Սերենա Գրանդի
Սերենա Գրանդի (իտալ.՝ Serena Grandi, իրական անունը՝ Սերենա Ֆաջիոլի, մարտի 23, 1958[1], Բոլոնիա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա[2]), իտալացի դերասանուհի, 1980-1990-ական թվականների իտալական կինոյի սեքս-խորհրդանիշներից մեկն է։
Սերենա Գրանդի իտալ.՝ Serena Faggioli | |
---|---|
Ծնվել է | մարտի 23, 1958[1] (66 տարեկան) |
Ծննդավայր | Բոլոնիա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա[2] |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | մոդել, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և գլամուրային մոդել |
Կենսագրություն
խմբագրելՍերենա Գրանդին ծնվել է Բոլոնյայում։ Ունի համակարգչային ծրագրավորողի մասնագիտություն։ Կինոյում նրա դեբյուտը կայացել է 1980 թվականին, երբ նկարահանվել է ռեժիսոր Ֆերդինանդո Բալդիի «Ուղեկիցները» կինոնկարում։ Իր առաջին ֆիլմերում Սերենան հանդես էր գալիս Վանեսա Շտայգեր կեղծանունով։ Առաջին լուրջ կինոնկարը նույնպես նկարահանվել էր 1980 թվականին։ Դա Ջո Դ'Ամատոյի «Անտրոպոֆագուս» սարսափ-ֆիլմն էր, որտեղ Սերենան կատարում էր Մեգիի դերը։
Սերենա Գրանդին հանրաճանաչ է դարձել հիմնականում Տինտո Բրասի էրոտիկ ժանրի ֆիլմերում նկարահանվելուց հետո։ Այդ ֆիլմերից առաջինը «Միրանդա» (1985 թ.) կինոնկարն էր։ Կինոնկարը Սերենային հռչակ բերեց ոչ միայն ողջ Իտալիայում, այլ նաև դարձրեց այդ ժամանակների սեքս-խորհրդանիշներից մեկը։ Բացի կինոյի բաց տեսարաններում նկարահանվելուց, նրա լուսանկարները հայտնվում էին նաև ամսագրերում։
Սերենա Գրանդիի ստեղծագործական կյանքի գագաթնակետը 1980-ական թվականներն էին, երբ նա նկարահանվեց մոտ 20 կինոնկարներում, ներառյալ էրոտիկ մելոդրամաներն ու կատակերգությունները։ Այդ տարիների ֆիլմերից էին նաև «Հանգիստ գեղջկուհիները» (1980 թ.), «Գաճաճը» (1982 թ.), «Պատանին և աղջիկը» (1984 թ.), «Գիշերային կինը» (1986 թ.), «Կիրք Ջուլիի հանդեպ» (1986 թ.), «Երիտասարդ Դոն Ժուանի արկածները» (1986 թ.), «Ռիմինի, Ռիմինի» (1987 թ.), «Ջոյի լուսանկարը» (1987 թ.), «Հարուստներն իրենց սովորություններն ունեն» (1987 թ.), «Թերեզան» (1987 թ.), «Սուր ցանկություն» (1993 թ.), «Չարաճճին» (1998 թ.) և այլն։
2003 թվականին Սերենա Գրանդին ձերբակալվել էր թմրանյութեր օգտագործելու և պահելու կասկածանքով։ 157 օր տնային կալանքից հետո, նա արդարացվել է։ Մասնակցում է հեռուստաշոուների։ 2006 թվականին Հռոմում հրատարակել է իր առաջին «L’amante del federale» վեպը։
Անձնական կյանքը
խմբագրելՍերենա Գրանդին 1987-1993 թվականներին ամուսնացած է եղել Բեպպո Էրկոլի հետ։ 1989 թվականին ծնվել է նրա որդին՝ Էդուարդոն։
Մասնակի ֆիլմագրությունը
խմբագրելԹվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1980 | Ուղեկիցները | La compagna di viaggio | - |
1980 | Անտրոպոֆագուս | Anthropophagus | Մեգի |
1980 | Հանգիստ գեղջկուհիները | Tranquille donne di campagna | Աիդա |
1982 | Պիեռինոն ռևանշ է վերցնում | Pierino la peste alla riscossa | Կասիերա |
1982 | Պիեռինոն զբաղվում է իր սիրելի գործով | Pierino colpisce ancora | Ռոզինա |
1982 | Գաճաճը | Malamore | մարմնվաճառուհի |
1982 | Գրոհային ջոկատ 2. Բոլորը ռազմաճակատում են | Sturmtruppen 2 (tutti al fronte) | - |
1983 | Ակապուլկո. Սկզբում լողափ, իսկ հետո դեպի «ձախ» | Acapulco, prima spiaggia... a sinistra | Մասչերինա |
1983 | Դու անհանգստացնում ես ինձ | Tu mi turbi | մարմնավաճառուհի Անժել |
1984 | Պատանին և աղջիկը | Un ragazzo e una ragazza | մարմնավաճառուհի |
1985 | Հերկուլես 2 | Le avventure dell'incredibile Ercole | - |
1985 | Երազներ և իրականություն | Sogni e bisogni | Մարիսա |
1985 | Միրանդա | Miranda | Միրանդա |
1986 | Գիշերային կինը | La signora della notte | Սիմոնա |
1986 | Կիրք Ջուլիի հանդեպ | Desiderando Giulia | Ջուլի |
1986 | Երիտասարդ Դոն Ժուանի արկածները | Les exploits d'un jeune Don Juan | Ուրսուլա |
1987 | Ռիմինի, Ռիմինի | Rimini Rimini | Լոլա Սարտի |
1987 | Ջոյի լուսանկարը | Le foto di Gioia | Ջոյ (Գլորիա) |
1987 | Հարուստներն իրենց սովորույթներն ունեն | Roba da ricchi | Դորա |
1987 | Թերեզան | Teresa | Թերեզա |
1990 | Ինքնիշխան ժողովրդի անունից | In nome del popolo sovrano | Ռոզետա |
1990 | Կնքամայրը 2 | Vendetta: Secrets of a Mafia Bride | Ադոլորատա |
1991 | Մահացու ոտնձգություն | Per odio per amore | Աիդա |
1992 | Հին Հռոմի տանիքների ներքո | Donne sottotetto (Centro storico) | Կարոլա |
1992 | Սեն-Տրոպե, Սեն-Տրոպե | Saint Tropez, Saint Tropez | Ադա |
1993 | Սուր ցանկություն | Graffiante desiderio | Մարսելա Ֆաբրի |
1994 | Աֆեկտի վիճակում | Delitto passionale | Տանիա |
1995 | Կյանքի գինը | Il prezzo della vita | - |
1995 | Օլգա Օ-ի տարօրինակ պատմությունը | La strana storia di Olga 'O' | Օլգա Ռոլի |
1997 | Անհուսալիները | Gli inaffidabili | Ֆիորաննա |
1998 | Չարաճճին | Monella | Զաիրա |
1998 | Դեպի փառք տանող աստիճաններ | Le ragazze di Piazza di Spagna | Սիմոնա |
1998 | Հիսունական թվականներ | Anni '50 | Դոննա Մարիա |
1998 | Ռադիո Ֆրեչչիա | Radiofreccia | Իվանի մայրը |
2008 | Ջովաննայի հայրը | Il papà di Giovanna | Լիլա Ջիա |
2008 | Մայրը | Una madre | Սալվատրիչե |
2010 | Այս գիշերվանից հետո | Dopo quella notte | Օռնելլա |
2010 | Անսահման պատանեկություն | Una sconfinata giovinezza | Զիա Ամաբիլա |
2012 | Ինչպես ընկնող աստղերը | Como estrellas fugaces | Իմա |
2013 | Մեծ գեղեցկություն | La grande bellezza | Լորենա |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #140867392 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերենա Գրանդի» հոդվածին։ |