Սիդգի Ռուհուլլա
Սիդգի Ռուհուլլա (կեղծանուն, իսկական անուն ազգանունը՝ Ռուհուլլա Ֆաթուլլա օղլի Ախունդով) (ադրբ.՝ Sidqi Ruhulla (Axundov Ruhulla Fətulla oğlu, մարտի 28 (ապրիլի 9), 1886, Բուզովնա, Բաքվի գավառ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 5, 1959[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ադրբեջանցի սովետական դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1949)։
Սիդգի Ռուհուլլա ադրբ.՝ Sidqi Ruhulla | |
---|---|
Ծնվել է | մարտի 28 (ապրիլի 9), 1886 |
Ծննդավայր | Բուզովնա, Բաքվի գավառ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | մայիսի 5, 1959[1] (73 տարեկան) |
Մահվան վայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Պատվո հուղարկավորության պուրակ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն |
Մասնագիտություն | դերասան, թատերական ռեժիսոր, օպերային ռեժիսոր, կինոռեժիսոր և ռեժիսոր |
Աշխատավայր | Ադրբեջանի պետական ակադեմիական դրամատիկական թատրոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԲեմական գործունեությունը սկսել է 1906 թվականին։ Աշակերտել է ազգային թատրոնի հիմնադիրներ Զ․ Զեյնալովին և Հ․ Արաբլինսկուն։ 1924 թվականից եղել է Ազիզբեկովի անվան թատրոնի (Բաքու) առաջնակարգ դերասաններից։ Ազգային բեմի խոշոր վարպետ Ռուհուլլան ստեղծել է բարդ կերպարներ ինչպես ադրբեջանցի, այնպես էլ ռուս, և համաշխարհային դասական դրամատուրգիայում։ Նրա արվեստին բնորոշ էր կերպարների ներքին աշխարհի խոր վերլուծությունը, մեծ զգացմուքայնությունը և արտահայտչականությունը։ Լավագույն դերերից են՝ Նադիր շահ (Ն․ Նարիմանո֊վի «Նադիր շահ»), Հաջի Կարա (Մ․ Ախունդովի «Հաջի Կարա»), Աթաքիշի (Զ․ Զաբարլիի «Սևիլ»), Կաջար (Ս․ Վուրղունի «Վագիֆ»), Աղալարով (Մամեդխանլիի «Արևելքի առավոտը», ՍՍՀՄ պետ․ մըրցանակ, 1948), Դիկոյ (Ա․ Օստրովսկու «Անտառ»), Օթելլո, Լիր արքա (Շեքսպիրի «Օթելլո», «Լիր արքա»), Ռուստամ (Շիրվանզադեի «Նամուս»)։ Հանդես է եկել նաև օպերաներում, օպերետներում, նկարահանվել կինոյում։ 1906—1907, 1954, 1957 թթ. Ռուհուլլա ելույթներ է ունեցել Երևանում։ 1913 թվականին Նախիջևանի հայ թատերասերների հետ բեմադրել է Մ․ Բելայայի «Ծաղրածուներ» (Ա․ Պարզյանի թարգմանությամբ) պիեսը։ Մտերիմ կապեր է ունեցել Հ․ Աբելյանի, Արուս և Հովսեփ Ոսկանյանների, Շիրվանզադեի և այլոց հետ։ Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Рухулла Сидги // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Գրականություն
խմբագրել- Джафаров М․ Д․, Сидги Рухулла, Баку, 1956․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 16)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիդգի Ռուհուլլա» հոդվածին։ |