Սիզախոտ
Սիզախոտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Ընտանիք Դաշտավլուկազգիներ
Ցեղ Խոտաբույսեր
Լատիներեն անվանում
Phleum L.
Հոմանիշներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Սիզախոտ (լատին․՝ Phleum), կատվաձետ, ճիլ, ֆլեոն, տիմոֆեեվկա, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 20, ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ սիզախոտ մարգագետնային (Ph.pratense), սիզախոտ տափաստանային (Ph.phleoides), սիզախոտ ալպիական (Ph.alpinum), սիզախոտ հուրանավոր (Ph.panikulatum)։ Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է մարգագետնատափաստանային, հետանտառային, ենթալպյան գոտիներում, չոր և խոնավ հողերում և այլն։

Կառուցվածք

խմբագրել

Կոճղարմատը կարճ է։ Ցողունը հիմնականում կանգուն է, սնամեջ, բարձրությունը՝ 20-155 սմ։ Տերևները նշտարաձև են, սրածայր, խորդուբորդ եզրերով, բաց կանաչավուն։ Ծաղկաբույլը հասկանման հուրան է։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը բարակ, կաշեկերպ ծաղկիկային թեփուկի մեջ պարփակված ձվաձև հատիկ է։ Արժեքավոր կերաբույս է։ Հայաստանում շրջանացված են Կրասնոդարի 1 և Ստեփանավանի տեղ. սորտերը։

Պատկերասրահ

խմբագրել

Տեսակներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիզախոտ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիզախոտ» հոդվածին։