Սիդնի Լյումետ
Սիդնի Լյումետ (անգլ.՝ Sidney Lumet, հունիսի 25, 1924[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա[4] - ապրիլի 9, 2011[5][1][2][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք), ամերիկացի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ, նաև դերասան։
Սիդնի Լյումետ Sidney Arthur Lumet | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծնվել է | հունիսի 25, 1924[1][2][3][…] | ||||||||||
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա[4] | ||||||||||
Մահացել է | ապրիլի 9, 2011[5][1][2][…] (86 տարեկան) | ||||||||||
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք | ||||||||||
Կրթություն | Կոլումբիայի համալսարան, Neighborhood Playhouse թատերական դպրոց և Պրոֆեսիոնալ երեխաների դպրոց | ||||||||||
Քաղաքացիություն | ԱՄՆ | ||||||||||
Գործունեության տարիներ | 1939-2007 | ||||||||||
Ազգություն | ԱՄՆ | ||||||||||
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, գրող, թատրոնի դերասան, կինոդերասան, թատերական ռեժիսոր, հեռուստատեսային պրոդյուսեր և ռեժիսոր | ||||||||||
Ամուսին | Գլորիա Վանդերբիլթ, Rita Gam?, Գեյլ Լումետ Բաքլի և Mary Gimbel? | ||||||||||
Պարգևներ | |||||||||||
IMDb | ID 0001486 | ||||||||||
|
Ամերիկյան կինոյի ամենանշանավոր կինոդեմքերից մեկը, նկարահանել է 60-ից ավելի ֆիլմ և սերիալ, 9 ֆիլմի պրոդյուսեր է, 5 սցենարի հեղինակ, խաղացել է որպես դերասան 4 ֆիլմում։ Նրա ֆիլմերը մոտ 50 անգամ տարբեր անվանակարգերում ներկայացված են եղել Օսկար հեղինակավոր մրցանակի, ինքը ռեժիսորը ստացել է 1 պատվավոր Օսկար, 5 անգամ ներկայացված է եղել այդ մրցանակին, 6 անգամ ներկայացված է եղել Ոսկե Գլոբուս մրցանակի, ստացել 1-ը լավագույն ռեժիսոր անվանակարգում, 4 անգամ ներկայացված է եղել Կաննի կինոփառատոնի մրցանակի, 6 անգամ BAFTA-ի, 7 Բեռլինի կինոփառատոնի մրցանակի (ստացել 2-ը), ստացել է Վենետիկի կինոփառատոնի 1 մրցանակ, 2 Բոդիլ և այլն։
Նրա նկարահանած առաջին իսկ ֆիլմը՝ «12 զայրացած տղամարդ» մեծ հաջողություն է ունեցել կինոաշխարհում, մյուս նշանավոր ֆիլմերից են «Հեռուստացանց», «Շան կեսօր», «Սպանություն «Արևելյան ճեպընթացում» և այլն։
Կենսագրություն
խմբագրելՍիդնեյ Լյումետը ծնվել է 1924 թվականի հունիսի 25-ին Ֆիլադելֆիա քաղաքում։ Փոքր տարիքից դերակատարումերով հանդես է եկել մի շարք թատրոններում, ապա մեկնել է շրջագայությունների։
Առաջին անգամ նա հանդիսատեսին ներկայացել է 1957 թվականին՝ էկրանավորելով Ռ. Ռոուզի «Տասներկու զայրացած տղամարդիկ» հեռուստատեսային պիեսը, որն ամերիկյան առաջադեմ կինոյի նվաճումներից է։ Լավագույն ֆիլմերից են նաև «Կանանց այդ տեսակը» (1959), «Օձի մաշկով մարդը» (1960), «Տեսարան կամրջից» (1961), «Գիշերային երկար ճանապարհորդությունը» (1962), «Անվնաս անկում» (1963), «Վաշխառուն» (1964), «Բլուր» (1965), «Մնաս բարով, Բրավերման» (1968), «Մահացու գործը» (1968), «Ցտեսություն քաջարի մարդ» (1968), «Ճայը» (1969, ըստ Չեխովի), «Ժամադրություն» (1969), «Անդերսոնի հրոսակախումբը» (1972), «Սեպիկո» (1973), «Սպանություն Արևելյան» ճեպընթացում» (1974), «Դոգ Դեյի երեկոն» (1975), «Հեռուստատեսային ստուդիա» (1976), «Նյու Յորքի իշխանը» (1979), «Կախարդը» (1979), «Ինձ հայտնիր քո ցանկությունը» (1980) և 1983 թվականին հինգ «Օսկար» մրցանակներով պարգևատրված «Դատավճիռը» (1982) կինոնկարները։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119049597 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 http://www.huffingtonpost.com/2011/04/09/sidney-lumet-dead_n_847014.html
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիդնի Լյումետ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 645)։ |