Սերոբ Պողոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պողոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերոբ Պողոսի Պողոսյան (հոկտեմբերի 15, 1904[1], Հյուրուք Վերին[1] - ապրիլի 5, 1983[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային պատմաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1956), պրոֆեսոր (1959), ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1965)։ Երևան Պետական համալսարանի ԽՄԿԿ անդամ 1929 թվականից։
Սերոբ Պողոսյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1904[1] |
Ծննդավայր | Հյուրուք Վերին[1] |
Մահացել է | ապրիլի 5, 1983[1] (78 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | ԵՊՀ պատմության ֆակուլտետ (1931)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր[1] (1956) |
Մասնագիտություն | պատմաբան |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան[1] և Հայաստանի Պատմության Թանգարան[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
ԵՊՀ Հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, Պատմության ֆակուլտետի դեկան։
Կենսագրություն
խմբագրելՍերոբ Պողոսյանը ծնվել է 1904 թվականի հոկտեմբերի 15-ին Բիթլիսի նահանգի Վերին Հյուրուկ գյուղում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում։ Հրաշքով փրկվելով 1915 թվականի Մեծ եղեռնից՝ նրանց ընտանիքն ապաստանել է Կոտայքի շրջանի Ելղովան (այժմ՝ Կոտայք) գյուղում։ Ընդհատված ուսումը շարունակել է գաղթականների երեխաների համար Թազագյուղում (այժմ` Նոր Գյուղ) բացված դպրոցում։ 1921-1924 թվականներին սովորել է Երևանի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցում։
Բարձրագույն կրթություն
խմբագրել1926-1931 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի մանկավարժական ֆակուլտետի Պատմագրության բաժնում, որտեղ հետագայում անընդմեջ և մինչև կյանքի վերջը դասախոսելու էր։ 1931-1932 թվականներին սովորել է Մանկավարժական ինստիտուտի պատմագրական ֆակուլտետում, որից հետո 1932-1935 թվականներին՝ ԵՊՀ ասպիրանտուրայում։
1939 թվականին Սերոբ Պողոսյանը պաշտպանել է թեկնածուական, 1956 թվականին՝ դոկտորական ատենախոսություն։ 1959 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում[2]։
Գործունեություն
խմբագրելԲարձրագույն կրթություն ստանալու տարիներին՝ ուսումնառությանը զուգընթաց աշխատել է Երևանի քաղաքային խորհրդում որպես հրահանգիչ, Երևանի երկաթուղային հանգույցում՝ կոմերիտական կազմակերպության քարտուղար[2]։
Ասպիրանտուրան ավարտելուց հետո մինչև կյանքի վերջը դասավանդել է ԵՊՀ-ում։ Որպես ինքնուրույն միավոր՝ Պատմության ֆակուլտետը կազմավորվել է 1936 - 1937 ուսումնական տարում և Սերբ Պողոսյանը 1937-1941 թվականներին եղել է Հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ։ 1955-1960 թվականներին և 1964-1968 թվականներին ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան[3]։
Սերոբ Պողոսյանը 1937-1940 թվակակններին եղել է Հայաստանի պատմության պետական թանգարանի տնօրեն։
1941-1945 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։
Նա բազմիցս ընտրվել է Երևանի քաղաքային և Սպանդարյանի շրջանային խորհուրդների պատգամավոր[2]։
Գիտական ժառանգություն
խմբագրելԳիտական հետազոտությունները վերաբերում են Հայաստանում ֆեոդալիզմի ծագմանը և սոցիալ-տնտեսական հարաբերություններին, հայ ժողովրդի ազատագրական և դասակարգային պայքարին, քաղաքական ու մշակութային պատմության հարցերին, պատմագրությանը։ Սերոբ Պողոսյանի ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 3 ատենախոսություն։ Եղել է գիտական աստիճաններ շնորհող ԵՊՀ մասնագիտական խորհրդի նախագահ[2]։ Մասնակցել է նաև հայ ժողովրդի պատմության բուհական և դպրոցական ձեռնարկների ու դասագրքերի ստեղծմանը։ Սերոբ Պողոսյանի գիտական ժառանգության մեջ առանձնակի արժեք ունեն՝
- «Ֆրիկի դարաշրջանը» (Եր., 1937)
- «Գյուղացիների ճորտացումը և գյուղացիական շարժումները Հայաստանում IX-XIII դարերում» (Երևան, 1956)
- «Հայ ժողովրդի պատմության ուսումնասիրությունը 50 տարում» (Եր., 1971)
- «Հայ ժողովրդի պատմություն» բուհական դասագրքի համահեղինակ, որն ունեցել է մի քանի հրատարակություն (Երևան, 1958-1960, 1963, 1975)։
Մահ
խմբագրելՍերոբ Պողոսյանը վախճանվել է 1983 թվականի ապրիլի 5-ին, Երևանում։
Պարգևներ և կոչումներ
խմբագրել1965 թվականին Սերոբ Պողոսյանն արժանացել է Գիտության վաստակավոր գործչի կոչման։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով և մարտական շքանշաններով ու մեդալներով[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 372.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «ՍԵՐՈԲ ՊՈՂՈՍԻ ՊՈՂՈՍՅԱՆ». www.ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Պատմության ֆակուլտետ». ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 7-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերոբ Պողոսյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 372)։ |