Սեր և այլ անախորժություններ
«Սեր և այլ անախորժություններ» (անգլ.՝ Failure to Launch), 2006 թվականի ամերիկյան ռոմանտիկ կատակերգություն, որի գլխավոր դերերում նկարահանվել են Սառան ու Մեթյու Մակքոնահին։
Սեր և այլ անախորժություններ անգլ.՝ Failure to Launch | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն |
Թվական | մարտի 10, 2006[1] և մարտի 16, 2006[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Թոմ Դեյ[3][4] |
Պրոդյուսեր | Սքոթ Ռուդին |
Սցենարի հեղինակ | Թոմ Ասլ[5] |
Դերակատարներ | Մեթյու Մակքոնահի[4][6][7], Սառա Ջեսիկա Փարկեր[4][6][7], Զոուի Դեշանել[4][7], Քեթի Բեյթս[6][7], Ջասթին Բարթա[7], Բրեդլի Քուփեր[7], Թերի Բրեդշոու[6][7], Քեթրին Վիննիկ[7], Ռոբ Քորդրի[7], Օբրի Դոլլար[7], Փաթոն Օսվալտ[7], Թայլեր Ջեյմս Ուիլյամս, Սթիվեն Տոբոլովսկի[5], Մաջեյնա Տովա[5] և Լարրի Գեմել կրտսեր[5] |
Օպերատոր | Կլաուդիո Միրանդա |
Երաժշտություն | Ռոլֆ Քենթ |
Մոնտաժ | Սթիվեն Ռոզենբլում |
Պատմվածքի վայր | Բալթիմոր |
Նկարահանման վայր | Դելավեր |
Կինոընկերություն | Paramount Pictures[4] |
Տևողություն | 97 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժե
խմբագրելՉնայած երեսուն տարին լրացած լինելուն՝ Թրիպը ոչ մի կերպ չի կարողանում հեռանալ հայրական տնից, որպեսզի ստեղծի իր ընտանիքը։ Դրան անընդհատ խոչընդոտում են հիմնավոր (իր կարծիքով) պատճառներ։ Այդ ժամանակ Թրիպի ծնողներն իրենք են ձեռնամուխ լինում նրա կյանքը կարգավորելուն։ Նրանք վարձում են գեղեցիկ ու տաղանդավոր մի աղջկա՝ հույս ունենալով, որ իրենց որդին, սիրահարվելով նրան, վերջապես կհեռանա հայրական տնից։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Մեթյու Մակքոնահի | Թրիպ |
Սառա Ջեսիկա Փարկեր | Պոլա |
Զոուի Դեշանել | Քիտ |
Ջասթին Բարտա | Էյս |
Քեթի Բեյտս | Սյու |
Ռոբ Քորդրի | զենք վաճառող |
Թերրի Բրեդշոու | Էլ |
Բրեդլի Կուպեր | Դեմո |
Քեթրին Ուիննիկ | Մելիսա |
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Սկզբում նախատեսվել է, որ Էլի դերը կատարելու է Ռոբերտ Դյուվալը, սակայն արդյունքում այն կատարել է Թերրի Բրեդշոուն։
- Բրուք Շիլդսը, Թորի Սփելլինգն ու Ռիզ Ուիզերսփունը եղել են կնոջ գլխավոր դերի հիմնական թեկնածուները։
- «Սեր և այլ անախորժություններ» ֆիլմի համար Սառա Ջեսիկա Փարկերն ստացել է 1 մլն դոլար հոնորար։
- Գլխավոր դերակատարներ Սառա Ջեսիկա Փարկերն ու Մեթյու Մակքոնահին նախկինում միասին աշխատել էին «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալում։
Քննադատություն
խմբագրելՖիլմն արժանացել է քննադատների բացասական արձագանքներին՝ Rotten Tomatoes կայքում հավաքելով 24 % վարկանիշ 143 գրախոսականների հիման վրա[8]։ ԿԻնոքննադատ Ռիչարդ Ռուփերը նշել է, որ ֆիլմը «բոլորովին անհավատալի» է։ Բացասական կարծիք հայտնած այլ քննադատներ նշել են, որ Զոուի Դեշանելի կատարումը եղել է ֆիլմի գագաթնակետը[9][10][11]։
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրել- 2006 թվական – ներկայացվել է Teen Choice Awards մրցանակի «Գեղարվեստական ֆիլմի/կատակերգության դերասանուհի» անվանակարգում (Սառա Ջեսիկա Փարկեր)
- 2007 թվական – ներկայացվել է Kids' Choice Awards մրցանակի «Լավագույն կին կինոաստղ» անվանակարգում (Սառա Ջեսիկա Փարկեր)
- 2007 թվական – ներկայացվել է People's Choice Awards մրցանակի «Լավագույն հեռուստատեսային կատակերգություն» անվանակարգում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.imdb.com/title/tt0427229/
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://stopklatka.pl/film/milosc-na-zamowienie
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 http://www.metacritic.com/movie/failure-to-launch
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 http://www.imdb.com/title/tt0427229/fullcredits
- ↑ Սեր և այլ անախորժություններ(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- ↑ Zacharek, Stephanie (2006 թ․ մարտի 10). «Failure to Launch». Salon.com. Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Rabin, Nathan. «Failure To Launch | Film | Review». The A.V. Club. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Current Movie Reviews, Independent Movies». Film Threat. 2006 թ․ ապրիլի 16. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 11-ին.