Սիլվիա Տամալե
Սիլվիա Ռոզիլա Տամալե (անգլ.՝ Sylvia Rosila Tamale, 1962[1][2], Ուգանդա), ուգանդացի դասախոս, մարդու իրավունքների ակտիվիստ։ Մակերերեի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի առաջին կին դեկանը[4][5]։
Սիլվիա Տամալե անգլ.՝ Sylvia Tamale | |
---|---|
Ծնվել է | 1962[1][2] |
Ծննդավայր | Ուգանդա |
Քաղաքացիություն | Ուգանդա |
Կրթություն | Մինեսոտայի համալսարան[3], Հարվարդի իրավունքի դպրոց[3] և Մակերերեի համալսարան |
Մասնագիտություն | փաստաբան, իրավապահ, համալսարանի դասախոս և գրող |
Sylvia Tamale Վիքիպահեստում |
Կրթություն
խմբագրելՏամալեն իրավագիտության բակալավրի աստիճան ստացել է Մակերերեի համալսարանից, իրավագիտության մագիստրոսի կոչում՝ Հարվարդի իրավաբանական դպրոցից։ 1997 թվականին Մինեսոտայի համալսարանից ստացել է սոցիոլոգիայի և ֆեմինիստական հարցերի ուսումնասիրությունների բնագավառում փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1990 թվականին Կամպալայի Իրավունքի զարգացման կենտրոնից ստացել է լեգալ փորձառության դիպլոմ[4]։
Ակադեմիական կարիերա
խմբագրելՔեյփթաունի համալսարանի Գենդերի աֆրիկյան ինստիտուտում եղել է այցելու դասախոս[6], Վիսկոնսինի համալսարանում՝ այցելու գիտաշխատող[7]։ 2003 թվականին դատապարտվել է Ուգանդայի պահպանողականների կողմից, երբ առաջարկել է, որ գեյերն ու լեսբուհիները ներառվեն «փոքրամասնություն» սահմանման մեջ[8]։ 2004-2008 թվականներին Տամալեն եղել է Ուգանդայի Կամպալա քաղաքի Մակերերե համալսարանի իրավագիտության և իրավաբանության ֆակուլտետի դեկան[4][9]։
Մրցանակներ և կոչումներ
խմբագրել1993-1997 թթ. ուսումնասիրությունները Հարվարդում շարունակելու համար ստացել է Ֆուլբրայթ-ՄաքԱրթուր կրթաթոշակ[4]։ 2003 թվականին արժանացել է Մինեսոտայի համալսարանի միջազգային ականավոր առաջնորդության մրցանակին համալսարանում կատարած աշխատանքի համար[5][10]։ 2004 թվականին արժանացել է Աֆրիկայի կանայք (Mama wa Afrika Awar) մրցանակին. աֆրիկացի կանանց հարցերով զբաղվող համաաֆրիկյան հասարակական զարգացման կազմակերպություն, որը հիմնվել է Միացյալ Թագավորությունում, իսկ աֆրիկյան գլխամասը գտնվում է Ուգանդայի Կամպալա քաղաքում[11]։ Մարդու իրավունքների բնագավառում ծավալած գործունեության շնորհիվ 2004 թվականին Ուգանդայի կանանց հարցերով զբաղվող մի շարք կազմակերպություններ ճանաչել են նրան[12]։
2016 թվականի հոկտեմբերի 28-ին Տամալեն դարձել է առաջին կին դասախոսը, որը Մակերերեի համալսարանում պրոֆեսոնալ դասախոսություն է կարդացել։ Նրա դասախոսությունը վերնագրված էր «Մերկություն, բողոքի ցույցեր և օրենք», որը համալսարանում ավելի վաղ տեղի ունեցած Ստելա Նիանցիի մերկ բողոքի ոգեշնչումն էր[13]։
Այլ նկատառումներ
խմբագրել2018 թվականի մարտին Մակերերե համալսարանը Տամալեին ընտրել է ղեկավարելու բարձրագույն կրթական ուսումնական հաստատություններում «սեռական ոտնձգություն» բացահայտող հանձնաժողովը[14]։
Իր ելույթում Տամալեն սատարել է սեռական փոքր շուրթերի ձգման ավանդական պրակտիկայի երևույթին՝ պնդելով, որ կնոջ սեռական օրգանիզմի հետ ցանկացած համեմատություն հիմնավորված չէ[15]։
Ընտրյալ հրապարակումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://law.mak.ac.ug/farewell-prof-sylvia-tamale/
- ↑ 2,0 2,1 https://gayazaoldgirls.com/imt_team/sylvia-tamale/
- ↑ 3,0 3,1 http://www.africanfeministforum.com/sylvia-tamale-2/
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Mwesigye, Gumisiriza (2012 թ․ ապրիլի 28). «Tamale: A passionate human rights activist». Daily Monitor. Kampala. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ 5,0 5,1 Contributor (2004 թ․ դեկտեմբերի 2). «Honouring Sylvia Tamale». Pambazuka.org. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
{{cite web}}
:|author=
has generic name (օգնություն) - ↑ Gretchen L. Wilson (2006 թ․ դեկտեմբերի 21). «African Female Scholars Share Virtual Lifeline». World Press Africa Quoting Women's eNews. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «ILS Past Fellows and Visitors (2000-2005): Tamale, Sylvia». Madison, WI, USA: University of Wisconsin Law School. 2007. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ Bennett, Jane (2011 թ․ հոկտեմբերի 10). «"Worst Woman Of The Year": Sylvia Tamale Publishes African Sexualities: A Reader». Cape Town: Association for Women's Rights in Development (AWID). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Associate Professor Dr. Sylvia Tamale». Kampala: Makerere University. 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ University of Minnesota (2007 թ․ հունվարի 11). «Distinguished Leadership Award for Internationals, 2003 Recipient, Dr. Sylvia Tamale, Uganda». Office of International Programs, University of Minnesota. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Evelyn Kiapi Matsamura (2005 թ․ մարտի 6). «President accused of using culture to undermine women's rights». Human Rights House Quoting Inter Press Service. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ Contributor (2004 թ․ դեկտեմբերի 2). «Honouring Sylvia Tamale - Outstanding contributor to the advancement of women's rights». Pambazuka.org. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
{{cite web}}
:|author=
has generic name (օգնություն) - ↑ UJRC (2016 թ․ հոկտեմբերի 31). «Prof. Tamale gives inaugural lecture on nudity, protest and the law in Uganda». Kampala: Uganda Journalists Resource Centre (UJRC). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ BBC News (2018 թ․ մարտի 16). «Uganda's Makerere University to investigate sexual harassment». The EastAfrican Quoting British Broadcasting Corporation (BBC). Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
- ↑ Akumu, Patience. «Labia elongation: Invaluable culture or dangerous practice?». The Observer - Uganda (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Tamale, Sylvia (1999), When Hens Begin To Crow: Gender and Parliamentary Politics in Uganda, Boulder, Colorado: Westview Press, 0-8133-3462-4; reviewed: Parpart, Jane L. (2000), "Review: When Hens Begin to Crow: Gender and Parliamentary Politics in Uganda", Africa Today 47(2): pp. 218-220; and Ottemoeller, Dan (1999), "Book Reviews - Politics - When Hens Begin to Crow: Gender and Parliamentary Politics in Uganda", African Studies Review 42(2): p. 181.
- ↑ Tamale, Sylvia (2006) "African Feminism: How Should We Change?" Development 49(1): pp. 38–41,
- ↑ Tamale, Sylvia, ed. (2011). African Sexualities: A Reader. Oxford, England: Pambazuka Press. ISBN 978-0-85749-016-2. with introduction and conclusion by Sylvia Tamale; reviewed Bennett 2011
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլվիա Տամալե» հոդվածին։ |