Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիա

Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիա (սերբ.՝ Српска академија наука и уметности, САНУ), Սերբիայի բարձրագույն գիտական և լուսավորչական ամենաակնառու ակադեմիական հաստատությունը՝ հիմնադրված 1841 թվականին։ Սերբիայի գիտությունների թագավորական ակադեմիա անունով գոյություն է ունեցել 1886 թվականին հիմնադրումից մինչև 1947 թվականը, երբ ստացավ Սերբիայի գիտությունների ակադեմիա անվանումը։ 1960 թվականին օրենքով հաստատվել է այժմյան անունը (հապավումը՝ ՍԱՆՈՒ)։

Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիա
սերբախորվաթ․՝ Srpska akademija nauka i umetnosti
Изображение логотипа
ՀապավումСАНУ, SANU, SANU, SANU և САНУ
Տեսակգիտությունների ակադեմիա
Հիմնադրվել էնոյեմբերի 7, 1841
Անդամ էInternational Union of Academies?[1], Բոլոր եվրոպական ակադեմիաներ[2], InterAcademy Partnership[3] և Միջազգային գիտական խորհուրդ[4]
Երկիր Սերբիա
ՏեղագրությունԲելգրադ
Կայքsanu.ac.rs(սերբ.)
Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիա (Սերբիա)##
Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիա (Սերբիա)
Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիա, Սերբիա
 Serbian Academy of Sciences and Arts Վիքիպահեստում

Ակադեմիայի կազմում եղել են Իոսիֆ Պանչիչը, Յովան Ցվիիչը, Ստոյան Նովակովիչը, Բրանիսլավ Պետրոնիևիչը, Միխայլո Պուպինը, Նիկոլա Տեսլան, Միլուտին Միլանկովիչը, Միխայլո Պետրովիչ-Ալասը, Բոգդան Գավրիլովիչը, Իվո Անդրիչը, Դանիլո Կիշը և սերբական ու այլ ծագմամբ բազմաթիվ այլ գիտնականներ ու արվեստագետներ։

Պատմություն

խմբագրել

Նախորդներ

խմբագրել
 
Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի շենքը

Սերբիայի գիտությունների թագավորական ակադեմիան (սերբ.՝ Српска краљевска академија) Սերբական գիտական միության (Српско учено друштво) հետնորդն էր, որի հետ միավորվել է 1892 թվականին և ընդունել նրա անդամներին որպես սեփական սովորական կամ պատվավոր անդամների։ Նույնը տեղի էր ունեցել նաև մի քանի տասնամյակ առաջ, երբ Սերբական գիտական միությունը 1864 թվականի հուլիսի 29-ին զբաղեցրեց Սերբիայի կրթության միությանը (Друштво српске словесности)` Սերբիայի Իշխանության առաջին ուսումնական միությունը՝ հիմնադրված 1841 թվականի նոյեմբերի 7-ին։

1864 թվականին Միությունն ընտրեց իր կազմը միջազգային հեղափոխական գործիչներից՝ Ջուզեպպե Գարիբալդի, Նիկոլայ Չեռնիշևսկի և Ալեքսանդր Գերցեն, սակայն արագորեն լուծարվեց արքայազն Միխայիլ Օբրենովիչի պահպանողական կառավարության գործողությունների պատճառով։

 
ՍԳԱԱ
 
ՍԱՆՈւ-ի շենքը՝ կառուցված 1822 թվականին

Սերբիայի թագավորական ակադեմիայի հիմնադրում

խմբագրել
 
Ակադեմիայի աջ կողմը

Մինչև 1886 թվականին նոյեմբերի 1-ին Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի օրինական հիմնադրումը (որպես Սերբիայի թագավորական ակադեմիա) այն Սերբիայի բարձրագույն ակադեմիական հաստատությունն էր։ Համաձայն Սերբիայի թագավորական ակադեմիայի հիմնադրման հրամանագրի թագավոր Միլանը պիտի ընտրեր առաջին ակադեմիականին, որն էլ իր հերթին պիտի ընտրեր ակադեմիայի մյուս անդամներին։ Առաջինն ընտրված գիտնականների անունները հայտարարեց թագավոր Միլանը 1887 թվականի ապրիլի 5-ին։ Այդ ժամանակ գոյություն ունեին ակադեմիայի չորս բաժանմունքներ, որոնք ժամանակին կոչվում էին «մասնագիտացված ակադեմիաներ»։ Յուրաքանչյուր բաժնում ընդգրկվեցին չորսական ակադեմիկոս։

Այսօր ակադեմիայում գլխավորվում են սակավաթիվ գիտահետազոտական նախագծեր, որոնք իրականացվում են սերբական այլ գիտական հաստատությունների հետ համագործակցությամբ և միջազգային կազմակերպությունների օգնությամբ։

Ակադեմիան 1909-1952 թվականներին գտնվել է Բրանկովյան փողոցի վրա (տուն 15)։ 1963 թվականին շենքի փլուզումից հետո ակադեմիան տեղափոխվեց Կնեզ Միխայիլովի փողոց (տուն 35)։

Բաժանմունքներ

խմբագրել
  • Բնական-մաթեմատիկաֆիզիկական գիտություններ,
  • քիմիակենսաբանական գիտություններ
  • տեխնիկական գիտություններ,
  • բժշկական գիտություններ,
  • լեզուներ և գրականություն,
  • հասարակական գիտություններ,
  • պատմական գիտություններ,
  • կերպարվեստ և երաժշտություն։

Նախագահների ցանկ

խմբագրել
Անուն Շրջան
Իոսիֆ Պանչիչ 1887–1888
Չեդոմիլ Միյատովիչ 1888–1889
Դիմիտրիյե Նեշիչ 1892–1895
Միլան Միլիչևիչ 1896–1899
Յովան Ռիստիչ 1899
Սիմա Լոզանիչ 1899–1900
Յովան Միշկովիչ 1900–1903
Սիմա Լոզանիչ 1903–1906
Ստոյան Նովակովիչ 1906–1915
Յովան Ժույովիչ 1915–1921
Յովան Ցվիյիչ 1921–1927
Սլոբոդան Յովանովիչ 1928–1931
Բոգդան Գավրիլովիչ 1931–1937
Ալեքսանդր Բելիչ 1937–1960
Իլիյա Դուրիցիչ 1960–1965
Վելիբոր Գլիգորիչ 1965–1971
Պավլե Սավիչ 1971–1981
Դուշան Կանազիր 1981–1994
Ալեքսանդր Դեսպիչ 1994–1998
Դեյան Մեդակովիչ 1998–2003
Նիկոլա Հայդին 2003–2015
Վլադիմիր Կոստիչ 2015–այժմ

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Sofija Škorić and George Vid Tomashevich, The Serbian Academy After A Century: An Institution at Risk?, հրատարակչություն՝ The Serbian Heritage Academy of Canada, Toronto, 1987։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիա» հոդվածին։