Սիզավետ

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկաշեն (այլ կիրառումներ)

Սիզավետ (նախկին անվանումները՝ Ծաղկաշեն, Քոռաղբյուր), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 30 կմ հյուսիս, ծովի մակարդակից 2075 մ բարձրության վրա։ 1946 թվականին վերանվանվել է Ծաղկաշեն, 1967 թ.՝ Սիզավետ։

Գյուղ
Սիզավետ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ՀամայնքՇիրակի մարզ և Ղուկասյանի շրջան
Այլ անվանումներՔոռաղբյուր, Ծաղկաշեն
Մակերես25.6 կմ²
ԲԾՄ2075 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն395[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմկաթոլիկ հայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 245[2]
Սիզավետ (Հայաստան)##
Սիզավետ (Հայաստան)

Բնակչություն

խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Սիզավետի մշտական բնակչությունը կազմել է 334, առկա բնակչությունը՝ 306 մարդ[3]։ Բնակիչերը հայեր են, որոնց նախնիների մի մասը Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Հեշտիա և Լոռու գյուղերից գաղթած վերաբնակիչներ են[4]։

Սիզավետի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].

Տարի 1873 1897 1926 1931 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 294 729 1031 481 1300 345 321 303 375 318 334[3]

Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային մշակաբույսերի մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Սիզավետն ունի Սբ. Ամենափրկիչ եկեղեցի[6]։ Դպրոցը արձակագիր Պատվական Ղուկասյանի անվամբ է։ Սիզավետում է ծնվել ականավոր բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը։

Գյուղի մոտակայքում գտնվում է Գելոյի ձոր ձորակը։ Այստեղից է սկիզբ առնում Գելոյի ջրանցք անունով ոռոգիչ առուն[7]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ԱՎԾ տվյալներ
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 600
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 180» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 9-ին.
  6. «ՀՀ բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 6-ին.
  7. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 820 — 992 էջ։