Սերգո Կլդիաշվիլի
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կլդիաշվիլի ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգո Կլդիաշվիլի (վրաց.՝ სერგო კლდიაშვილი, հոկտեմբերի 6, 1893, Զեդա Սիմոնեթ, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 14, 1986, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի արձակագիր, դրամատուրգ։
Սերգո Կլդիաշվիլի վրաց.՝ სერგო დავითის ძე კლდიაშვილი | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 6, 1893 |
Ծննդավայր | Զեդա Սիմոնեթ, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 14, 1986 (93 տարեկան) |
Վախճանի վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ և վիպասան |
Լեզու | վրացերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1893 թվականին։ 1917 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Գեղարվեստական երկեր տպագրել է 1911 թվականից։ Պատմվածքների առաջին ժողովածուն լույս է տեսել 1927 թվականին։ Կլդիաշվիլին նաև բեղմնավոր դրամատուրգ է։ Նրա պիեսները ներկայացվել են բազմաթիվ թատրոններում[1]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Հայ և վրաց ժամանակակից գրողների պատմվածքներ, Երևան, «Սովետական գրող», 1977, էջ 372։