինի օգտագործման վրա՝ նկատի ունենալով մարդկության սեռական բնույթը։ «Հոմոսեքսուալիզմ» և «բիսեքսուալիզմ» տերմինները նույնպես հիմնված էին այս օգտագործման վրա և սովորաբար օգտագործվում էին մինչև համասեռամոլություն և բիսեքսուալություն տերմինների ընդունումը[10][11]։

Դատարանի հիմնական որոշումներ

խմբագրել

Լատա ընդդեմ Օթերի

խմբագրել

Լատա ընդդեմ Օթերի, 771 F.3d 456 (9th Cir. 2014) դատական գործ է, որը բխում է Այդահո նահանգի Բոյսե քաղաքից չորս զույգերի կողմից ներկայացված դաշնային հայցից, որտեղ միասեռ ամուսնությունները մնացել են անօրինական մինչև 2014 թվականին զույգերի հաղթանակը[12]։ Մինչ Լատտան ընդդեմ Օթերի դատական գործը՝ ԱՄՆ-ի միայն 16 նահանգներ է օրինականացրել միասեռ ամուսնությունները[13] և Այդահոն հրաժարվել է ճանաչել նման նահանգներում կատարվող միասեռ ամուսնությունները։ 2014 թվականի սեպտեմբերի 8-ին Իններորդ շրջանը որոշեց, որ Այդահոյի արգելքը միասեռ ամուսնությունների նկատմամբ՝ ԱՄՆ Սահմանադրության հավասար պաշտպանության երաշխիքի խախտում է[12]։

Օբերգեֆել ընդդեմ Հոջեսի

խմբագրել

Օբերգեֆելն ըննդեմ Հոջեսի, 135 S. Ct. 2584 (2015) քաղաքացիական իրավունքների կարևորագույն գործն է, որը հանգեցրեց միասեռ ամուսնությունների դաշնային օրինականացմանը Միացյալ Նահանգներում:2013 թվականի հուլիսին Ջեյմս Օբերգեֆելը և Ջոն Արթուր Ջեյմսը հայց են ներկայացրել Օհայո նահանգի դատարան՝ մահվան վկայականներում միասեռ ամուսնությունները ճանաչելուց հրաժարվելու պատճառով։ 2013 թվականի սեպտեմբերին հայցը փոփոխվեց՝ ներառելով երկրորդ միասեռական զույգին և թաղման բյուրոյի տնօրենին, ովքեր վախենում էին քրեական հետապնդումից՝ մահվան վկայականները կեղծելու համար,գեյ հաճախորդների փաստաթղթերում նշելով միասեռական ամուսնության մասին։

Հիվլին ընդդեմ Ինդիանայի քոլեջի

խմբագրել

Հիվլինը ընդդեմ տեխնիկական համայնքի քոլեջի, __ F.3d __, 2017 WL 1230393 (7th Cir. Apr. 4, 2017) Յոթերորդ շրջանի վերաքննիչ դատարանի 8-3 որոշմամբ որոշել է, որ սեռի խտրականությունը ներառում է հոմոֆոբիա և հետևաբար խախտում է քաղաքացիական իրավունքների դաշնային օրենքը[14]։ Կես դրույքով պրոֆեսոր և բաց լեսբուհի Քիմբերլի Հիվլին մի քանի անգամ դիմել է լրիվ դրույքով աշխատանքի համար, սակայն նրան չեն հաստատել, և նրա պայմանագիրը չի երկարաձգվել։ Նա պնդել է, որ դա պայմանավորված է իր սեքսուալությամբ, և դիմել է Աշխատանքի հավասար հնարավորությունների հանձնաժողով։ Յոթերորդ շրջանային դատարանը վճիռ է կայացրել հօգուտ նրա[15]։

Բոստոկ ընդդեմ Քլեյթոն շրջանի

խմբագրել

Նախքան Բոստոկն ընդդեմ Քլեյթոն շրջանի գործը, 1964թ. Քաղաքացիական իրավունքների ակտում VII վերնագրի լեզուն մեկնաբանության համար թողել է «սեռի հիման վրա» արտահայտությունը։ ԱՄՆ զբաղվածության հավասար հնարավորությունների հանձնաժողովը (EEOC) 2013 թվականից ճանաչել է ԼԳԲՏ համայնքի անդամներին որպես պաշտպանված դաս՝ VII վերնագրի ներքո, սակայն նույնիսկ 2020 թվականին միայն 21 նահանգներ ընդլայնել են աշխատանքի խտրականության պաշտպանությունը ԼԳԲՏ համայնքի անդամների նկատմամբ[16]։ Բոստոկի որոշումը պարզեց, որ սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիման վրա խտրականությունը, ըստ էության, կհամարվի խտրականություն սեռի հիման վրա։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Sex-Based Discrimination». US EEOC (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 17-ին.
  2. Berry, John, "Sexual Orientation Discrimination in the Current State of the Law (2017)" Արխիվացված 2018-07-15 Wayback Machine
  3. Matlin, Margaret W., Ph.D., "The Psychology of Women", (2004)
  4. Herek, Gregory M., Ph.D., "Beyond 'Homophobia': Thinking About Sexual Prejudice and Stigma in the Twenty-First Century." Sexuality Research & Social Policy (April, 2004)
  5. Jackson, S. (2006) Gender, sexuality and heterosexuality: the complexity (and limits) of heteronormativity. Feminist Theory, 7 ( 1). pp. 105-121. ISSN 1464-7001
  6. Rusie, Michael (January 2002). «The Meaning of Adverse Employment Actions in the Context of Title VII Retaliation Claims». Washington University Journal of Law and Policy. 9 (1): 385. Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին.
  7. Bachman, Eric. «What Counts as an "Adverse Employment Action" in Discrimination and Retaliation Cases?». Forbes. Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին.
  8. Wolf, Richard. «Supreme Court grants federal job protections to gay, lesbian, transgender workers». USA Today. USA Today. Վերցված է 2022 թ․ հունվարի 7-ին.
  9. Malinowski, Bronislaw, Sex and Repression in Savage Society (1927)
  10. Kodaigaku - 'Bi-sexualism in Buddhist Literature', by Kodaigaku Kyōkai (Japan)
  11. 'For Sex Education, See Librarian: A Guide to Issues and Resources,' by Martha Cornog, Timothy Perper (1996)
  12. 12,0 12,1 «Latta v. Otter». National Center for Lesbian Rights. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
  13. «Same-Sex Marriage, State by State». Pew Research Center. 2015 թ․ հունիսի 26. Վերցված է 2022 թ․ հունվարի 10-ին.
  14. «Hively v. Ivy Tech Community College». Lambda Legal. Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին.
  15. «Hively v. Ivy Tech Community College». Harvard Law Review. 2018 թ․ մարտի 9. Վերցված է 2022 թ․ հունվարի 25-ին.
  16. Bynum, Russ; Kastanis, Angeliki (2021 թ․ ապրիլի 20). «AP analysis: Most states lack laws protecting LGBT workers». Associated Press News. Associated Press. Վերցված է 2022 թ․ հունվարի 7-ին.

Գրականություն

խմբագրել
  • White, Chris, 'Nineteenth-century Writings on Homosexuality: a sourcebook' -0-415-15305-0
  • Wolman, Benjamin B., 'International Encyclopedia of Psychiatry, Psychology, Psychoanalysis & Neurology' (1977)
  • Fish, J. Heterosexism in Health & Social Care. Basingstoke: Palgrave. (2006)
  • Jackson, S. (2006) Gender, sexuality and heterosexuality: the complexity (and limits) of heteronormativity. Feminist Theory, 7 ( 1). pp. 105–121. ISSN 1464-7001
  • Michael Rusie, The Meaning of Adverse Employment Actions in the Context of Title VII Retaliation Claims,

9 WASH. U. J. L. & POL'Y 379 (2002), https://openscholarship.wustl.edu/law_journal_law_policy/vol9/iss1/11