Սերժ Ավետիքյան
հայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ
Սերժ Ավետիքյան (դեկտեմբերի 1, 1955[1], Երևան, ԽՍՀՄ, Հայկական ԽՍՀ), ֆրանսահայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր։
Սերժ Ավետիքյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1955[1] (68 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, ԽՍՀՄ, Հայկական ԽՍՀ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր |
Երեխա(ներ) | Հովնաթան Ավետիքյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՍերժ Ավետիքյանի ծնողները ծնվել են Ֆրանսիայում, որոնց ծնողները Հայոց ցեղասպանության արդյունքում Թուրքիայից գաղթել էին Ֆրանսիա։ 1947 թվականին ԽՍՀՄ քարոզչության արդյունքում ընտանիքը հայրենադարձվում է Հայաստան։ Ապրելով Երևանում՝ նա հաճախում է ֆրանսիական դպրոց։ 1970 թ. ընտանիքը վերադառնում է Ֆրանսիա։
Ստեղծագործ աշխատանք
խմբագրելԴերասանական աշխատանք լիամետրաժ ֆիլմերում
խմբագրել- 1978 - Մենք միակ մարդիկ էինք
- 1979 - Կարմիր պուլովեր
- 1982 - Խալտերոֆլիկ
- 1984 - Փղի ուղղահայացը
- 1985 - Լուսաբաց
- 1989 - Կարմիր նվագախումբ
- 1989 - Շների կղզիների գանձարանը
- 1991 - Մայրիկ
- 1991 - Գողացված տետրակ
- 1995 - Լաբիրինթոս
- 1997 - Ուռա հարսնացուին և Քուրդիստանի ազատագրմանը
- 1997 - Անհետ կորածները
- 1998 - Հիշողություն
- 1999 - Փարիզ, իմ փոքրիկ մարմինը հոգնել է այս բարձր հասարակությունից
- 2001 - Արամ
- 2003 - Կեցցե Լալջերեն
- 2003 - Գաղտնի գործակալներ
- 2006 - Ճանապարհորդություն դեպի Հայաստան
- 2009 - Խճճված զուգահեռներ
- 2009 - Հանցագործների բանակ
- 2009 - Գեղեցիկ կյանք
- 2013 - Փարաջանով
- 2015 - Մի խելագարի պատմություն
Դերասանական աշխատանք կարճամետրաժ ֆիլմերում
խմբագրել- 1981 - Մուսա
- 1981 - Անցորդ հրեշտակ
- 1982 - Հանգստություն
- 1987 - Վատ կողմ
- 1988 - Բլանշ և Քլեր
- 1988 - Աննա Լունա։ Առաջին ճամփորդություն
- 1989 - Արևին մոտ
- 1990 - Ֆրանսուա դե Ասսիզ
- 1995 - Ժանտախտի սերմնացան
- 1997 - Հացահատիկ և որոմ
- 1997 - Այդ ժամանակից
- 1998 - Լինել թե չլինել
- 2002 - Լիճ և գետ
Ռեժիսոր/սցենարիստ
խմբագրել- 1989 - Ինձ մոտ շատ հայտնի է արևը - Անդրե դե Ռիշո
- 1991 - Բարի օր Պարոն
- 1992 - Առաքելության ավարտ
- 1994 - Հինգերորդ երազանք
- 1996 - Ցտեսություն մադամ
- 1997 - Ինձ պարոնայք-տիկնայք
- 1999 - Տեռռա Էմոտա
- 1999 - Լյուսկ Ատեռնա
- 2003 - Կյանքի ուղի (անիմացիոն)
- 2005 - Հիասքանչ մի առավոտ (անիմացիոն)
- 2006 - Մենք խմել ենք նույն ջուրը
- 2006 - Վերադառնալով
- 2010 - Շնային պատմություններ (անիմացիոն)
Պրոդյուսերական աշխատանք
խմբագրել- 1994 - Լաբիրինթոս
- 2001 - Լռության սիմֆոնիա
Պարգևներ և մրցանակներ
խմբագրել- 2005 թ. հուլիսին Երևանյան «Ոսկե Ծիրան» կինոփառատոնում «Հայկական համայնապատկեր» անվանակարգում ռեժիսորի «Հիասքանչ մի առավոտ» ֆիլմն արժանացել է ժյուրիի հատուկ դիպլոմին։
- 2006 թ. հուլիսին Երևանյան «Ոսկե Ծիրան» կինոփառատոնում «Հայկական համայնապատկեր» անվանակարգում ռեժիսորի «Վերադառնալիս» ֆիլմն արժանացել կինոքննադատների և լրագրողների հայկական ասոցիացիայի մրցանակին։
- 2010 թ. մայիսի 24-ին Կաննի կինոփառատոնում լավագույն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում Սերժ Ավետիքյանի «Շնային պատմություններ» անիմացիոն ֆիլմն արժանացել է Ոսկե արմավենու ճյուղի։ Մրցանակը հանձնել են Ատոմ Էգոյանը և Միշել Ռոդրիգեսը։
- Հայաստանի պետական մրցանակ, 2013[2]