Սերգեյ Սահակյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգեյ Ալեքսանի Սահակյան (Երևան–2014 նոյեմբերի 12, ԼՂՀ), Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մայոր, 2014 թվականի նոյեմբերի 12-ին Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան սահմանին խոցված ԼՂՀ ՊԲ Մի-24 ուղղաթիռի հրամանատար[1]։
Սերգեյ Սահակյան | |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Մահացել է | նոյեմբերի 12, 2014 |
Գերեզման | Եռաբլուր |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Երևանում։ Դեռ փոքրուց երազում էր օդաչու դառնալ. օդանավերի մոդելներ է հավաքել, ավիացիոն խմբակ է այցելել[2]։
1993 թվականից աշխատում էր ՀՀ Զինված ուժերում[3]։ Ծառայել է «Էրեբունի» ռազմական օդանավակայանում տեղակայված 15-րդ ուղղաթիռային բազայի թիվ 32822 զորամասում։ Հայաստանի ռազմաօդային ուժերի սպա էր[1]։
2014 թվականի նոյեմբերի 24-ին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել Սերգեյ Սահակյանի, ինչպես նաև խոցված ուղղաթիռի անձնակազմի մյուս անդամների՝ լեյտենանտ Ազատ Սահակյանի և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի հոգեհանգիստը[1]։
Աճյունը ամփոփված է «Եռաբլուր» պանթեոնում[1]։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած էր, ուներ երեք որդի[1]։
Պարգևներ
խմբագրել2014 թվականի նոյեմբերի 22-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով մայոր Սերգեյ Սահակյանը, ինչպես նաև լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը հետմահու պարգևատրվել են Արիության մեդալով[4]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Այսօր տեղի կունենա խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների հոգեհանգիստը
- ↑ «Տեսանյութ` նվիրված օդաչուների հիշատակին» «Յություբ» կայքում
- ↑ Սերգեյ Սահակյան...կործանված ուղղաթիռի հրամանատար
- ↑ Նախագահ Սահակյանը հետմահու պարգևատրել է ԼՂՀ ռազմական օդուժի ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի անդամներին(չաշխատող հղում)