Սերգեյ Միքայելյան (ռեժիսոր)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միքայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Միքայելյան (այլ կիրառումներ)
Սերգեյ Գերասիմի Միքայելյան (նոյեմբերի 1, 1923, Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 10, 2016[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), կինոյի և թատրոնի խորհրդային ռեժիսոր, սցենարիստ, կինոնկարիչ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1976), ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1983)։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 1, 1923 |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 10, 2016[1] (93 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | ռեժիսոր սցենարիստ կինոնկարիչ |
Ոճ(եր) | սոցիալիստական ռեալիզմ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0586331 |
Կենսագրություն
խմբագրելՍերգեյ Միքայելյանը ծնվել է 1923 թվականին Մոսկվայում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, վիրավորվել է Ռժևի ճակատամարտում[2]։ 1951 թվականին ավարտել է Մոսկվայի Ա․ Լունաչարսկու անվան Թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ Բորիս Զախավայի, Մարիա Կնեբելի և Ա․ Պոպովի արվեստանոցը։ 1959 թվականին հաճախել է Մոսֆիլմին կից ռեժիսուրայի դասընթացները։
Ներկայացումներ է բեմադրել Սարատովի, Գորկու թատրոններում, 1954-1956 թվականներին եղել է Տաշքենդի Մ․ Գորկու անվան ռուսական թատրոնի գլխավոր ռեժիսորը։
1956 թվականից Լենֆիլմ, 1959-1961 թվականներին՝ Մ․ Գորկու անվան կինոստուդիաների ռեժիսորն է եղել։ 1989 թվականին դարձել է Պետրոպոլ ստուդիայի գեղարվեստական ղեկավարը։ Նրա ֆիլմերում նկարահանվել են հայտնի դերասաններ Անդրեյ Մյախկովը, Օլեգ Յանկովսկին, Եվգենի Լեոնովը և այլնգ
Մրցանակներ և պարգևներ
խմբագրել- ԽՍՀՄ պետական մրցանակ (1976)՝ «Դրամական պարգև» ֆիլմի համար (1974)
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (հոկտեմբերի 28, 1983)
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1976)
- Համամիութենական կինոփառատոնի մրցանակ (1983)՝ «Սիրահարված եմ իմ ցանկությամբ» ֆիլմի համար (1982)
Թատերական աշխատանքներ
խմբագրել- Ի․ Իրոշնիկովայի «Ինչ-որ տեղ Սիբիրում» (1951, Սարատովի պատանի հանդիսատեսի թատրոն)
Ֆիլմագրություն
խմբագրելԴերերը կինոյում
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1993 | Պահանջկոտ փեսացուն | տաքսիստ Նեապոլում |
1990 | Արյուն | դրվագ |
Մասնակցություն ֆիլմերում
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2008-2009 | Լենֆիլմի պատմություններն ու լեգենդները
(ինչպես է նկարահանվել ֆիլմը)
(ինչպես է նկարահանվել ֆիլմը) |
2008 | Կղզիներ
|
2002 | Որպեսզի հիշեն․․․
|
Ռեժիսոր
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2006 | Ձմռան քամի |
2000 | Իմ սիրելի աստղիկ |
1994 | Ֆրանսիական վալս |
1993 | Պահանջկոտ փեսացուն |
1989 | Հարյուր զինվոր և երկու աղջիկ |
1985 | Չվերթ 222 |
1982 | Սիրահարված սեփական ցանկությամբ |
1979 | Կիսով չափ սիրով |
1976 | Այրիները |
1974 | Դրամական պարգև |
1972 | Գրոսմայստեր |
1971 | Պատմիր ինձ քո մասին |
1969 | Ընդամենը մեկ կյանք |
1965 | Ամպրոպն եմ սանձահարում |
1963-1965 | Ընդունում եմ մարտը |
1960 | Բազմագույն քարեր |
Սցենարիստ
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2000 | Իմ սիրելի աստղիկ |
1994 | Ֆրանսիական վալս |
1993 | Պահանջկոտ փեսացուն |
1989 | Հարյուր զինվոր և երկու աղջիկ |
1985 | Չվերթ 222 |
1982 | Սիրահարված սեփական ցանկությամբ |
1965 | Ամպրոպն եմ սանձահարում |
Նկարիչ
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1994 | Ֆրանսիական վալս |