Սիլվա Մինասյան
բալետի հայ խորհրդային արտիստուհի
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սիլվա (Զիգֆրիդա) Արշավիրի Մինասյան (հուլիսի 2, 1926[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հոկտեմբերի 7, 2000, Երևան, Հայաստան[2][3]), բալետի հայ խորհրդային արտիստուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1963)։
Սիլվա Մինասյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 2, 1926[1] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | հոկտեմբերի 7, 2000 (74 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պարարվեստի պետական քոլեջ (1944)[1] |
Մասնագիտություն | բալետի պարող |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրել1944 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը, վերապատրաստվել Մոսկվայի պարարվեստի ուսումնարանում։ 1946 թվականից՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի մենապարուհի։ Կատարել է ավելի քան 30 դերապար։ Լավագույններից են՝ Խանդութ («Խանդութ», ըստ Սպենդիարյանի երաժշտ․), Գայանե, Էգինա (Արամ Խաչատրյանի «Գայանե», «Սպարտակ»), Զարեմա (Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը»), Միրթա (Ադանի «Ժիզել»)։ Մինասյանի արվեստին բնորոշ էր կատարողական բարձր տեխնիկան և ազգային վառ ինքնատիպությունը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 556.
- ↑ «Հայ մշակույթի հանրագիտարան. Մինասյան Սիլվա». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «zZarkfoundation - Սիլվա Մինասյան». zarkfoundation.com.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 556)։ |