Սթիվ Ջոբսի հուշարձան (Սանկտ Պետերբուրգ)

Սթիվ Ջոբսի հուշարձանը Սանկտ Պետերբուրգում

Սթիվ Ջոբսի հուշարձանը Սանկտ Պետերբուրգում, քանդակագործական համաձուլվածք, որը տեղակայված էր Սանկտ Պետերբուրգում՝ ի հիշատակ Սթիվ Ջոբսին։ Եղել է Սթիվ Ջոբսին նվիրված առաջին հուշարձանը Ռուսաստանում և երրորդն աշխարհում։ Կառուցված է եղել iPhone 4-ի տեսքով (վերջին iPhone-ը, որի ստեղծման ժամանակ՝ Ջոբսը դեռ կենդանի էր), որի ստեղծման գործընթացը կառավարում էր անձամբ Սթիվ Ջոբսը։ Եղել է ինտերակտիվ և ուներ (արևային) QR-կոդ[1][2]։

Սթիվ Ջոբսի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՍանկտ Պետերբուրգ և Վասիլիի կղզու շրջան
Նյութմետաղ և պլաստմասսա
Ներկա վիճակԱվերվել է 2014 թվականի հոկտեմբերի 31-ին
 Monument to Steve Jobs (Saint Petersburg) Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Հուշարձանի կառուցման գաղափարը

խմբագրել

Սանկտ Պետերբուրգում Սթիվ Ջոբսի հուշարձանի տեղադրման նախաձեռնողը եղել է Մաքսիմ Դոլգոպոլովը՝ «ՏՏ առաջընթաց» հիմնադրամի նախագահը, որը ստեղծվել է «Արևմտա-եվրոպական ֆինանսական կուսակցություն» (ԱԵՖԿ)։ 2012 թվականի հուլիսի 23-ին հիմնադրամը հայտարարեց Սթիվ Ջոբսին նվիրված հուշարձանի համար լավագույն գաղափարի մրցույթի մասին։ Գործերի ստուգման չափանիշների մեջ են մտնում` նորարարությունը և ստեղծագործական գաղափարը։ Բացի այդ, հուշարձանը պետք է ցույց տար, որ Սանկտ Պետերբուրգում, ինչպես և ողջ Ռուսաստանի Դաշնությունում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հասել են որոշակի հաջողությունների, ինչը տվյալ պահին ակտիվորեն զարգանում է։ Համարյա 200 աշխատանքից` կազմկոմիտեն ընտրեց միայն 18-ը, համացանցային քվեարկման օգնությամբ ավելացվեցին նաև 6 աշխատանք։ 25 եզրափակիչ փուլ անցածներից ընտրում էին հեղինակային ժյուրիները, որոնց կազմի մեջ էին մտնում Սանկտ Պետերբուրգի ադմինիստրացիայի անձնակազմը, ՏՏ-մասնագետները, հայտնի բլոգերները և արվեստի գործիչները[3]։ 2012 թվականի սեպտեմբերի 6-ին ժյուրին վերջնականապես հայտարարեց մրցույթի արդյունքները։ Հաղթողը դարձավ արևային QR-կոդի գաղափարը, որն առաջարկել էր Սանկտ Պետերբուրգի քաղաքացի` Գլեբ Տարասովը։ Հուշարձանի տեղադրման վայրը ընտրված էր` Բիրժեվոյ գծի փողոց-ջրհորի տուն 14-ը, «ՍՊԲՆԻՈւ ԻՏՄՈ» տեխնոայգում։

Արևային QR-կոդ

խմբագրել

Միտքն այսպիսինն էր` մետաղական միջուկներից կառույց, որը տեղակայված էր տարբեր բարձրություններում, որը հնարավոր էր ծրագրով կառավարել և դինամիկ ձևավորել QR-կոդը ցանկացած հաղորդագրությամբ։ Այն կոչվում է արևային, քանի որ կոդի ընթերցումը հնարավոր է միայն այն ժամանակ՝ երբ միջուկների վերևի մասը լուսավորված է արևի ճառագայթների (կոդի սպիտակ բեկորները), իսկ որոշ մաս գտնվում է ստվերի տակ[4]։ Սակայն, այս գաղափարի իրականացումն առաջացրել է բարդություններ։ Սանկտ Պետերբուրգի երկինքը գրեթե միշտ ծածկված է ամպերով և զուտ արևային QR-կոդը կաշխատեր բավականին հազվադեպ։ Հուշարձանի համար ընտրված տեղը՝ առավել բնորոշ է հյուսիսային, բացի այդ նույնպես չէր նպաստում հուշարձանի վրա մեծ քանակությամբ արևային ճառագայթների ընկմանը[5]։

Գաղափարի բարելավում

խմբագրել

Քանի որ սկզբնական մտահղացման իրականացումը բարդություններով էր ուղեկցվում` Գլեբ Տարասովը ցանկություն հայտնեց այն բարելավել։ Առաջարկված է եղել ընդամենը 10 տարբերակ։ Արդյունքում, «ՏՏ առաջնթաց» հիմնադրամի տնօրինությունը` Մաքսիմ Դոլգոպոլովի գլխավորությամբ, կանգն առավ տվյալ որոշման վրա։ Նախ, պարզեցրել են արևային QR-կոդը` վիճակագրական դարձնելով, բայց այնուամենայնիվ` աշխատող նաև ոչ բնական լուսավորումից կամ թույլ արևային լույսից։ Երկրորդը, QR-կոդը տեղակայել են 188 սմ բարձրությամբ iPhone-ի ետևի «մայթին», մերժվելով սկզբնական զսպանակային, բարդ կառուցվածքը։ 188 սմ բարձրությունը, համապատասխանում է Սթիվ Ջոբսի հասակին։

Հուշարձանի իրականացում

խմբագրել

Հուշարձանն իրենից ներկայացնում է iPhone 4-ի մոդելը` 188×95×153 սմ չափսերով։ Առջևից այն սարքավորված է LCD-դիսփլեյով 106 սմ (42") անկյունագծով։ Հետևից, այնտեղ, որտեղ հասարակ iPhone-ի մոտ տեղակայված է Apple ընկերության լոգոն, հուշարձանի մոտ տեղակայված է ստատիկ արևային (այսինքն` ծավալային) QR-կոդ։ Հուշարձանը սարքավորված է երկու տեսախցիկներով` յուրաքանչյուր կողմից։ Հուշարձանը պատրաստված է` մետաղից և ապակուց։ Հուշարձանի տեխնիկական խորիզի մասին համարյա տեղեկություններ չկան։ Հայտնի է, որ հուշարձանի ներսում տեղակայված է` ԱՀ, wi-fi երթուղիչ, ձայնային ձայնարձակիչներ և տաքացման համակարգ։ Քանի որ Սանկտ Պետերբուրգում ջերմաստիճանը իջնում է մինչև մինուս 30 աստիճան ըստ Ցելսիուսի, հուշարձանը այնպես էր նախագծված, որպեսզի դիմանա նմանատիպ ջերմաստիճաններին[6]։ Բանավեճի է բերում` ծրագրային խորիզը։ Համարվում է, որ հուշարձանը աշխատում է կամ Windows 7 օպերացիոն համակարգի կառավարմամբ կամ Mac OS X օպերացիոն համակարգի կառավարմամբ։ Հուշարձանի բացման ամսաթվին` իր վրա տեղակայված է եղել ինտերակտիվ հավելված, որն թույլ է տալիս իմանալ Սթիվ Ջոբսի մասին կարևոր ինֆորմացիա` նրա կենսագրությունը, փիլիսոփայությունը, նրա կյանքի և բիզնեսի մասին ինֆորմացիա։ Հավելվածը իրականացված է` «սահիչի» տեսքով, որով պետք է կառավարել` ձեռքերով սենսորային էկրանին հպման միջոցով։ Հավելվածը առկա իրականացված է 4 լեզվով` ռուսերեն, անգլերեն, իսպաներեն և չինարեն[7]։

Հուշարձանի բացման արարողություն

խմբագրել

2013 թվականի հունվարի 9-ին տեղի է ունեցել հուշարձանի հանդիսավոր բացումը։ Բացման արարողությանը մասնակցել է ՆԻՈւ ԻՏՄՈ-յի ռեկտորի տեղակալը՝ պրոֆեսոր Յուրի Կոլեսնիկովը, «ՏՏ առաջնթաց» հիմնադրամի տնօրեն՝ Մաքսիմ Դոլգոպոլովը, նրանց և վստահված էր կարմիր ժապավենը կտրելու գործը։ Մաքսիմ Դոլգոպոլովը շնորհակալություն հայտնեց ԻՏՄՈ համալսարանի տնօրինությանը համագործակցության համար, պատմեց նրա մասին, թե ինչու «ՏՏ առաջնթաց» հիմնադրամը որոշում կայացրեց՝ կառուցել Սթիվ Ջոբսի հուշարձանը Սանկտ Պետերբուրգում՝ «Սթիվեն Ջոբսի հուշամատյանը սիմվոլ է՝ Սանկտ Պետերբուրգը Ռուսաստանի Դաշնության ՏՏ մայրաքաղաք դարձնելու համար, իսկ մոտակա ժամանակներում նաև Եվրոպայի ՏՏ մայրաքաղաքը[8]»: Բացի այդ միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել գաղափարի հեղինակ՝ Գլեբ Տարասովը և Սթիվ Ջոբսի զինակից՝ Տիմոտի Դայոնը։ Սթիվ Ջոբսի ընկեր և զինակիցը՝ Տիմոտի Դայոնը եկավ հուշամատյանի բացման միջոցառմանը։ Նա կիսվեց իր ընկերոջ մասին հիշողություններով և պատմեց Apple-ի հիմնադրի կենսագրության անհայտ պահերը։ Օրինակ՝ Դայոնը պատմեց, որ 1993 թվականի մայիսին՝ փակ խնջույքներից մեկում, որն նվիրված էր սպիտակ գույնի սարքավորման արտադրման սկզբին, որն այդպես ել անվանվում էր՝ «Սևից դեպի սպիտակ», Ջոբսը ցնցեց բոլորին։ Այդ ժամանակ Սթիվը եկել էր՝ հասարակ սև շորեր հագած, սակայն՝ խնջույքի ժամանակ աստիճանաբար սկսեց զգեստը փոխել դեպի սպիտակ, մինչև լրիվ «սպիտակ» չդարձավ[1]։ Հուշարձանի բացմանը ներկա են եղել 11 հեռուստաալիքների ներկայացուցիչներ և ավելի քան 80 լրագրողներ։ Հուշարձանը մամուլում գրեթե միանգամից ստացավ այնպիսի անուններ, ինչպիսիք են՝ «Հսկա Այֆոն», «Թագավոր-Այֆոն», «Giant iPhone» և «iStone»[9]։

Տեխնիկական սարք

խմբագրել

Դինամիկ պարունակություն

խմբագրել

Հուշարձանի հանդիսավոր բացման ժամանակ հայտարարված է եղել ինտերակտիվ ֆունկցիոնալի և Սթիվ Ջոբսի հուշամատյանի ամենալավ գաղափարի մրցույթի մասին։ Հուշարձանի հեղինակները ենթադրում էին, որ պարունակությունը մշտապես կփոփոխվի։ Մաքսիմ Դոլգոպոլովը հուշարձանի բացման ժամանակ ասաց՝ «Մենք կցանկանայինք ամեն շաբաթ, որևէ նորություններ ավելացնել հուշարձանի պարունակության մեջ, որոնք միասնաբար կքննարկենք մեր թիմի հետ»։ Հայտերը ընդունվում էին մինչև 2013 թվականի փետրվարի 1-ը[5]։

QR-կոդը, որն տեղակայված է հուշարձանի վրա պարունակում է url-հասցե, որն վերահղում է հաճախորդին դեպի՝ հուշարձանի պաշտոնական կայքը՝ http://memorialstevejobs.org Արխիվացված 2021-04-10 Wayback Machine(broken): Սակայն, եթե մինչ QR-կոդի ընթերցումը միանալ wi-fi ցանցին, որն բաժանում է հուշարձանը (Memorial Steve Jobs ցանցը), ապա կոդի ընթերցման ժամանակ պաշտոնական կայքի տեղը ձեզ կվերահղի դեպի հատուկ բջջային հավելված, որի միջոցով դուք կկարողանաք «խոսել» Սթիվ Ջոբսի հետ։ Երբ QR-կոդը կարդացված լինի՝ դուք կտեսնեք Սթիվ Ջոբսի տարբեր մեջբերումներ, որոնք դուրս են բերվում պատահական հերթականությամբ։ Օրինակ՝ ռուսաց լեզվի համար հավելվածը ցույց է տվել 60 տարբեր մեջբերում, որոնք նույնիսկ մեկ անգամ չեն կրկնվել։ Բացի այդ հուշարձանը ունի ձեզ անունով դիմելու հնարավորություն։ Դրա համար ձեզ առաջարկվում է մուտք գործել սոցիալական ցանով(թվիթեր, ֆեյսբուք և վկոնտակտե)։ Դրանից հետո հուշարձանը ձեզ «կհիշի» և ամեն անգամ, երբ դուք նորից գաք, ակն ձեզ «կճանաչի» և կդիմի անունով։ Բացի այդ՝ մուտք գործելուց հետո դուք կկարողանաք սոցիալական ցանցերում տարածել ձեր պատկերը, որն հուշարձանը անում է՝ երբ դուք կարդում եք QR-կոդը։ Բջջային հավելվածը իրականացված է 4 լեզվով՝ ռուսերեն, անգլերեն, իսպաներեն և չինարեն[10]։

Ավերում և ոչնչացում

խմբագրել

2014 թվականի նոյեմբերի 3-ին «Apple»-ի տնօրենի՝ Թիմ Քուկի և բացահայտումից հետո հուշարձանը ոչնչացված է եղել, իբր «անչափահասների մեջ համասեռամոլության քարոզի օրենքին համաձայն», նաև նախկին ԱՄՆ ԱՆԲ-ի անդամ Էդվարդ Սնոուդենի դիմակազերծման համար[11][12][13][14][15]։ «Արևմտա-Եվրոպական ֆինանսական հիմնադրամի» (ԱԵՖՀ) տնօրենը՝ Մաքսիմ Դոլգոպոլովը նշել է, որ հուշարձանի տեղակայման ժամանակ՝ 2013 թվականին նախաձեռնողները «վաճառվել» են հոյակապ ծրագրավորողի մասին լեգենդին, չկասկածելով, որ Apple-ը եղել է «ծածկույթ՝ ԱՄՆ ԱՆԲ-ի հատուկ գործառնության համար»[16] և հրամայելով ներողամիտ չլինել «ԱՄՆ-ին և իր հատուկ ծառայությունների ագրեսիվ քաղաքականությանը» հայտարարեց, որ հուշարձանը կրում էր «պատերազմական երկիմաստ ռուսական մշակույթի վերաբերյալ[17]», լինելով «սոդոմիայի հասարակական քարոզ[18]»: Մինչդեռ՝ պաշտոնական անձիք և հանրապետական ՍՄԻ-ն պնդել են, որ հուշարձանը տարված է եղել վերանորոգման, իբր սենսորային էկրանի շերտազատման համար[19][20]՝ անձրևի և ձյունի ազդեցության պատճառով[21]։

ԻՏՄՈ համալսարանի տվյալներով՝ 2014 թվականի օգոստոսից հուշարձանի տեղակայման տարածքում հուշարձանի վերանորոգման համար բանակցություններ են վարվել «ԱԵՖՍ»-ի հետ, որն իբր աշխատանքի խախտումներ էր տալիս և վերջին ժամանակներին օգտագործվում էր միայն որպես wi-fi-երթուղիչ, ինչի մասին և խոսել են ԻՏՄՈ-ի ուսանողները[22]։ Հոկտեմբերի 30-ի գիշերը համալսարանում պաշտոնական նամակ է եկել «ԱԵՖՍ» ընկերությունից՝ մինչ հաջորդ վերանորոգումը հուշարձանի սպասարքավորելու խնդրանքով։ Բացի այդ՝ նամակում նշված է եղել, որ հուշարձանը կվերադարձվի ԻՏՄՈ համալսարանի տեխնոզբոսայգուն։ Ավելի ուշ՝ Մաքսիմ Դոլգոպոլովը ռուսական ՍՄԻ-ին հայտարարեց, որ վերանորոգման մասին համալսարանին ուղարկված պաշտոնական նամակը՝ հուշարձանը տեղափոխելու միակ հնարավորությունն էր։ Իր հերթին՝ ԻՏՄՈ համալսարանը պատրաստ է ներդրել իր սեփական միջոցները կամ գտնել նոր հովանավոր՝ հուշարձանի վերանորոգման կամ նորի տեղակայման համար[23]։

Նոյեմբերի 4-ին «ԱԵՖԿ» մամուլի ծառայությունում նշված է եղել, որ «ԱԵՖԿ-ն համաձայնվում է Սթիվ Ջոբսի հոյակապության մասին (ով ոչ մի բանից ստեղծել է մեծ մասշտաբի, համաշխարհային ՏՏ-ընկերություն) իրենց կույր և սխալ հավատի հասարակական ոչնչացման հետ։ Թիմ Քուկի սոդոմիայի մասին հասարակական և աստվածանարգ կոչերը` դարձան մեր համբերության բաժակի վերջին կաթիլը»[24]։ Ինչպես ասվում էր` հուշարձանի ոչնչացման որոշումը կայացած կլինի մինչև 2014 թվականի դեկտեմբերի 1-ը և մինչ նույն ժամկետը կքննարկվի այն Ռուսաստանի բնակինչների «ծավալուն վարձատրումը», ովքեր հրապարակորեն հրաժարվել են «Apple»-ի ապրանքների օգտագործումից[25]։ Հաջորդ օրը «ՎԿոնտակտե» սոցիալական կայքի մամուլի-քարտուղար` Գեորգի Լոբուշկինը «ԱԵՖԿ» ընկերությանը նամակներ ուղարկեց` «մշակութային օբյեկտը չոչնչացնելու» խորհրդով և առաջարկեց սեփական միջոցներով տեղափոխել հուշարձանը` Սանկտ Պետերբուրգում գտնվող Զինգերի տունը[26]։ Նոյեմբերի 9-ին երգահան` Էլթոն Ջոնը Սանկտ Պետերբուրգի Սառցային պալատում անց կացվող իր համերգի ժամանակ[27], կշտամբեց հուշարձանի ավերումը, ասելով, որ տվյալ պատահարը կախված է «համասեռամոլների դեմ մարդկանց ատելիության հետ», ավելացնելով`

  Ես տեխնոլոգիաների մեծ երկրպագու չեմ, բայց ես պաշտում եմ իմ iPad-ը։ Նրանք ապշեցուցիչ են, այդպես չե՞: Այն, ինչպես նրանք կարող են մեզ կապել այն իրերի և մարդկանց հետ, որոնց մենք սիրում ենք… Ինչպիսի արժանի ժեստ է եղել` կառուցել Սանկտ Պետերբուրգում հուշարձան` նվիրված Սթիվ Ջոբսին` Apple-ի հիանալի հիմնադրին։ Սակայն անցյալ շաբաթ նրան դրոշմել են «համասեռամոլության քարոզով» և ոչնչացրել։ Սթիվ Ջոբսի հիշողությունները կվերագրանցվի նրա համար, որ իրեն հաջորդողը` Թիմ Քուկը համասեռամոլական է՞: Եվ iPad-ը նույնպես համասեռամոլության քարոզ է՞: Իսկ Չայկովսկովի հիանալի երաժշտությունը` սեռական աղավաղում է՞: Նշանակում է դա արդյոք, որ iPad-ը նույնպես համասեռամոլության քարոզ Է՞: Ինչպես համասեռամոլ, ես միշտ զգացել եմ, որ ինձ ընդունում են այստեղ` Ռուսաստանում։ Պատմությունները թե, ինչպես են ռուսական երկրպագուները` տղամարդիկ և կանայք սիրահարվում` պարելով «Nikita»-ի տակ, իսկ իրենց երեխաները լսում են «Circle of Life», դա ինձ համար ամեն ինչ է նշանակում։ Եթե ես ազատ չխոսայի նրա մասին` թե ով եմ ես, ես չեի կարողանա գրել այս երաժշտությունը։ Դա համասեռամոլության քարոզ չէ։ Այդպես ես ներկայացնում եմ իմ վերաբերմունքը` կյանքին։ Եթե մենք սկսենք դրա համար պատժել մարդկանց, ապա աշխարհը կկորցնի իր մարդկայնությունը[28][29][30][31]:


- Էլթոն Ջոն
 

Դեկտեմբերի 1-ին հուշարձանը տեղադրված է եղել zefs.ru կայքում, որպես համացանցային-աճուրդ, մինչև դեկտեմբերի 10-ը վաճառքի ժամկետով և 5 միլիոն ռուսական ռուբլ սկզբնական գնով, բայց մի պայմանով, որ` հուշարձանը դուրս կհանվի Ռուսաստանի Դաշնության տարածքից։ Վաճառքից ստացած գումարը պլանավորվել է ծախսել ռուսական ՏՏ-մասնագետների դրամաշնորհների և ռուսական արտադրության YotaPhone 2 հեռախոսների գնման վրա, որոնց հետ ցանկացած ցանկացող կարող էր փոխարինել իր iPhone-ը[34]։ Հուշարձանի հետագա ճակատագիրը անհայտ է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 В Петербурге открыли памятник Стиву Джобсу
  2. В Петербурге открыли памятник Стиву Джобсу — айфон высотой в человеческий рост
  3. «В Петербурге увековечили память Стива Джобса двухметровым iPhone 4 :: Общество :: Top.rbc.ru». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
  4. В Петербурге выбрали памятник Стиву Джобсу
  5. 5,0 5,1 «Стива Джобса увековечили в «айфоне». В Петербурге появился первый памятник-гаджет». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
  6. Последний гаджет Стива Джобса
  7. В Петербурге открыли огромный iPhone в память о Джобсе
  8. «Айфон в память о Джобсе». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
  9. Памятник Стиву Джобсу заговорил с петербуржцами
  10. Как живой. В Петербурге установили «умный» памятник Стиву Джобсу
  11. «Содомия или ремонт: снесен памятник Стиву Джобсу». Vesti.ru. 3 ноября 2014. Վերցված է 4 ноября 2014-ին.
  12. «Памятник Стиву Джобсу в России сочли гей-пропагандой». Russia Today. 3 ноября 2014. Վերցված է 4 ноября 2014-ին.
  13. «В Санкт-Петербурге снесли памятник Стиву Джобсу». Euronews. 3 ноября 2014. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 4 ноября 2014-ին.
  14. «Russian monument to Steve Jobs taken down after Apple CEO Cook says he is gay». The Washington Post. 3 ноября 2014. Վերցված է 1 декабря 2014-ին.
  15. «Steve Jobs memorial in Russia is removed after Tim Cook comes out as gay». Los Angeles Times. 3 ноября 2014. Վերցված է 1 декабря 2014-ին.
  16. «В Санкт-Петербурге демонтирован памятник Стиву Джобсу». Lenta.ru. 3 ноября 2014. Վերցված է 4 ноября 2014-ին.
  17. «В Петербурге снесли памятник Стиву Джобсу «во исполнение закона»». Радио Свобода. 4 ноября 2014. Վերցված է 4 ноября 2014-ին.
  18. «В Петербурге демонтировали памятник Стиву Джобсу из-за заявления главы Apple о сексуальной ориентации». NEWSru.com. 3 ноября 2014. Վերցված է 4 ноября 2014-ին.
  19. «Памятник Джобсу в Петербурге временно демонтировали для ремонта». ТАСС. 3 ноября 2014. Վերցված է 4 ноября 2014-ին.
  20. «Почему снесли памятник Стиву Джобсу в Петербурге». BBC Russian. 4 ноября 2014. Վերցված է 4 ноября 2014-ին.
  21. «Демонтаж памятника Стиву Джобсу: версия ректора ИТМО». РБК. 5 ноября 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 1 декабря 2014-ին.
  22. ««Как из ремонта сделать пиар» — статья на fontanka.ru».
  23. http://topdialog.ru/. «ИТМО готов выделить на восстановление памятника Джобсу собственные средства». {{cite news}}: External link in |author= (օգնություն)
  24. «Памятник Стиву Джобсу решили уничтожить публично». Lenta.ru. 4 ноября 2014. Վերցված է 4 ноября 2014-ին.
  25. «В Петербурге хотят публично уничтожить памятник Стиву Джобсу». НТВ. 4 ноября 2014. Վերցված է 4 ноября 2014-ին.
  26. ««ВКонтакте» заступилась за памятник Стиву Джобсу в Петербурге». Lenta.ru. 5 ноября 2014. Վերցված է 1 декабря 2014-ին.
  27. «Депутат Милонов против сэра Элтона Джона». Радио Свобода. 9 ноября 2014. Վերցված է 1 декабря 2014-ին.
  28. «Элтон Джон на концерте в Петербурге осудил снос памятника Стиву Джобсу». BaltInfo. 11 ноября 2014. Վերցված է 1 декабря 2014-ին.
  29. «Элтон Джон на концерте в Петербурге осудил гомофобию в России». Gazeta.ru. 11 ноября 2014. Վերցված է 1 декабря 2014-ին.
  30. «Элтон Джон: В iPad не больше гей-пропаганды, чем в музыке Чайковского». Russia Today. 11 ноября 2014. Վերցված է 1 декабря 2014-ին.
  31. «Во время концерта в Санкт-Петербурге Элтон Джон раскритиковал гомофобию в России». GayRussia.Ru. 11 ноября 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 1 декабря 2014-ին.
  32. «Elton John». Facebook. 10 ноября 2014. Վերցված է 1 декабря 2014-ին.
  33. «Elton John condemns homophobia during Russian concert». The Guardian. 11 ноября 2014. Վերցված է 1 декабря 2014-ին.
  34. «Демонтированный в Петербурге памятник Джобсу продадут на аукционе». Lenta.ru. 1 декабря 2014. Վերցված է 1 декабря 2014-ին.