Սերգեյ Արշակի Սարդարով (փետրվարի 25, 1909(1909-02-25), Ազոխ, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 9, 1987(1987-09-09), Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), ավիացիայի գեներալ-գնդապետ (1965)։ ԽՄԿԿ անդամ (1930

Սերգեյ Սարդարով
փետրվարի 25, 1909(1909-02-25) - սեպտեմբերի 9, 1987(1987-09-09) (78 տարեկան)
ԾննդավայրԱզոխ, Շուշիի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՄինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԱրևելյան գերեզմանատուն
Կոչումօդագնացության գեներալ-գնդապետ
Հրամանատարն էր2nd Separate Air Defense Army?
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
ԿրթությունՅու. Ա. Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիա
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Կովկասի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Ուսում

խմբագրել

Սովորել է Մոսկվայի մեխանիկա-մեքենաշինական ինստիտուտում, 1933 թվականին ավարտել է Լենինգրադի ռազմատեսական օդաչուական դպրոցը, 1952 թվականին՝ ԽՍՀՄ զինված ուժերի Գլխավոր շտաբի Կ․ Վորոշիլովի անվան ռազմական ակադեմիան։

Ծառայություն

խմբագրել

1934 թվականից ծառայել է Հեռավորարևելյան հատուկ բանակում, եղել գրոհային ավիացիոն էսկադրոնի օղակի, դասակի, 1936 թվականից՝ ջոկատի հրամանատար։ 1938 թվականին նշանակվել է էսկադրիլիայի, 1939 թվականին՝ 18-րդ կործանիչ ավիագնդի զինկոմ, 1940 թվականին՝ 307-րդ կործանիչ ավիագնդի հրամանատար։

1942 թվականից Սարդարովը իր գլխավորած 965-րդ կործանիչ ավիագնդով պաշտպանել է Արխանգելսկը, Աստրախանը, Գրոզնին, Միներալնիե վոդին։ 1944 թվականին փոխգնդապետ Սարդարովի ավիագունդը մասնակցել է Թամանյան թերակղզու, Ղրիմի ազատագրմանը, Օդեսան պաշտպանել օդային հարձակումներից։ 1944 թվականի վերջին Սարդարովը նշանակվել է կործանիչ ավիացիոն դիվիզիայի հրամանատարի տեղակալ, 1945 թվականին մասնակցել Ռումինիայի գրավմանը։

Հետպատերազմյան տարիներին վարել է պատասխանատու պաշտոններ, մինչև 1950 թվականը եղել ավիացիոն դիվիզիայի, 1952-1956 թվականներին՝ ավիացիոն միավորման հրամանատար։ Մինչև զորացրումը (1971 թվականի փետրվար) եղել է հակաօդային պաշտպանության ռազմային հրամանատարական ակադեմիայի (Գ․ Ժուկովի անվան, Կալինին) պետի տեղակալ։

Ընտրվել է ԽՄԿԿ 22-րդ և 23-րդ համագումարների պատվիրակ։

Պարգևներ

խմբագրել

Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի 3, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով։