Սթիվ Լեյսի
Սթիվ Թոմաս Լեյսի-Մոյա (անգլ.՝ Steve Thomas Lacy-Moya, մայիսի 23, 1998, Քոմփթոն, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգիչ-երգահան, կիթառահար և պրոդյուսեր։ Նա հայտնիություն է ձեռք բերել որպես The Internet ալտերնատիվ ռոք խմբի կիթառահար[1][2]։ 2017 թվականին թողարկել է անձամբ արտադրած իր դեբյուտային՝ «Steve Lacy's Demo» մինի ալբոմը[3][4]։ Նա և Ֆրենկ Օուշենը համագործակցել են Tyler, The Creator-ի հետ՝ վերջինիս «911 / Mr. Lonely» սինգլում։ Լեյսին այնպիսի արտիստների երգերի համահեղինակ է, ինչպիսիք են՝ Սոլանժ Նոուլզը[5], Chloe x Halle-ն[6] և Քենդրիկ Լամարը, ում հետ աշխատել է «Pride» երգի վրա։
Սթիվ Լեյսի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Steve Lacy |
Ի ծնե անուն | անգլ.՝ Steve Thomas Lacy-Moya |
Ծնվել է | մայիսի 23, 1998 (26 տարեկան) Քոմփթոն, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ժամանակակից R&B |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, երաժշտական պրոդյուսեր, կիթառահար և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | կիթառ |
Անդամակցություն | The Internet? |
![]() |
Իր դեբյուտային՝ «Apollo XXI» (2019) ստուդիական ալբոմն արժանացել է Գրեմմի 62-րդ ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն քաղաքային ժամանակակից ալբոմ» մրցանակի։ Նույն տարում նա համագործակցել է Vampire Weekend-ի «Sunflower» սինգլում։ Այնուհետև նա համագործակցել է Քելվին Հարիսի հետ (մականունը` Լով Ռեգենեռատոր) «Live Without Your Love» երգում, որը ընդգրկվել է Միացյալ Թագավորության չարթերում։
Նրա երկրորդ՝ «Gemini Rights» ստուդիական ալբոմը (2022), ընդգրկվել է Billboard 200 չարթի լավագույն տասնյակում։ Ալբոմի «Bad Habit» սինգլը դարձել է Լեյսիի կարիերայի առաջին երգը, որը զբաղեցրել է Billboard Hot 100 չարթի առաջին հորիզոնականը՝ ՏիկՏոկում վիրուսային դառնալուց հետո, որտեղ երգի մի հատված օգտագործվել է ավելի քան 400,000 հոլովակներում։ Երգը առաջադրվել է Գրեմմիի երկու՝ «Տարվա ձայնագրություն» և «Տարվա երգ» անվանակարգերում, իսկ ալբոմը արժանացել է «Լավագույն պրոգրեսիվ R&B ալբոմ» մրցանակի։ 2023 թվականին «Թայմ» ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը[7]։
Վաղ կյանք
խմբագրելՍթիվ Լեյսին ծնվել է 1998 թվականի մայիսի 23-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Կոմպտոն քաղաքում[2][8]։ Մայրը աֆրոամերիկուհի է, իսկ հայրը ֆիլիպինցի[9]։ Նրան և իր քրոջը մեծացրել է մայրը, հայրը հիմնականում բացակայել է նրա կյանքից և սովորաբար այցելել է միայն հատուկ առիթներին։ Լեյսլիի հայրը մահացել է, երբ նա 10 տարեկան էր[9][10][11]։ Լեյսին հաճախել է Նարբոնի ավագ դպրոցը, նախքան մասնավոր դպրոց տեղափոխվելը։ Լեյսին ասել է, որ ինքը մեծացել է ապահով պայմաններում, քանի որ մայրը ցանկանում էր պահպանել իրեն և իր քույրերին այն ժամանակվա Քոմփթոնի հանցավոր միջավայրից[11]։
Կարիերա
խմբագրելԼեյսին կիթառով սկսել է հետաքրքրվել յոթ տարեկանում՝ «Guitar Hero» տեսախաղի շնորհիվ, բայց շուտով ցանկություն է հայտնում իրական կիթառ նվագել սովորել[11]։ Ավագ դպրոցի ջազ բենդում նա հանդիպել է The Internet խմբի իր ապագա գործընկեր Ջամել Բրուներին[3][9]։ Նա արտադրել և կատարել իր առաջին երգերը իր iPhone-ով[12][13][14]։ 2013 թվականին նա սկսել է The Internet-ի երրորդ՝ «Ego Death» ստուդիական ալբոմի արտադրությունը, որը առաջադրվել է 58-րդ ամենամյա «Գրեմմի» մրցանակաբաշխության «Լավագույն քաղաքային ժամանակակից ալբոմ» անվանակարգում[1]։ Լեյսին աշխատել է The Internet խմբի անդամներ Մեթ Մարտիանսի «The Drum Chord Theory» և Սիդի «Fin» ալբոմների վրա այն բանից հետո, երբ հայտարարվել է, որ խմբի անդամները թողարկելու են սոլո նախագծեր[15]։ Նա նաև սկսել է երգեր արտադրել Twenty88 դուոյի, Դենզել Քյուրիի, Այզեա Ռեշադի, Ջեյ Քոուլի, GoldLink-ի և Քենդրիկ Լամարի համար, առավել հատկանշական է «Pride» երգը Լամարի «DAMN.» ալբոմից[16], ինչպես նաև մասնակցել է Vampire Weekend-ի «Father of the Bride» ալբոմի ձայնագրություններին[1][17][18]։
«Steve Lacy's Demo»-ն թողարկվել է 2017 թվականի փետրվարի 17-ին, որի երգերի մեծամասնությունը նա կրկին ստեղծել է իր iPhone-ով[19][20][21][22]։ Նույն թվականին նա նաև գրել և արտադրել է Ռավին Լենայի «Crush» մինի ալբոմը, որը թողարկվել է 2018 թվականի փետրվարին[23]։ Նա վերամիավորվել է The Internet հետ՝ աշխատելու խմբի՝ «Hive Mind» ալբոմի վրա, որը թողարկվել է 2018 թվականի հուլիսին[24][25]։ Լեյսին շարունակել է պրոդյուսերական աշխատանքը Սոլանժի համար[26][27], ինչպես նաև աշխատել է Կալի Ուչիսի դեբյուտային՝ «Isolation» ալբոմի վրա[28][29][30][31], Մաք Միլլերի «Swimming» ալբոմի վրա[32] և Դև Հայնեսի «Negro Swan» ալբոմի վրա[33][34][35][36]։
2018 թվականին Լեյսին ասալ է, որ աշխատում է YG-ի հետ, և որ բացի իր հեռախոսից սկսել է օգտագործել այլ սարքեր՝ երաժշտություն արտադրելու համար[10]։ 2019 թվականի մարտին նա արտադրել է Սոլանժի՝ «When I Get Home» ալբոմի երկու երգերը[37][38][39]։ Նա նաև մասնակցել է Vampire Weekend-ի «Sunflower» երգում և նույն ամսին նկարահանվել է երգի տեսահոլովակում[40]։ Ապրիլին նա թողարկել է «N Side» սինգլը իր դեբյուտային՝ «Apollo XXI» ալբոմից[41][42][43]։ Նա հայտարարել է «Apollo XXI»-ի թողարկման մասին, որը տեղի է ունեցել 2019 թվականի մայիսի 24-ին[11][44][45]։ Իր ալբոմի դեբյուտային շաբաթվա ընթացքում նա թողարկել է ևս երկու սինգլ՝ «Playground» և «Hate CD»[46][47][48]: Ալբոմը առաջադրվել է «Լավագույն քաղաքային ժամանակակից ալբոմ» անվանակարգում 62-րդ ամենամյա «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ, որը Լեյսիի առաջին Գրեմմի անվանակարգն էր որպես սոլո արտիստ[49]։
2020 թվականի դեկտեմբերի 4-ին Լեյսին թողարկել է իր վաղ շրջանի աշխատանքների հավաքածուն՝ «The Lo-Fis»-ը[50][51]։ Նրա «Mercury» սինգլն ու տեսահոլովակը թողարկվել են 2022 թվականի հունիսի 16-ին[52][53]։ Նրա երկրորդ՝ «Gemini Rights» ստուդիական ալբոմը թողարկվել է 2022 թվականի հուլիսի 15-ին[54]։ Ալբոմի «Bad Habit» սինգլը դարձել է երգչի կարիերայում առաջինը, որը զբաղեցրել է առաջին հորիզոնականը Billboard Hot 100 չարթում՝ ՏիկՏոկում թրենդային դառնալուց հետո, որտեղ երգի մի հատված օգտագործվել է հարթակի ավելի քան 400,000 հոլովակներում[55][56][57]։ 2022 թվականի նոյեմբերի 5-ին նա կատարել է «Bad Habit» և «Helmet» երգերը «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հեռուստաշոուի ժամանակ[58]
Արտիստիզմ
խմբագրել«The Fader»-ին տված հարցազրույցում Լեյսին նշել է Թանդերքաթին, Էրիկա Բադուին, Black Moth Super Rainbow խմբին, Ֆարել Ուիլյամսին և Neptunes դուոյին որպես իր վրա ամենամեծ ազդեցություն ունեցած արտիստներ՝ նշելով նաև Փրինսին որպես իր երազանքի համագործակցող արտիստ[1]։ Լեյսին նաև նշել է Weezer, Paramore խմբերին և Ջիմի Հենդրիքսին որպես իր հնչողության վրա ունեցած հիմնական ազդեցություն ունեցող արտիստներ[59]։ Նա նաև նշել է, որ իր՝ պրոդյուսերական գործունեության վրա ամենամեծ ազդեցությունն է ունեցել Մակ ԴեՄարքոն[60]։ Լեյսին նաև ասել է, որ իրեն ամենից հարմար է գրել սիրո և ժամադրության թեմաների մասին[9][61]։
Անձնական կյանք
խմբագրել2017 թվականին Լեյսին քամինգ աութ է եղել որպես բիսեքսուալ[62][63]։
Սկավառակագրություն
խմբագրելԱլբոմներ
խմբագրել- Apollo XXI (2019)
- Gemini Rights (2022)
The Internet-ի հետ
խմբագրել- Ego Death (2015)
- Hive Mind (2018)
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրելՄրցանակ | Տարեթիվ | Անվանակարգ | Առաջադրում | Արդյունք | Ծան. |
---|---|---|---|---|---|
American Music Awards | 2022 | Տարվա նոր արտիստ | Սթիվ Լեյսի | Առաջադրված | [64] |
Սիրված տղամարդ R&B արտիստ | Առաջադրված | ||||
BET Awards | 2023 | Տարվա հոլովակ | Bad Habit | Առաջադրված | [65] |
GLAAD Media Awards | 2023 | Ակնառու բեկումնային երաժիշտ | Սթիվ Լեյսի | Առաջադրված | [66] |
Գրեմմի | 2016 | Լավագույն քաղաքային ժամանակակից ալբոմ | Ego Death | Առաջադրված | [67] |
2020 | Apollo XXI | Առաջադրված | |||
2023 | Տարվա ձայնագրություն | Bad Habit | Առաջադրված | [68] | |
Տարվա երգ | Առաջադրված | ||||
Լավագույն փոփ սոլո ելույթ | Առաջադրված | ||||
Լավագույն պրոգրեսիվ R&B ալբոմ | Gemini Rights | Հաղթանակ | |||
iHeartRadio Music Awards | 2023 | Լավագույն նոր փոփ արտիստ | Սթիվ Լեյսի | Առաջադրված | [69] |
ՏիկՏոկի տարվա հիթ | Bad Habit | Առաջադրված | |||
Լավագույն նոր R&B արտիստ | Սթիվ Լեյսի | Առաջադրված | |||
MTV Europe Music Awards | 2023 | Լավագույն R&B | Առաջադրված | [70] | |
MTV Video Music Awards | 2022 | Ամառվա երգ | Bad Habit | Առաջադրված | [71] |
2023 | Տարվա երգ | Առաջադրված | [72][73] | ||
Soul Train Music Awards | 2022 | Լավագույն նոր արտիստ | Սթիվ Լեյսի | Առաջադրված | [74] |
Տարվա երգ | Bad Habit | Առաջադրված | |||
Տարվա հոլովակ | Առաջադրված | ||||
Էշֆորդի և Սիմփսոնի երգահանի մրցանակ | Առաջադրված | ||||
UK Music Video Awards | 2022 | Լավագույն R&B/սոուլ հոլովակ՝ միջազգային | Sunshine | Առաջադրված | |
2023 | Helmet | Առաջադրված | [76] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Musoni, Malcolm (2016 թ․ ապրիլի 7). «Steve Lacy Produced A Grammy Nominated Album, Now He's Ready To Graduate High School». The FADER. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ 2,0 2,1 Monaé, Ashley. «Meet All Six Members of the Internet (Video)». Vibe. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
- ↑ 3,0 3,1 Bromwich, Jonah (2017 թ․ մարտի 10). «Steve Lacy: Steve Lacy's Demo Review». Pitchfork. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 12-ին.
- ↑ Bundy, Will (2017 թ․ փետրվարի 23). «Steve Lacy's Solo Debut, Steve Lacy's Demo, Is Here». The FADER. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ Arcand, Rob (2019 թ․ մարտի 1). «Solange's When I Get Home Credits Earl Sweatshirt, Panda Bear, Pharrell, More». SPIN (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «chloe and halle on Twitter: ""so i follow the bassline x sing away al...». 2017 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Time 100». Time. 2023 թ․ ապրիլի 13. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Steve Lacy Songs, Albums, Reviews, Bio & More». AllMusic. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 24-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 Frank, Alex. «Men: Steve Lacy — FANTASTIC MAN». Fantastic Man. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ 10,0 10,1 Andrews-Duve, Myles (2018 թ․ նոյեմբերի 15). «Steve Lacy: Predicting The Future». Carhartt WIP. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 White, Ryan (2019 թ․ մայիսի 2). «Steve Lacy discusses his debut album, life and love – i-D». iD. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Sandford, Makeda. «INTERVIEW: STEVE LACY IS THE WUNDERKIND CHALLENGING MUSICAL NORMS». Saint Heron. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 31-ին.
- ↑ Leswing, Kif (2017 թ․ ապրիլի 14). «One of Kendrick Lamar's producers makes beats on his iPhone – but he has a problem with the iPhone 7». Business Insider. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Pierce, David (2017 թ․ ապրիլի 14). «The Hot New Hip-Hop Producer Who Does Everything on His iPhone». WIRED. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Strauss, Matthew (2016 թ․ հոկտեմբերի 4). «The Internet's Syd and Matt Martians Announce Solo Albums | Pitchfork». Pitchfork. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Pierce, David (2017 թ․ ապրիլի 14). «The Guy Who Produced Kendrick Lamar's Best New Track Did It All on His iPhone». Wired. ISSN 1059-1028. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Renshaw, David (2017 թ․ հոկտեմբերի 3). «Vampire Weekend are working with Steve Lacy on their new album». FADER. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Renshaw, David (2018 թ․ հունիսի 18). «Watch Vampire Weekend debut a new song featuring Steve Lacy». FADER. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Steve Lacy: Steve Lacy's Demo Review». Pitchfork. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
- ↑ Roberts, Randall (2017 թ․ մարտի 10). «California Sounds: Chuck Prophet honors Bobby Fuller; Steve Lacy goes "Dark Red"; Ty Segall sings a trippy ballad». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.
- ↑ Webster, McKenzii (2017 թ․ փետրվարի 24). «Steve Lacy's song series 'Steve Lacy's Demo' gives short but sweet vibes». Earmilk. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
- ↑ Williams, Rhiannon (2017 թ․ փետրվարի 24). «Musician Steve Lacy releases EP recorded entirely on an iPhone». iNews. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
- ↑ Rindner, Grant. «Ravyn Lenae's Steve Lacy-Produced EP 'Crush' Is Here». Pigeons and Planes. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Daramola, Israel (2018 թ․ մայիսի 30). «The Internet Detail New Album Hive Mind, Release "Come Over"». Spin. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.
- ↑ Kaye, Ben (2018 թ․ մայիսի 31). «The Internet announce new album, Hive Mind, share "Come Over": Stream». Consequence of Sound. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.
- ↑ St. Félix, Doreen (2018 թ․ մարտի 1). «Solange on New Music & Why She's 'Not Interested in Entertainment at This Moment'». Billboard. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ Douze, Khalila. «Steve Lacy's Yellow Brick Road | SSENSE». SSENSE.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ Hussein, Wandera (2018 թ․ ապրիլի 6). «Here are the full album credits for Kali Uchis's Isolation». FADER. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.
- ↑ Darville, Jordan (2018 թ․ հոկտեմբերի 29). «Kali Uchis shares 'Just A Stranger' video featuring Steve Lacy». The FADER. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ Johnson, Zoe (2018 թ․ հոկտեմբերի 31). «Kali Uchis' "Just A Stranger" Video: Watch Now». VIBE. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ Isolation (CD liner notes). Kali Uchis. Virgin Records. 2018.
{{cite AV media notes}}
: CS1 սպաս․ others in cite AV media (notes) (link) - ↑ «Mac Miller – Swimming Album Credits and Stream». iStandard Producers. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Blood Orange on Instagram: 'Negro Swan Tracklist. August 24th.'». 2018 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Pigeons and Planes on Twitter: "The new Blood Orange album will feature ASAP Rocky, Steve Lacy, Puff Daddy, and more 👀». Twitter. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Bulut, Selim (2018 թ․ օգոստոսի 10). «Puff Daddy, A$AP Rocky and more feature on Blood Orange's new album». Dazed. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Torres, Eric (2018 թ․ օգոստոսի 23). «Blood Orange's Dev Hynes Breaks Down Every Song on His New Album, Negro Swan». Pitchfork. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «When I Get Home / Solange». Tidal. 2019 թ․ մարտի 1. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
- ↑ Minsker, Evan (2019 թ․ մարտի 1). «Solange's New Album When I Get Home Full Credits: Panda Bear, Earl, Tyler, Gucci Mane, More». Pitchfork. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
- ↑ Arcand, Rob (2019 թ․ մարտի 1). «Solange's When I Get Home Credits Earl Sweatshirt, Panda Bear, Pharrell, More». Spin. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
- ↑ Schatz, Lake (2019 թ․ մարտի 6). «Vampire Weekend set release date for Father of the Bride, premiere two new songs: Stream». Consequence of Sound. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.
- ↑ «Steve Lacy – N Side -Single». iTunes Store. 2019 թ․ ապրիլի 8. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Pierre, Alphonse (2019 թ․ ապրիլի 8). «The Internet's Steve Lacy Shares New Song 'N Side': Listen». Pitchfork. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Gore, Sydney (2019 թ․ մայիսի 15). «Steve Lacy Officially Reveals the Title of His Debut Solo Album». High Snobiety. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Aubrey, Elizabeth (2019 թ․ մայիսի 5). «The Internet's Steve Lacy shares details of a new solo album». NME. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Renshaw, David (2019 թ․ մայիսի 2). «Steve Lacy confirms upcoming solo album in i-D interview». The FADER. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Zidel, Alex (2019 թ․ մայիսի 21). «Steve Lacy Hits The 'Playground' For Another New Song». HotNewHipHop. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
- ↑ Darville, Jordan (2019 թ․ մայիսի 21). «Steve Lacy enters his 'Prince phase' in new song 'Playground'». FADER. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
- ↑ Rettig, James (2019 թ․ մայիսի 23). «Steve Lacy – "Hate CD"». Stereogum. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «2020 GRAMMY Awards: Complete Winners List». Grammy.com. 2019 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «The Lo-Fis by Steve Lacy on Apple Music». 2020 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին – via Apple Music.
- ↑ Murray, Robin (2020 թ․ նոյեմբերի 16). «Steve Lacy Teases New Demo Compilation». Clash. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Steve Lacy – Mercury (Official Video)». Spotify. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Single: Mercury by Steve Lacy». YouTube. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Beaumont-Thomas, Ben (2022 թ․ հուլիսի 8). «'I'm just weird!' Meet Steve Lacy, the sexed-up heir to Stevie Wonder and Prince». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «How Steve Lacy Scored the No. 1 Song in the Country With "Bad Habit"». GQ (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 2-ին. «..."Bad Habits" got a boost from TikTok. A clip of the hook has soundtracked half a million videos on the platform...»
- ↑ Brown, August (2022 թ․ հոկտեմբերի 10). «Led by a surprise No. 1 hit, Steve Lacy redefines the rock star for Gen Z». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 2-ին. «..."Bad Habit," his bummed-out yet deliriously horny TikTok viral hit turned Billboard Hot 100 smash...»
- ↑ Geraghty, Hollie (2022 թ․ հոկտեմբերի 4). «Steve Lacy lands first Number One with 'Bad Habit'». NME (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «'SNL': Amy Schumer to Host With Steve Lacy Debuting as Musical Guest». Variety. 2022 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Steve Lacy's Music Influences Include Paramore And 'Guitar Hero'». UPROXX (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ «The Internet: Favorite Producers of All Time [S2 Ep. 4] – Beats1 (Apple Music)». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին – via YouTube.(չաշխատող հղում)
- ↑ Dwyer, Vincent (2018 թ․ փետրվարի 7). «There's a reason everybody loves Steve Lacy – Acclaim Magazine». Acclaim. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Hip-Hop Artist Steve Lacy Says He's Bisexual But Would Never Date A Black Guy». www.logotv.com (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «The Internet guitarist Steve Lacy confirms he's bisexual – but says he won't date black guys». Attitude.co.uk (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «MTV VMAs 2022 Nominees Announced: See the Full List Here». Pitchfork (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ հուլիսի 26. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Garcia, Thania (2023 թ․ հունիսի 8). «2023 BET Awards: Drake and Glorilla Lead Nominations, Followed by 21 Savage and Lizzo». Variety. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Complex, Valerie (2023 թ․ հունվարի 18). «GLAAD Announces Nominees For The 34th Annual GLAAD Media Awards». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Steve Lacy | Artist». Grammy Awards. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Lee, Taila (2022 թ․ նոյեմբերի 15). «2023 GRAMMY Nominations: See The Complete Nominees List». The Recording Academy. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ Fields, Taylor (2023 թ․ հունվարի 11). «2023 iHeartRadio Music Awards: See The Full List Of Nominees». iHeartRadio. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Kaufman, Gil (2023 թ․ հոկտեմբերի 4). «Taylor Swift, Olivia Rodrigo and SZA Lead 2023 MTV EMAs Nominations: See List». Billboard. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ Grein, Paul (2022 թ․ օգոստոսի 19). «Will BTS Make It Four in a Row as Group of the Year at 2022 MTV VMAs?». Billboard. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Grein, Paul (2023 թ․ օգոստոսի 8). «Taylor Swift Is Top Nominee for 2023 MTV Video Music Awards (Complete List)». Billboard. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Curto, Justin (2023 թ․ սեպտեմբերի 12). «Here Are the 2023 VMA Winners». Vulture. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Seemayer, Zach (2022 թ․ հոկտեմբերի 20). «BET Soul Train Awards 2022 Nominations: See the Full List | Entertainment Tonight». ET Online (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «UK Music Video Awards 2022: all the nominations for this year's UKMVAs». Promonews. 2022 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ Malt, Andy (2023 թ․ սեպտեմբերի 28). «UK Music Video Award Nominations 2023». Complete Music Update. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 7-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Սթիվ Լեյսին SoundCloud-ում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվ Լեյսի» հոդվածին։ |