Սերունդ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերունդ (այլ կիրառումներ)
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Սերունդ, մարդկանց տարիքային որոշակի խումբ, միևնույն պատմության դարաշրջանում ձևավորված մարդկանց ամբողջություն։ Հասարակությունը տրոհվում է մի քանդ գոյակցող Սերունդների, որոնք ունեն տարբեր սոցիալական ստատուսներ և դերեր։ Մարդկային պատմությունը Սերունդների հաջորդափոխման և նրանց միջև կապի ժառսնգորդման պատմությունն է․ «․․․այս փաստի շնորհիվ կապ է ստեղծվում մարդկային պատմության մեջ, կազմվում է մարդկության պատմությունը․․․»։ Սերունդների ժառանգորդությունը օբյեկտիվ, անընդհատ և ընդհատ բնապատմական ընթացք է, դրսևորվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Յուրաքանչյուր նոր սերունդ նախ յուրացնում է հոգևոր արժեքները, հասարակական կյանքի առկա ձևերը, ապա, թևակոխելով իր ակտիվ գործունեության շրջանը, ստեղծում է նորը, որն այնուհետև փոխանցում է հաջորդ սերունդներին։ Հակամարտ հասարակություններում միևնույն սերնդի ներսում և տարբեր սերունդների միջև հարաբերությունները լարված են և լի բախումներով։ «սերունդների բախման» բուրժ. տեասթյունը, ճիշտ արձանագրելով երիտասարդության, հատկապես ուսանողության, բողոքը կապիտալիզմի դեմ, այն բացատրում է սոսկ երիտասարդ սերնդի տարիքային առանձնահատկություններով, «ձախության» այլևայլ մոլորություններով։ Ոմանք (Խ․ Օրտեգա-ի-Դասետ, Կ․ Մանհայմ, Լ․ Ֆոյեր ևն) նույնիսկ ուռճացնում են սերունդների բախումը, փորձում դրանից բխեցնել մնացած սոցիալական պրոբլեմները։ Սոցիալիզմի օրոք սերնդների ժառանգորդության ապահովման երաշխիք են բոլոր դասակարգերի և խավերի, բոլոր սերունդների արմատական շահերի համընկնումը, գաղափարական և սոցիալ-հոգեբանական համախմբվածությունը են։ Դրա հետ մեկտեղ, սերունդների ժառանգորդությունը դեռևս լիովին զերծ չէ որոշ հակասություններից (մասնավորապես, պահպանվում են աճող սերնդի տարբեր շերտերի հնարավորությունների տարբերությունները մշակութային արժեքներին հաղորդակցվելու, կրթության, մասնագիտության ընտրության առումով ևն), որոնց լուծումը հասարակությունից պահանջում է համապատասխան ջանքեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 345)։ |