Սերգեյ Մովսեսյան (կենսաբան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Մովսեսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մովսեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգեյ Հովհաննեսի Մովսեսյան (դեկտեմբերի 20, 1928[1], Մեծշեն[1]), հայ հելմինթոլոգ։ Կենսաբանական գիտությունների թեկնածու (1962 թ.), կենսաբանական գիտությունների դոկտոր (1972 թ.), պրոֆեսոր (1989 թ.), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (1982 թ.), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1990 թ.)[2]։
Սերգեյ Մովսեսյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 20, 1928[1] (95 տարեկան) Մեծշեն[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | հելմինթոլոգ և անասնաբույժ |
Հաստատություն(ներ) | Կ․ Սկրյաբինի անվան հելմինթոլոգիայի համամիութենական ինստիտուտ և Հայաստանի ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտ[1] |
Գործունեության ոլորտ | ֆիզիոլոգիա և Հելմինթոլոգիա |
Ալմա մատեր | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1951)[1] և Կ․ Սկրյաբինի անվան հելմինթոլոգիայի համամիութենական ինստիտուտ (1962)[1] |
Կոչում | ակադեմիկոս |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր (1972) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն և հայերեն |
Ինչով է հայտնի | Ընդհանուր հելմինթոլոգիա, մակաբուծաբանություն, կենդանաբանություն, կենսաբազմազանություն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Կենսագրություն
խմբագրել1951 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը, 1959-1962 թթ.՝ Մոսկվայի Կ․ Սկրյաբինի անվան հելմինթոլոգիայի համամիութենական ինստիտուտի ասպիրանտուրան, 1962-1976 թթ.՝ նույն ինստիտուտի հելմինթների մորֆոլոգիայի և կարգաբանության լաբորատորիայի վարիչ։ 1976 թվականից ՀԽՍՀ ԳԱ կենդանաբանության ինստիտուտի տնօրեն և ընդհանուր հելմինթոլոգիայի լաբորատորիայի հիմնադիր վարիչ։
Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են հելմինթների ֆաունայի, մորֆոլոգիայի, կարգաբանության, էկոլոգիայի հարցերին։ Մեծ աշխատանք է կատարել հատկապես երիզորդերի (ցեստոդներ) ուսումնասիրության բնագավառում, առաջարկել ցեստոդդավենեատների կենդանաբանական նոր համակարգ, նկարագրել դրանց մի շարք նոր տեսակներ, հիմնավորել կենդանաբանական նոր տաքսոններ։ Մովսիսյանի հետազոտություններն ունեն նաև գործնական կարևոր նշանակություն ճիճվային հիվանդությունների հարուցիչների դեմ պայքար կազմակերպելու համար։
Անդամակցություն
խմբագրել- ՌԳԱ հելմինթոլոգիական ընկերության փոխնախագահ
- ՌԳԱ պարազիտոլոգիայի խորհրդի նախագահ
- Վաշինգտոնի հելմինթոլոգիական ընկերության անդամ
- ՌԳԱ պարազիտոլոգիայի մասնագիտական խորհրդի նախագահ
- Բուլղարիայի պարազիտոլոգների ընկերության անդամ
- ՌԳԱ «Российский паразитологическый журнал» և Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի “Experimental Pathology and Parasitology” ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ, հելմինթոլոգիայի գծով բազմաթիվ մենագիր աշխատանքների և գրքերի գլխավոր խմբագիր
Պարգևներ
խմբագրել- ՌԳԱ Կ. Սկրյաբինի, Ե.Պավլովսկու, Գ. Մենդելի անվան մեդալներ
- ՌԳԱ պատվոգիր
- ՀՀ ԳԱԱ պատվոգիր
- Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2013)[3]
Աշխատություններ
խմբագրելԳրքեր
խմբագրել- Кариофиллиды фауны СССР.- Москва, Наука, 1990, 236,[2] с.(համահեղինակ)
- Цестоды птиц Закавказья.- Ереван, Изд-во АН АрмССР, 1987, 546 с. (խմբ․)
- Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն.- Երևան, Գիտություն, 2008, 264 էջ (առաջաբան)[4]։
Մամուլ
խմբագրել- Հոդվածների մատենագիտություն[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 42.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Սերգեյ Մովսեսյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Մովսեսյան (կենսաբան)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 42)։ |