Սերյոժա Ավագյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերյոժա Էդուարդի Ավագյան, (հոկտեմբերի 7, 1970, Ուխտաձոր, Հադրութի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 17, 1993, Հողեր, Ֆիզուլիի շրջան, Ադրբեջան), հայ ազատամարտիկ, հետախույզ, սակրավոր։
Սերյոժա Ավագյան | |
---|---|
հոկտեմբերի 7, 1970 - սեպտեմբերի 17, 1993 (22 տարեկան) | |
Ծննդավայր | Ուխտաձոր, Հադրութի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Հողեր, Ֆիզուլիի շրջան, Ադրբեջան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ |
1988-1990 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1992 թվականից ՊԲ ստորաբաժանումների կազմում մասնակցել է Հադրութի ինքնապաշտպանական մարտերին։ Հինգ անգամ վիրավորվել է, ապաքինվել և վերադարձել մարտադաշտ։
Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Ուխտաձորում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |