Սերգեյ Գրիգորյան (ակադեմիկոս)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Գրիգորյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգեյ Վաղարշակի Գրիգորյան (ապրիլի 12, 1934[1], Վարդենիս, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 26, 2016), հայ երկրաբան, երկրաքիմիկոս։ Երկրահանքաբանական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1976), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1990, թղթակից անդամ՝ 1986)[2]։ Կիրառական երկրաքիմիայի միջազգային (ԱՊՀ) ընկերակցության նախագահ (1993): «Ընդերքի պատվավոր հետախույզ» (1984):
Սերգեյ Վաղարշակի Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | 1934, ապրիլի 12 Վարդենիս |
Մահացել է | դեկտեմբերի 26, 2016 |
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | Երկրաքիմիա |
Հաստատություն(ներ) | ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ |
Ալմա մատեր | Մոսկվայի գունավոր մետաղների և ոսկու ինստիտուտ |
Կոչում | պրոֆեսոր և ակադեմիկոս |
Գիտական աստիճան | Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր |
Ինչով է հայտնի | Երկրաբան, երկրաքիմիկոս |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1958 թվականին ավարտել է Մոսկվայի գունավոր մետաղների և ոսկու ինստիտուտը։ 1964-1999 թվականներին դասավանդել է ԵՊՀ, ՄՊՀ։ 1966-1975 թվականներին եղել է Մոսկվայի Հազվագյուտ և ցրված տարրերի հանքաբանության, երկրաքիմիայի և բյուրեղաքիմիայի ԳՀԻ բաժնի վարիչ, 1975-1986 թվականներին՝ փոխտնօրեն, 1987-1992 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն, 1993-1999 թվականներին՝ Արտասահմանյան երկրների երկրաբանության ինստիտուտի փոխտնօրեն (Մոսկվա), 1993 թվականից՝ Կիրառական երկրաքիմիայի միջազգային (ԱՊՀ) ընկերակցության նախագահ, 1999 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Երկրի մասին գիտությունների պրոբլեմային խորհրդի նախագահ, 2000 թվականից՝ ՀՀ ԳԱԱ-ի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի խորհրդական, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ։
Աշխատանքները վերաբերում են շահագործվող հանքավայրերի խորքային հորիզոններում թաքնված հանքամարմինների հայտնաբերմանը և բնապահպանության գնահատմանը[3]։ Հեղինակ է «Կույր» (ընդերքում թաքնված) հանքավայրերի երկրաքիմիական որոնումների ուսմունքի։ Հեղինակ է նաև 2 գիտական հայտնագործության՝ «Առաջնային եզրապսակների ուղղահայաց զոնալակայություն» (1979 ), «Մերձերկրյա մթնոլորտում քիմիական տարրերի բաշխման օրինաչափություն» (1990)[4]։
Անդամակցություն
խմբագրել- Երկրաքիմիայի և տիեզերաքիմիայի միջազգային ընկերակցության գերծադիր կոմիտեի անդամ (1982-1992)։
- ՌԴ բնական ԳԱ անդամ (1990)։
Պարգևներ, կոչումներ
խմբագրել- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- «Ընդերքի պատվավոր հետախույզ» կոչում, 1984 թ.
Աշխատություններ
խմբագրել- Вторичные литохимические ореолы при поисках скрытого оруденения.- Москва, Наука, 1985, 238 с.
- Геохимические критерии прогноза и оценки рудных месторождений․- Москва, Наука, 1988, 160 с.
- Геохимические методы при геологическом картировании.- Москва, ИМГРЭ, 1985, 94 с.
- Геохимические методы прогнозирования поисков и разведки рудных месторождений.- Москва, Б. и., 1975, 112, [1] с.[5]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://am.hayazg.info/index.php?curid=9379
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 6-ին.(չաշխատող հղում)
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Սերգեյ Գրիգորյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 6-ին.