Սերգեյ Մամիկոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգեյ Վարդանի Մամիկոնյան (մայիսի 20, 1908, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1987, Մոսկվա, ԽՍՀՄ), միջուկային սարքաշինության բնագավառի հայ գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1970)։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1973)։
Սերգեյ Մամիկոնյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1908 Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1987 Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | գիտնական |
Ալմա մատեր | Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1970) |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՍերգեյ Մամիկոնյանը ծնվել է 1908 թվականի մայիսի 20-ին, Շուշի քաղաքում։ 1940 թվականին ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխնիկական ուսումնարանը։ 1932-1934 թվականներին ծառայել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում աշխատել է Զինված ուժերի կոմիսարիատի կազմում։ 1943-1946 թվականներին աշխատել է ԽՍՀՄ սպառազինության, 1946-1953 թվականներին եղել է զինամթերքի ժողկոմատներում (2-րդ բաժնի, 20-րդ՝ Հատուկ գլխավոր վարչության պետ)։ 1953-1957 թվականներին եղել է Ատոմային գիտության և արդյունաբերության չափիչ սարքերի հատուկ կոնստրուկտորական բյուրոյի և փորձարարական գործարանի, 1957-1961 թվականներին՝ համանուն գիտահետազոտական ինստիտուտի, 1961-1987 թվականներին եղել է Ճառագայթային տեխնիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն[1][2]։
Աշխատանքները վերաբերում են իոնացնող ճառագայթման և նյութի փոխազդեցության երևույթի օգտագործմամբ սարքերի, սարքավորումների և համակարգերի մշակմանը, ստեղծմանը և ժողովրդական տնտեսության մեջ ներդրման հարցերին։
Հեղինակ է 2 մենագրության և դոզիմետրական ու ճառագայթաչափ սարքերի տեղեկատուի։
Պարգևներ
խմբագրել- ԽՍՀՄ Պետական մրցանակ (1973)
- Լենինի շքանշան
- Կարմիր աստղի շքանշան
- «Պատվո նշան» շքանշան (3)
- «ԽՍՀՄ պատվավոր ռադիստ (1958)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
Աշխատություններ
խմբագրել- Аппаратура и методы флуоресцентного рентгенорадиометрического анализа [Текст] / С. В. Мамиконян. - Москва : Атомиздат, 1976. - 279 с. : ил.; 20 см.
- Современные методы и аппаратура рентгенорадиометрического анализа [Текст] / [С. В. Мамиконян, В. Г. Лабушкин, В. П. Варварица и др.] ; Всесоюз. науч.-исслед. ин-т физ.-техн. и радиотехн. измерений, Всесоюз. науч.-исслед. ин-т радиац. техники. - Москва : ВНИИКИ, 1975. - 80 с.; 21 см.
- Радиоизотопная дефектоскопия (методы и аппаратура). А. Н. Майоров, С. В. Мамиконян, Л. И. Косарев, В. Г. Фирстов. М.: Атомиздат, 1976. - 208 с.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ СНИИП_фотоальбом
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 26։
Գրականություն
խմբագրել- Саркисян А. Е. Армяне-военные ученые, конструкторы, производственники и испытатели XX века. Т.2.-Ер.:"Амарас", 2005, с. 406—410
- Мамулов С.С. Удивительный народ из страны чудес. Книга 4. М., 2005.