Սթինգ
Գորդըն Մաթյու Թոմըս Սամնըր (անգլ.` Gordon Matthew Thomas Sumner, հոկտեմբերի 2, 1951[2][3][4][…], Ուոլսենդ, Թայն ընդ Ուեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5]), առավել հայտնի որպես Սթինգ (անգլ.՝ sting - մեղվի խայթոց), անգլիացի երաժիշտ, երգիչ-երգահան, հասարակական գործիչ և ֆիլանտրոպիստ, ով մինչ որպես սոլո-կատարող հանդես գալը, հանդիսանում էր The Police խմբի երգերի մեծ մասի հեղինակը, վոկալիստը և բաս-կիթառահարը։ 1984 թվականից միայնակ է հանդես գալիս։
Սթինգ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Sting |
Ի ծնե անուն | Գորդըն Մաթյու Թոմըս Սամնըր |
Նաև հայտնի է որպես | Sting |
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1951 (73 տարեկան) Ուոլլսենդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | Ռոք, փոփ, նյու վեյվ, ջազ, նյու էյջ, բլյու այդ սոուլ |
Մասնագիտություն | Երաժիշը, երգիչ-երգահան, պրոդյուսեր |
Գործիքներ | կիթառ[1], Մանդոլին, Կոնտրաբաս, բաս կիթառ, ստեղնաշարային գործիքներ, վոկալ[1], Շրթնահարմոն[1], բաս[1] և Ակուստիկ կիթառ[1] |
Գործունեություն | 1971–այժմ |
Լեյբլ | A&M, Deutsche Grammophon, Universal Music Group |
Կրթություն | Ուորիքի համալսարան, St. Cuthbert's High School? և Նորթումբրիայի համալսարան |
Անդամակցություն | The Police |
Կապված | The Police |
Ամուսին | Թրուդի Սթայլեր |
Պարգևներ | |
Կայք | sting.com Ստորագրությունը] |
Sting (musician) Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԵրաժիշտը ծնվել է 1951 թվականի հոկտեմբերի 2-ին Անգլիայի հյուսիսում գտնվող Ուոլլսենդ նավահանգստային քաղաքում։
Հայրը՝ Էռնեստ Մեթյու Սամները, երկար տարիներ աշխատում էր տեղի մեքենաշինական ընկերությունում։ Ավելի ուշ ձեռք է բերել փոքրիկ կաթնամթերքի խանութ։ Լինելով տակավին երեխա՝ Սթինգը օգնում էր հորը առավոտյան տեղափոխել և բաժանել կաթը։
Մայրը՝ Օդրին, աշխատում էր որպես վարսավիր և բուժքույր։ Նա ուներ դասական երաժշտական կրթություն, և նա կարողացել է զարգացնել որդու բնատուր կարողությունները՝ տանը սովորեցնելով դաշնամուր նվագել։ Գորդոնը ընտանիքի 4 երեխաներից ամենամեծն էր։ Նա նաև ունի 2 կրտսեր քույր՝ Անիտան և Անժելան, և մի եղբայր՝ Ֆիլիպը։
10 տարեկան հասակում հոր ընկերոջից Սթինգը նվեր է ստանում իր առաջին կիթառը։ Այդ գործիքը նրան այնքան է գրավում, որ իր ամեն ազատ րոպե նա իր ձեռքն է վերցնում կիթառը և փակվելով իր սենյակում՝ սովորում է ակորդները։ Սովորելով դպրոցում՝ Սթինգը հաճախ էր այցելում երաժշտական ակումբներ, որպեսզի Ջիմի Հենդրիքսի երաժշտությունը վայելեր։ Այս ամենը, ըստ երաժշտի, մեծագույն հետք թողեցին նրա ապագայի վրա։ Գիմնազիան ավարտելուց հետո Սթինգը որոշ ժամանակ աշխատում է որպես գնացի ուղեկցորդ, հարկային տեսուչ, դպրոցում վերապատրաստվում է որպես անգլերենի ուսուցիչ։ Հենց ուսուցիչ աշխատելու ժամանակ նա հասկանում է, որ իր գլխավոր կիրքը երաժշտությունն է, և նա պատրաստ է իր ողջ կյանքը կապել նրա հետ։ Ընկերոջ խորհրդով՝ Սթինգը անցնում է տեղական Newcastle Big Band ջազային խմբի լսումների փուլը և այնտեղ հանդես գալիս որպես բասիստ և երբեմն երգում է։ Հետագայում տեղափոխվում է Phoeniх Jazzmen: Այստեղ շնորհիվ բազում ելույթների՝ նա սկսում է վարպետորեն տիրապետել գործիքին, ծանոթանում է ջազին և նվագախմբի ղեկավարի՝ Գորդոն Սոլոմոնի կողմից ստանում Սթինգ մականունը։ Միևնույն ժամանակ այդ երաժիշտների հետ Սթինգը հավաքում է իր առաջին խումբը՝ Last Exit, որը նրան բերում է առաջին մեծ շահույթը և փառքը հարազատ քաղաքում։ I Burn for You երգի շնորհիվ այդ ժամանակ դեռևս անհայտ խումբը կարողանում է հասնել Լոնդոն և ձայնագրվել։
1977 թվականին Սթինգին նկատում է ամերիկացի հարվածային գործիքների վրա նվագող Ստյուարտ Քոուլենդը և համոզում է նրան ռոքով զբաղվել։
The Police
խմբագրել1977 թվականին հարվածային գործիքների վրա նվագող Ստյուարտ Քոուլենդը, կիթառահար Էնդի Սամմերսը և Սթինգը ստեղծեցին The Police խումբը։ Առաջիյն երկու սինգլները՝ «Fall Out» և «Roxanne», հաջողություն չունեցան մինչև այն ժամանակ, երբ նրանց լսեց ձեռներեց Մայլզ Քոուլենդը (Ստյուարտի ավագ եղբայրը)։ Դառնալով խմբի մենեջերը՝ նա պայմանագիր կնքեց A&M-ի հետ, որը նույն ժամանակաընթացքում թողարկեց «Outlandos d’Amour» (#6 U.K., 1978 թվականի նոյեմբեր) դեբյուտային ձայնասկավառակը։ 1979 թվականին կրկին թողարկված «Roxanne» երգը Անգլիայում բարձրանում է մինչև 12-րդ հորիզոնական և դառնում է եվրոպական հիթ։ Միանգամից առաջին ձայնասկավառակից հետո հերթագայում են «Reggatta de Blanc», «Zenyattà Mondatta», «Ghost in the Machine» և «Synchronicity» («Every Breath You Take» մեգա-հիթով) ալբոմները։ Համաշխարհային փառահեղ շրջագայությունից հետո՝ 1984 թվականին, Սթինգը որոշում է, որ խմբի հետ հասել է ամենին, ինչ կարող էր, և խումբը դադարում է գոյություն ունենալուց, երբ գտնվում էր փառքի գագաթնակետին։
«The Police»-ը կրկին հավաքվեց «Roxanne» սինգլի 30-ամյակի կապակցությամբ։ Նրանց շրջագայությունը սկսվեց 2007 թվականի մայիսի վերջին Վանկուվերում և ավարտվեց 2008 թվականի օգոստոսի 7-ին Նյու-Յորքի համերգով։ Այդ ընթացքում խումբը 152 համերգ է ունեցել և դարձել բազում երաժշտական փառատոնների մասնակից։ 2008 թվականի հունիսին այդ ժամանակվա ամենաբարձր վարձատրվող եռյակը հանդես եկավ «Isle of Wight» փառատոնում, որ հավաքեց 70000 հանդիսատես։
Անհատական կարիերան
խմբագրելՍթինգի անհատական կարիերան դասավորվեց ոչ պակաս հաջողությամբ։ Նրա առաջին ձայնասկավառակը՝ ջազի տարրերով, The Dream of the Blue Turtles-ն էր, որ դարձավ պլատինե։ Այդ ձայնասկավառակի սինգլը դարձավ «Russians» երգը։ Վերջինս գրված է սառը պատերազմի ժամանակ (1985 թվական)։ Սթինգը վախենում է միջուկային հարվածներից և հուսով է, որ «ռուսները նույնպես սիրում են իրենց երեխաներին», և նշանակում է, որ դա կօգնի աշխարհին հետ պահել սարսափելի պատերազմից։ Ռուսների մասին այս երգում Սթինգը օգտագործել է Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմանս»-ի երաժշտությունը՝ «Լեյտենանտ Կիժե» սյուիտից։
1987 թվականին The Dream of the Blue Turtles շրջագայությունից հետո Սթինգը ձայնագրում է … Nothing Like the Sun (անվանումը վերցված է Շեքսպիրի 130-րդ սոնետից)[6] ձայնասկավառակը։ Վերջինս ձայնագրվել է Մարսալիսի և The Police-ի կիթառահար Էնդի Սամմերսոնի հետ։ Ձայնասկավառակի վրա աշխատել են նաև այնպիսի աստղեր, ինչպիսիք են Էրիկ Կլեպտոնը և Մարկ Նապֆլերը։ Ձայնասկավառակը թողարկվեց 1987 թվականի աշնանը և միանգամից հայտնվեց հիթ-շքերթների առաջին հորիզանականներում։ Հատուկ ժողովրդականություն էր վայելում «They Dance Alone (Cueca Solo)» երգը, որ Սթինգը գրել էր Չիլիի ռեպրեսիայի զոհերի հիշատակին։ 1988 թվականին երաժիշտը սկսում է սատարել «Միջազգային ամնիստիա» (անգլ. Amnesty International) կազմակերպության գործունեությունը, ինչպես նաև հոգ է տանում բրազիլական անտառների և այնտեղ բնակվող հնդկացիների մասին։
The Soul Cages (1991 թվական) ձայնասկավառակը, որի ձայնագրությունը համընկնում է ծնողների կորստի հետ, և Ten Summoner’s Tales-ը (1993 թվական) ներկայացնում են Սթինգին՝ որպես ավելի հասուն երգահանի։
1991 թվականին Սթինգը թողարկում է The Soul Cages ինքնակենսագրական ձայնասկավառակը, որի սինգլը՝ «All This Time» գրավում է Billboard ամսագրի լավագույն հարյուրյակի 5-րդ հորիզոնականը։ Շարունակելով նույն ոգով՝ նա ձայնագրում է Ten Summoner’s Tales ձայնասկավառակը, որ ներառում է իր մեջ այնպիսի հիթեր, ինչպիսիք են՝ «If I Ever Lose My Faith in You» և «Fields of Gold»: 1993 թվականին «All for Love» երգը՝ ձայնագրված Բրայան Ադամսի և Ռոդ Ստյուարտի հետ միասին և դարձած «Երեք հրացանակիրները» ֆիլմի սաունդթրեքը, գլխավորում է ԱՄՆ-ի հիթ-շքերթները, իսկ 1994 թվականի դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում այն հասնում է 2-րդ հորիզոնական։ Fields of Gold: The Best of Sting 1984–1994 երգերի հավաքածուն ապացուցում է, որ Սթինգը բրիտանական «երկրորդ ալիքի» (1977 թվականից հետո) ամենատաղանդավոր երգահաններից մեկն է։ Բացի մի շարք հանրահայտ երգերից՝ ձայնասկավառակում ներառված են նաև 2 նոր երգեր՝ «When We Dance» և «This Cowboy Song»: 1995 թվականի ամռանը Սթինգը մեղադրական ցուցմունքներ է տալիս իր հաշվապահի դեմ և մեղադրում նրան իր եկամուտի գողության համար։ Հաշվապահը՝ Կիտ Մուրը, ազատազրկվում է 6 տարի ժամկետով։ Mercury Falling ձայնասկավառակը չի լինում այնքան հաջողակ, ինչքան եղավ Ten Summoner’s Tales-ը, բայց դա էլ բավական էր երկրպագուներին և մամուլին բավարարելու համար։ Նոր ալբոմի երգերից մեկը՝ Brand New Day, ապացուցեց, որ Սթինգը դեռ կարողանում է հիթեր թողարկել։ Երգը գրավեց 13-րդ տեղը բրիտանական հիթ-շքերթներում։ Ձայնասկավառակը հաջողություն ունեցավ նաև ԱՄՆ-ում, որտեղ բավականին երկար ժամանակ մնաց չարթերում։ Ձայնասկավառակը ստացավ 2 Գրեմմի։ Ավելի համեստ էր երգչի …All This Time ձայնասկավառակը՝ թողարկված 2001 թվականի սեպտեմբերի 11-ին՝ սգո օր ԱՄՆ-ի համար։ Այդ կենդանի ձայնասկավառակի ձայնագրման մեջ մասնակցել են ջազ երաժիշտներ Քրիստիան Մաքբրայդը և Ջեյսոն Ռեբելլոն։
2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձությունները խորը ազդեցություն ունեցան Սթինգի վրա ոչ միայն որպես մարդու, այլև որպես արտիստի։ «Ես ստիպված էի լրջորեն մտածել այն մասին, թե ես՝ որպես երաժիշտ, ինչ պետք է գրեմ», - ասում է նա։ - «Ես չէի ցանկանում ուղղակիորեն խոսել կատարվածի մասին, սակայն ես հիմա նայում եմ այն երգերին, որ գրել եմ այդ ժամանակվանից, նրանց բոլորին համակում է միևնույն տրամադրությունը։ Ես կարծում եմ, որ մարդկանց հետ տեղի է ունենում ինչ-որ ընդհանուր բան. մենք բոլորս՝ անկախ մեր ազգությունից կամ կրոնից, կապված ենք միևնույն էներգիայով, որ միմյանց հետ է պահում ողջ աշխարհը»։ Այդ էներգիայի անվամբ Սթինգը վերնագրեց իր նոր ձայնասկավառակը՝ Sacred Love: 2003 թվականի առաջին կեսին Փարիզում ձայնագրված ձայնասկավառակը կրում է իր վրա այդ ժամանակ աշխարհում կատարվածի խորը հետքը։ Սթինգի խոսքերը վերաբերում են պատերազմին, կրոնին, հասկանալուն և չհասկանալուն, սակայն հիմնական միտքը, որ կարելի է առաջարկել՝ ելնելով ձայնասկավառակի անունից, մնում է սերը։ «Send Your Love» երգը Սթինգին բերեց Գրեմմիի անվանակարգ։
2013 թվականի մայիսի վերջին Սթինգի պաշտոնական կայքում հայտարարվեց նոր՝ The Last Ship, ձայնասկավառակի ձայնագրման մասին, որը թողարկվեց նույն թվականի սեպտեմբերի 24-ին։
Հասարակական և ընտանեկան կյանքը
խմբագրելՍթինգը իր կնոջ՝ դերասանուհի Տրուդի Սթյալերի (ծնվ. 1954), երեխաների և շների հետ երկար տարիներ ապրում է Նյու-Յորքում։ Նա ունի 6 երեխա։
Բրազիլական արևադարձային անտառներով շրջելուց հետո Սթինգը դարձել է բնության պաշտպան և ստեղծել է Արևադարձային անտառների պաշտպանության ֆոնդը։ Նրա պատվին գորտի մի տեսակ են անվանել (Dendropsophus stingi).
2010 թվականի ապրիլի Սթինգը կոչ արեց ապաքրեականացնել մարիխուանայի օգտագործումը։ Իր կարծիքով՝ հետապնդումը, բանտում պահելը և ընդհանրապես թմրանյութերի դեմ պայքարը անիմաստ են և վնասակար են հասարակության համար։ 2010 թվականի դեկտեմբերին հյուրընկալվելով Վլադիմիր Պոզներին՝ Սթինգը նշում է, որ առաջարկում է գտնել նոր ուղիներ թմրանյութերի խնդիրը լուծելու համար։ Առաջին հերթին, իհարկե, հասարակությանը տեղեկացնելով թմրանյութերի վնասակար ազդեցության մասին[7][8]։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Սթինգը ստացել է Հոլիվուդյան փառքի ուղու վրա աստղ երաժշտության մեջ մեծ ներդրում ունենալու համար։
- Հայտնի պրոֆեսիոնալ ըմբիշ (ռեստլեր) Սթիվ Բորդենը նույնպես հանդես է գալիս «Սթինգ» անվան ներքո։ Հատկանշական է, որ այդ մականվան իրավունքները սկզբում պատկանում էին Բորդենին, սակայն Սամները գնեց դրանք։
- Սթինգի կերպարը վերցրել է Ալան Մուրը «Hellblazer» կոմիքսների շարքի Ջոն Կոնստանտին հերոսի ստեղծման համար[9][10]։
- Սթինգը խաղացել է ինքն իր դերը «Ստուդիա 60 Սանսեթ Սթրիփի վրա» սերիալի մի քանի դրվագներում (Studio 60 On Sunset Strip) և եղել է գլխավոր գործող անձը «Ստուդիա 60», ամենշաբաթյա շոուում՝ կատարելով "Fields of Gold" երգը։
- 2010 թվականի հոկտեմբերի 5-ին Սթինգը արժանացավ մրցանակի՝ ԱՄՆ-ի երաժշտական արդյունաբերության մեջ հասած բարձունքների համար՝ Broadcast Music, Inc (BMI) կազմակերպության կողմից։ Սթինգը նշվեց The Police-ի «Every Breath You Take» երգի համար։ BMI-ի հաշվարկներով այդ երգը 1983 թվականին ամերիկյան ռադիոկայաններով հնչել է ոչ պակաս, քան տասը միլիոն անգամ[11]։
- Երիտասարդ ժամանակ Սթինգը զբաղվել է թեթև ատլետիկայով և նույնիսկ Անգլիայի առաջնությունում գրավել է երկրորդ տեղը[12]։
- Անգլերեն լեզվի կրթությամբ՝ Սթինգը մասնագիտությամբ աշխատել է երկու տարի։
- Երևացել է «Սիմփսոնները» մուլտֆիլմի դրվագներից մեկում, որտեղ օգնում է Բարթ Սիմփսոնին փրկել ջրհորից։,
- Սթինգի «Fragile» երգը մտել է 'Songs for Japan[en] բարեգործական ձայնասկավառակը, որի եկամուտները Ճապոնիայի 2011 թ. երկրաշարժից տուժածների ֆոնդին կուղղվեն[13]։.
- Սթինգը անգլիական «Նյուքասլ Յունայթեդ» թիմի երկրպագու է։
- Սթինգը գինեգործ է։ Նրա գինին բարձր գնահատվում է աշխարհի լավագույն գիներգործների կողմից[14]։.
- Սթինգը հրաժարվել է ելույթ ունենալ Աստանայում[15]։
Սկավառակագրություն
խմբագրել- 1985 - The Dream of the Blue Turtles, վաճառքը՝ 3,000,000
- 1986 - Bring On the Night
- 1987 - Nothing Like the Sun, վաճառքը՝ 2,000,000
- 1988 - Nada Como el Sol
- 1991 - The Soul Cages, վաճառքը՝ 1,000,000
- 1991 - Acoustic Live in Newcastle (թողարկված միայն Մեծ Բրիտանիայում)
- 1993 - Ten Summoner's Tales, վաճառքը՝ 3,000,000
- 1993 - Demolition Man
- 1994 - Fields of Gold: The Best of Sting 1984-1994, վաճառքը՝ 2,000,000
- 1995 - The Living Sea: Soundtrack from the IMAX Film
- 1996 - Mercury Falling, վաճառքը՝ 1,000,000
- 1997 - The Very Best of Sting & The Police, վաճառքը՝ 500,000
- 1999 - Brand New Day #5 UK, վաճառքը՝ 3,000,000
- 1999 - At the Movies (ճապոնական թողարկում)
- 2001 - All This Time (live), վաճառքը՝ 500,000
- 2003 - Sacred Love, վաճառքը՝ 1,000,000
- 2006 - Songs from the Labyrinth
- 2008 - Rise and Fall (feat. Craig David)
- 2009 - If on a winter's night
- 2010 - Symphonicities
- 2013 - The Last Ship
- 2016 - 57th & 9th
- 2018 - 44/876
- 2019 - My Songs
- 2021 - The Bridge
Սինգլներ
խմբագրել- 1992 «It’s Probably Me» (Էրիկ Քլեփթոնի հետ) #30 UK
- 1993 «If I Ever Lose My Faith in You» #14 UK, #17 US
- 1993 «Seven Days» #25 UK
- 1993 «Fields of Gold» #16 UK, #23 US
- 1993 «Demolition Man» #21 UK
- 1994 «All for Love» (Բրայան Ադամսի և Ռոդ Ստյուարտի հետ) #2 UK, #1 US
- 1994 «Nothing 'Bout Me» #32 UK
- 1994 «When We Dance» #9 UK, #38 US
- 1995 «This Cowboy Song» (feat. Pato Banton) #15 UK
- 1996 «Spirits in the Material World» (Pato Banton feat. Sting) #36 UK
- 1996 «Let Your Soul Be Your Pilot» #15 UK, #86 US
- 1996 «You Still Touch Me» #27 UK, #60 US
- 1996 «I Was Brought to My Senses» #31 UK
- 1996 «I’m So Happy I Can’t Stop Crying» #94 US
- 1997 «Roxanne '97» (remix) (with The Police) #17 UK, #59 US
- 1999 «Brand New Day» #13 UK, #100 US
- 2000 «Desert Rose» (feat. Cheb Mami) #15 UK, #17 US
- 2000 «After the Rain Has Fallen» #31 UK
- 2003 «Rise & Fall» (Craig David feat. Sting) #2 UK
- 2003 «Send Your Love» #30 UK
- 2003 «Whenever I Say Your Name (ft. Mary J. Blidge)» #60 UK
- 2004 «Stolen Car (Take Me Dancing)» #60 UK
- 2005 «Taking the Inside Rail» #? US, #? UK
Ֆիլմերի ցանկը
խմբագրել- Կվադրոֆենիա (1979)
- Սեռա և Էլեյ / Brimstone and Treacle (1982)
- Դյունա (1984)
- Անհանգիստ սիրտը / Plenty (1985)
- Հարսնացուն (1985)
- Bring on the Night (1985)
- Բարոն Մյունգհաուզենի արկածները (1988)[16]
- Բուռն երկուշաբթին (1988)
- Ջուլիա և Ջուլիա (1988)
- Լեոն (1994) - Shape Of My Heart երգը
- Գրոտեսկ (1995)
- Սիմփսոնները - «Ռադիո Բարթ» դրվագը (1992)
- Քարտեր, փողեր, 2 գնդակը (1998)
- Բի Մուվի։ Մեղրե զրույցը (2007)
- Studio 60 On Sunset Strip) (2007)
- Vicar of Dibley Comic Relief special (2007)
- Բրունո (2009)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Montreux Jazz Festival Database
- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ Blumberg N. Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 Deutsche Nationalbibliothek Record #118892096 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Նրա աչքերը աստղերին նման չեն
- ↑ Sting.com - Official Site and Official Fan Club for Sting - News > Sting To Release New Album In September
- ↑ Lenta.ru: Մշակույթ։ Երաժշտություն:
- ↑ Christensen, William A. «The Unexplored Medium (Wizard Magazine November 1993)». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 30-ին.
- ↑ "Alan Moore On (Just About) Everything, " The Comics Journal #106 (March 1986), p. 41
- ↑ Lily Allen and Sting win music industry awards
- ↑ Սթինգի հարցազրույցը Պոզներին
- ↑ «Սթինգը սատարեց ճապոնացիներին»
- ↑ Սթինգ՝ սովորական տոսկանյան գինեգործ
- ↑ «Սթինգը հրաժարվել է ելույթ ունենալ Ասթանայում քաղաքական դրդապատճառներով». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Full cast and crew for The Adventures of Baron Munchausen
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթինգ» հոդվածին։ |