Սերսի Լաննիսթեր, հորինված կերպար Ջորջ Ռ.Ռ. Մարթինի «Սառույցի և Հրո երգ» վիպաշարում և վիպաշաի ադապտացիա «Գահերի խաղ» հեռուստասերիալում։ Սկսած «Ագռավների խնջույք» վեպից՝ Սերսի Լաննիսթեր դառնում է կենտրոնական կերպար, ում տեսանկյունից պատմվում է վեպի մի հատվածը։ HBO հեռուստաալիքի «Գահերի խաղ» հեռուստասերիալում Սերսիին մարմնավորում է դերասանուհի Լենա Հեդին։ 2014 թվականին նա նոմինացվեց Էմմի մրցանակի «Նշանավոր աջակցող դերասանուհի դրամատիկ հեռուստասերիալում» անվանակարգում Սերսի Լանիսթերի դերի համար[1][2]։ 2015 թվականին հեռուստասերիալում պատանի Սերսիին պատկերում է դերասանուհի Նելլ Ուիլիամսը։

Սերսի Լաննիսթեր
Տեսակկերպար «Գահերի խաղ»-ից, կերպար «Սառույցի և Կրակի երգ»-ից և գեղարվեստական անձ
ՀեղինակՋորջ Մարտին
Ներկայացված էՍառույցի և կրակի երգ և Գահերի խաղ
Սեռիգական
ՔաղաքացիությունՅոթ թագավարություններ
Հրարած տիեզերքից«Սառույցի և կրակի երգ»-ի աշխարհ
ԾննդավայրՔաստերլի Ռոք
Մահվան վայրԿարմիր դղյակ
ՀարստությունԼանիստեր և Բարաթեոն
ԵրեխաներՋոֆրի Բարաթեոն, Միրսելա Բարաթեոն և Թոմեն Բարաթեոն
Մասնագիտությունmass murderer, խորհրդական, գահի խնամակալ և քաղաքական գործիչ
Դերը կատարել ենԼենա Հիդի և Նել Ուիլյամս
 Cersei Lannister Վիքիպահեստում

Կերպարի նկարագրություն

խմբագրել

Սերսին Յոթ թագավորություններ պետության սկզբում թագուհին է, ապա՝ մայր թագուհին և թագուհի-ռեգենտը։ Նա քաղաքականորեն խորամանկ, մանիպուլատիվ և սառնասիրտ կին է և լորդ Թայվին Լաննիսթերի ամենամեծ երեխան։ Նա ունի երկվորյակ եղբայր՝ Ջեյմի Լաննիսթերը, ում հետ արյունապիղծ հարաբերությունների մեջ է, ինչպես նաև փոքր եղբայր՝ Թիրիոն Լաննիսթերը, ով թզուկ է և որին Սերսին չի սիրում։ Իրադարձություններից տասնհինգ տարի առաջ նա ամուսնացել է արքայի՝ Ռոբերթ Բերեթեոնի հետ՝ այդպիսով դառնալով Յոթ թագավորությունների թագուհին, սակայն նա չի սիրում և չի հարգում ամուսնուն։ Նա ունի երեք երեխա՝ Ջոֆֆրին, Միրսելլան և Թոմմենը, սակայն երեքի կենսաբանական հայրն էլ Ջեյմին է, թեև ոչ ոք այդ մասին չգիտի։ Սերսին հանդես է գալիս որպես խորամանկ քաղաքական գործիչ, ով կարողանում է հաղթած դուրս գալ յուրաքանչյուր իրավիճակից, սակայն իրադարձությունների զրգացմանը զուգընթաց՝ նրա թուլություններն ավելի ու ավելի ցայտուն են դառնում՝ դարձնելով նրան երկչոտ, պարանոիդ անձ։ Նա սկսում է հավատալ, որ իր կյանքի բոլոր խնդիրների պատճառը փոքր եղբայրն է՝ Թիրիոնը, կապված մի գուշակության հետ, որը նրան արվել է տարիներ առաջ։

Պատմություն

խմբագրել

Գահերի խաղ

խմբագրել

Վեպի սկզբում Ռոբերթ Բերեթեոն արքան, նրա կինը՝ թագուհի Սերսին և արքունիքի մեծ մասը այցելում են Հյուսիս՝ առաջարկելու լորդ Էդդարդ Սթարքին դառնալու Արքայի ձեռքը՝ պաշտոն, որ հավասարազոր է արքայի փոխանորդի պաշտոնին։ Վինթերֆելլ այցելության ժամանակ Էդդարդի փոքրիկ որդ Բրենը տեսնում է Սերսիին սեփական եղբոր հետ սեռական հարաբերության ժամանակ և նետվում է բարձունքից Ջեյմիի կողմից, սակայն ողջ է մնում։ Այնուամենայնիվ, Սերսին արդեն կազմակերպել էր Ռոբերթի մահը՝ որսորդության ժամանակ պատահար կազմակերպելով։ Հետագայում ներկայացվում է, որ Ռոբերթն ու Սերսին չեն սիրում իրար և երկուսն էլ դավաճանում են իրար, որի արդյունքում Ռոբերթն ունի քսան ընկեցիկ և Սերսին ձևացնում է, թե իր երեխաները Ռոբերթինն են։ Էդդարդ Սթարքը շուտով իմանում է ճշտմարտությունը և տեղեկացնում այդ մասին Սերսիին՝ հնարավորություն ընձեռելով նրան փախչել՝ Ռոբերթի ցասումից խուսափելու համար։ Փեթիր Բեյլիշի և Սանսա Սթարքի օգնությամբ, չնայած վերջինը չէր գիտակցում դա, Սերսին դատապարտում է Էդդարդին պետական դավաճանության մեջ և մահապատժի ենթարկում նրան՝ այդպիսով իր ձեռքը վերցնելով երկրի ողջ իշխանությունը։

Արքաների բախում

խմբագրել

Մտահոգված Սերսիի քաղաքականությամբ և իր որդուն՝ Ջոֆֆրիին կառավարելու անընդունակությամբ, Թայվին Լաննիսթերը իր կրտսեր որդուն՝ Թիրիոնին դարձնում է Արքայի ձեռք՝ հստակ հանձնարարությամբ կառավարել Սերսիին և Ջոֆրիին։ Կիրառելով իր խորմանակությունն ու խելքը՝ Թիրիոնը մրցակցության մեջ է մտնում Սերսիի հետ և իշխանությունից հեռացնում նրա բոլոր համախոհներին՝ Սերսիին միայնակ և իզոլացված թողնելով Փոքր ժողովի նիստերին։ Ամբողջ վեպի ընթացքում Սերսին ստորացնում, ծաղրում և տանջում է Սանսա Սթարքին յուրաքանչյուր պատեհ առիթի։ Երբ Սթեննիս Բերեթիոնը հարձակում է գործում մայրաքաղաքի վրա, Սերսին ու Ջոֆֆրին թաքնվում են պալատում՝ թողնելով Թիրիոնին միայնակ մարտի դաշտում։ Թիրիոնն, այնուամենայնիվ, կարողանում է հաղթանակ բերել արքայական զորքերին, իսկ ճակատամարտից հետո Թայվին Լաննիսթերն ինքն իրեն նշանակում է Արքայի ձեռք՝ ևս մեկ անգամ Սերսիին իր դիրքերից թուլացնելով։

Թրերի փոթորիկ

խմբագրել

Արայի ձեռք դառնալուց հետո Թայվին Լաննիսթերը Սերսիին հասկացնում է, որ նրա ներկայությունը Փոքր ժողովի նիստերին չի ողջունվում։ Բացի այդ, կնքելով դաշինք Թայրելների հետ՝ Թայվինը պայմանավորվածություն է ձեռք բերում Թայրելների մատրիարխ Օլեննա Թայրելի հետ ամուսնացնել Ջոֆֆրիին Օլեննայի թոռնուհի Մերգրի Թայրելի հետ, իսկ Սերսիին Ուիլաս Թայրելի հետ՝ այսպիսով նրան հեռու ուղարկելով մայրաքաղաքից։ Սերսին հայտնվում է աներևակայելի իրավիճակում. նա սկսում է գիտակցել, որ նա ոչ միայն կորցրել է իշխանությունը պետությունում, այլև չի ղեկավարում ինքն իր կյանքին, քանի որ չի կարող ընտրել, թե ում հետ ամուսնանա։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Jacobs, Matthew (July 10, 2014). "Emmy Nominations 2014: Breaking Bad, Orange Is The New Black Among Top Nominees". The Huffington Post. Retrieved July 10, 2014.
  2. Brown, Tracy (July 10, 2014). "Emmys 2014: Complete list of nominees". Los Angeles Times. Retrieved July 10, 2014.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերսի Լաննիսթեր» հոդվածին։