Սերգեյ Ադյան
Սերգեյ Իվանի Ադյան (ռուս.՝ Сергей Иванович Адян, հունվարի 1, 1931[1], Կուշչի, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 5, 2020[2], Մոսկվա, Ռուսաստան[1]), ազգությամբ հայ մաթեմատիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1962), պրոֆեսոր (1968)։ Ռուսաստանի ազգային ակադեմիայի ակադեմիկոս։ Մոսկվայի Պետական Համալսարանի պրոֆեսոր։ Առավելապես հայտնի է խմբերի տեսությունում իր աշխատանքով, հատկապես Բերնսայդի պրոբլեմով։
Կենսագրություն
խմբագրելՍերգեյ Իվանի Ադյանը ծնվել է 1931 թ. հունվարի 1-ին, Ադրբեջանի ԽՍՀ Դաշքեսանի շրջանի Խաչակապ (Կուշչի) գյուղում։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1962)։ 1952 թվականին ավարտել է Մոսկվայի Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետը։ 1956 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտում։ Ադյանի աշխատանքները վերաբերում են հանրահաշվին և մաթեմատիկական տրամաբանությանը։ «Խմբերի մի քանի հատկությունների որոշման պրոբլեմների ալգորիթմական անլուծելիությունը» 1955 թ. աշխատությունը շահել է Մոսկվայի մաթեմատիկական ընկերություների մրցանակը (1956), իսկ խմբերի և կիսախմբերի տեսության ալգորիթմական պրոբլեմներին նվիրված աշխատություները՝ ՍՍՀՄ ԳԱ նախագահության Պ. Լ. Չեբեշևի անվան մրցանակը (1962)։ 1968 թվականին հրատարակած ակադեմիկոս Պ. Ս Նովիկովի հետ համատեղ աշխատությունների ցիկլում՝ լուծված է պարբերական խմբերի պրոբլեմը, որն առաջադրել է Բեռնսայդը դեռևս 1902 թվականին։
Նրա խորհրդատուն Պյոտր Նովիկովն էր։ 1965 թվականից աշխատում է Մոսկվայի Պետական Համալսարանում։ Ալեքսանդր Ռազբարովը նրա ուսանողներից էր։
Երկեր
խմբագրել- Определящие соотнашениия и алгоритмические проблемы для групп и полугрупп. М. 1966.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 Скончался Сергей Иванович Адян
- ↑ https://moscow-tombs.ru/by-years/adyan_si/
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ https://www.mathnet.ru/links/912f9916a1613793bb3bdda6e67cbdb8/rm9989_eng.pdf — P. 179.
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 Mathematics Genealogy Project — 1997.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Ադյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 75)։ |