Սերգեյ Սոբոլև
Սերգեյ Լվովիչ Սոբոլև (ռուս.՝ Сергей Львович Соболев, սեպտեմբերի 23 (հոկտեմբերի 6), 1908[1][2][3][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4][5] - հունվարի 3, 1989[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային մաթեմատիկոս և մեխանիկ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1939), սոցիալիստական աշխատանքի հերոս (1968),
Ավարտել է Լենինգրադի համալսարանը (1929)։ Եղել է Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր (1935 - 1957), 1957 թվականից՝ Նովոսիբիրսկի համալսարանի պրոֆեսոր։ Աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտում (1932 - 1943), Ատոմային էներգիայի ինստիտուտում (1943 - 1937), 1957 թվականից ԽՍՀՄ ԳԱ Սիբիրյան բաժանմունքի մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենն է։
Առաջարկել է հիպերբոլական տիպի հավասարումների լուծման նոր մեթոդ, մշակել ընդհանրացրած ֆունկցիաների տեսության հիմունքները և լայնորեն կիրառել մասնական ածանցյալներով հավասարումների տեսության մեջ։ Մուծել է ֆունկցիոնալ տարածություններ (Սոբոլևի տարածություններ) և ապացուցել սկզբունքորեն նոր ներդրման թեորեմներ (Սոբոլևի ներդրման թեորեմներ), մշակել է էլիպսական տիպի հավասարումների համար ընդհանուր եզրային խնդիրների լուծման մեթոդ, ստացել է հիմնարար արդյունքներ հիդրոմեխանիկայի համար կարևոր ոչ դասական համակարգերի լուծումների որակական վարքի վերաբերյալ։ Առաջինն է մշակել ինդեֆինիտ մետրիկայով տարածություններում գործող օպերատորների սպեկտրային տեսության հիմունքները։ Սոբոլևը հիմնարար աշխատություններ ունի հաշվողական մաթեմատիկայի ասպարեզում։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակների (1941, 1951, 1953)։ Պարգևատրվել է Լենինի 8 շքանշանով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Соболев Сергей Львович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 http://link.springer.com/article/10.1007%2FBF02409655
- ↑ https://warheroes.ru/hero/hero.asp?id=12382
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 http://www.mi-ras.ru/index.php?c=inmemoriapage&l=1&id=21698
- ↑ Птушенко В. В., Ляпунова Е. А. История отечественной науки в переписке семьи Ляпуновых (1955–1962 гг.), The history of Russian science through the correspondence of the Lyapunov family (1955–1962) (ռուս.) // Историко-биологические исследования — 2021. — Т. 13, вып. 4. — С. 150—168. — ISSN 2076-8176; 2500-1221 — doi:10.24412/2076-8176-2021-4-150-168
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 10,0 10,1 http://www.ras.ru/win/db/show_per.asp?P=.id-52167.ln-ru.dl-.pr-inf.uk-12
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 11,16 11,17 11,18 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ http://www.ras.ru/win/db/award_dsc.asp?P=id-1.ln-ru
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Սոբոլև» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 487)։ |