Սիկհականություն
Սիկհականություն (ա.-փենջ.` ਸਿੱਖੀ , «Սիկհիյ», «հետևորդ»), սիկհերի միաստվածական կրոն, հիմնված Փենջաբում՝ Հնդաստանի հյուսիս-արևելյան մասում, Նանկու Գուրույի կողմից 15-րդ դարի վերջին։ Հանդիսանում է աշխարհի 10 ամենատարածված կրոններից ամենաերիտասարդը։ 1991 թվականին սիկհականության հետևորդ էր հանդիսանում մոտ 16,2 միլիոն մարդ[1], իսկ այժմ սիկհականության հետևորդների քանակը մոտ 22 միլիոն է, որից 14 միլիոնն ապրում է հնդկական Փենջաբ և Հարյանա նահանգներում[2]։ Հանդիսանում է աշխարհում հետևորդների թվով 9-րդ կրոնը[3]։
Սուրբ գիր հանդիսանում է «Գուրու գրանթ սահիբ» գիրքը։
Սիկհականության պատմություն
խմբագրելՍիկհականությունը, որպես կրոն, առաջացել է 16-րդ դարի վերջին Հնդկաստանում։ Կրոնի հիմնադիրն էր Նանակը, ով ծնվել էր 1469 թվականին՝ Ռախբխոլ-դի-Տալվանդի քաղաքում։
Նանակ գուրուն շատ էր ճանապարհորդում, և թեկուզ ճանապարհորդությունների հստակ թիվն անհայտ է, կան հավաստի տվյալներ հետևյալ ճանապարհորդությունների մասին․
Մոտ 25 տարի ճանապարհորդելուց և իր գաղափարախոսությունը տարածելուց հետո[5] Նանակը հիմնեց «Հավատքի մզկիթ»-ը Կաորտապուրում[2], որտեղ և առաջացել է սիկհականությունը[5]։ Լավ կազմակերպված սիկհական համայնքը կարողացավ ժամանակի հետ վերածվել ինքնավար խմբի՝ պետություն պետության մեջ, իր գաղափարախոսությամբ, օրենքներով և կառավարիչներով
Սիկհերի 10-րդ գուրուն, Հոբինդ Սինգխը, ոչնչացրեց գուրույի տիտղոսի ժառանգաբար անցման ավանդույթը՝ կառավարությունը տալով հոգևորական դասին՝ Խալսային։ Նրա ժառանգորդները՝ ժամանակավոր կառավարչի պաշտոնի ներքո, ընտրեցին մի ինչ-որ Բանդի, ով 1716 թվականին մահապատժի ենթարկվեց Դելիում։ Այդ իրադարձությունից հետո Հոբինդ Սինգխի աշակերտները բաժանեցին Սիկհերի զբաղեցրած տարածքը 12 միսալների։
Սիկհերը նաև երկարատև պատերազմներ էին մղում Մողոլների և Աֆղանների հետ, ինչը 1767 թվականին հանգեցրեց Սիկհերի առանձին պետության ստեղծմանը։ Սկզբում դա 12 միսալների հաադաշնություն էր, որոնք կառավարվում էին առաջնորդների կողմից, սակայն հետագայում ռազմական առաջնորդները վերածվեցին հասարակ ավատատեր դքսերի, որոնց միջև անընդհատ ընդհանում էր պայքար կառավարության համար։ 1820 թվականին Ռանդժիտ Սինգխը կարողացավ իր կառավարության տակ վերցնել ամբողջ Փենջաբ նահանգը։ 1849 թվականին սիկհերը պարտություն կրեցին անգլիացիների դեմ մղված պատերազմներում, ինչը բերեց Փունջաբի բռնագրավմանը բրիտանական կայսրության մեջ։ Վերջին Սիկհ դուքսը, Դխուլին Սինգխը (1843-1849), բրիտանացիների կողմից գահնկեց արվեց և կյանքի հաջորդ տարիններին ստանում էր թոշակ։
Հավատքի սկզբունքներ
խմբագրելՍիկհականությունը ինքնուրույն կրոն է[6], որն առաջացել է հինդուիզմի և իսլամի շրջապատում, սակայն նման չէ որևէ այլ կրոնի։
Սիկհերը լքեցին արևելյան հինդուիզմից, սակայն չընդունեցին և իսլամը՝ ստեղծելով սեփական կրոնը։ Գուրու Նանկուի պատվիրանները չէին սահմանում որևէ արգելքներ։ Նա ուսուցանում էր, որ աստված մեկն է և պետք է սիրել աստծուն․ չի կարելի աստծուն սահմանափակել որևէ երկրի սահմաններում՝ ամբողջ տիեզերքում չկա այնպիսի բան, որը ստեղծված լինի առանց նրան[7]։
Սիկհերը հավատում են միասնական, ամենակարող և ամենաթողիչ ստեղծողին․ նրա իրական անունն ոչ մեկին հայտնի չէ։
Միայն աստված գիտի ստեղծվածի իմաստը, որը լի է սիրով։ Աստված մի ժողովրդի աստված չէ։ Նա ոչ մեկին «ձեռքից բռնած չի տանում» և չի պատժում։ Նա սփռում է միայն գթասրտություն և սեր, զուրկ է ատելությունից և վատ կողմերից։ Աստված դիտարկվում է երկու տեսանկյունից՝ որպես Նիրհուն (բացարձակ) և Սարհուն (ամեն անձի մեջ)։ Մինչև արարումն աստված գոյություն է ունեցել որպես Նիրհուն, սակայն արարչության հետևանքում նա ցույց է տվել իրեն աշխարհին։ Մինչև արարումը չկաին ո՛չ գրքեր, ո՛չ գաղափարախոսություններ, ո՛չ բարին և ո՛չ չարին, ո՛չ արիությունը, ո՛չ իգականը և ո՛չ ել արականը։ Աստված ցանկանում էր ցույց տալ իրեն, և նա դա արեց բնությունը ստեղծելով, որի մեջ նա լուծված է և առկա է ամենուրեք։ Աստծուն ոչ ոք չի ծնել՝ նա ամենուրեք ներկա է որպես մի գաղափար, սեր, գթասրտություն, գեղեցկություն, բարոյականություն, ճշմարտություն և հավատք։ Աստված բոլորին տալիս է կյանքի էներգիան, սակայն նա անհասնելի և և աննկարագրելի։ Աստծուն կարելի է մեծարել միայն նրա անունով մեդիտացիա անելով՝ ոչ մի ուրիշ աստված, դև կամ հոգի արժանի չէ մեծարմունքի։
Մարդը՝ ըստ սիկհերի, արդեն գոյություն է ունեցել մինչև իր ծնունդը։ Նրա անցյալում գոյություն ունենալը, ընտանիքը, որում նա ծնվել է և նրա ազգությունը որոշում է նրա առանձնահատկությունը։ Սակայն մարդուն է տրված ամենամեծ պարգևը՝ ազատությունը, և նա ինքն է պատասխան կրում իր արարքների համար։ Իր գիտակցությունը մեծացնելով, մարդը ընդունում է այլ էակներին որպես իր մաս։ Սիկհերը քննադատում են հետմահու կյանքի գաղափարը՝ ըստ նրանց, հաջորդ կյանքում ավելի լավը ստանալը, մեղքերի թողությունը, ասկետիզմը, դրախտը կամ դժողքը, կարման և հետմահու արքայությունը մահկանացուների կողմից այլ մահկանացուններին կառավարելու փորձ է։ Իրականում արաքները, իրական, թե ձևական, ոչ մի նշանակություն չունեն․ մահից հետո մարդը լուծվում է բնության հետ և վերադառնում է արարչի մոտ, սակայն չի անհետանում։
Սիկհականության բարոյական արժեքները
խմբագրելՍիկհերը գաղափարախոսում են սեր և եղբայրական հարաբերություններ երկրի վրա բոլոր մարդկանց մինչև՝ անկախ ազգությունից։
Ուղղափառ սիկհերը պետք է լինեն լավ մարդիկ՝ պետք է իր մեջ փնտրեն և արտահայտեն աստծո պարգևը, հավատը և սերը, ազատ լինել կամքի մեջ և հարգեն մյուսների ազատությունը։ Ոչ մեկ պարտավորված չէ լավ արարքներ անել այլ կյանքում ինչ-որ բարիք ստանալու համար, քանզի չի կարելի սահմանել, թե ինչ է լավ, իսկ ինչ՝ վատ։ Ճշմարիտ, սրտից եկող և բարի գործերը բնական են և առաջանում են որպես բնական երևույթ՝ նվիրված աստվծո կողմից, և որը ամեն մարդ կարող է բացահայտել իր մեջ։ Ամեն մարդ ազատ է իր կամքի մեջ։ Աստված ստեղծել է բնությունը իր օրենքներով՝ կարելի է բանական լինելով հետևել կամ չհետևել նրանց, ինչպես ձուկը կարող է գնալ և՛ գետի հոսանքի ուղղությամբ, և՛ հակառակ դրան։ Որոշ դեպքերում անգամ ձկանն է անհրաժեշտ լինում անցնել հազարավոր կիլոմետրեր հակառակ ուղղությամբ, որ ձկնկիթ դնի գետաբերանում։ Սակայն ձուկը չի կարող դուրս գալ գետից, ինչպես և մարդիկ չեն կարող դուրս գալ աստծո կամքից։ Ուղղությունները ստեղծում է աստված, իսկ արդեն ընտրություն պետք է կատարի մարդը։ Վատությունը, ժլատությունը և ատելությունը անօգուտ են, դրանք անելով՝ մարդը հանդիպում է բնության հակառակմանը։ Սեր պետք է ցուցաբերել ցանկացած ձև, դրանում և կայանում է աստծո էությունը։ Սիկհը միշտ պետք է ապրի լավատեսության, ուրախության և հույսի մեջ։
Սիկհերը կարծում են, որ պետք է հարգել սեփական ազատությունը, ինչպես նաև մյուս մարդկանց ազատություն է։ Սարսափելի մեղք է այլ մարդկանց օգտագործելը, նրանց ստիպումը կամ նրանց դեմ կիռարվող բռնությունը եսասիրության սարսափելի օրինակ է։
Այն անձը, ով ընդունում է իր «ես»-ը, ունի գիտակցության ամենափոքր մակարդակը․ այդ մակարդակին տիրապետում են նաև կենդանիները։ Իր գիտակցությունը զարգացնելով, մարդ ընդունում է այլ մարդկանց որպես իր մաս՝ մարդը բարձրանում է իր «ես»-ից դեպի ինքնագիտակցության մի այլ մակարդակ՝ իր ընտանիքի մակարդակը, իր շրջապատի, բնության և վերջապես՝ աստծո մակարդակը։ Սիկհերը ո՛չ բարեգործ են, ո՛չ չարագործներ՝ նրանք ընտրում են միջին ուղին։
Իր մեջ զարգացնելով սերը և հավատքը, մարդն իր բնական ձգտումներին ազատություն է տալիս։ Ոչ մի սուրբ գիր և գիտելիք օգուտ չէ դժվար վայրկյանին, երբ անհրաժեշտ է ընրությունը կատարել մեկ ակնթարթում՝ ներքին ազդակին հետևելով։
Իր օրհնանքներում սիկհերը ցանկանում էն շան պես լինել՝ ոչ թե անտեր, թափառական շան, այլ մի շան, որն ունի իր մասին հոգ տանող տեր, և որին արժե ծառայել։
Սիկհերը ընդունում են բոլոր մարդկանց որպես եղբայրներ։ Սիկհերը չեն ընդունում կաստային համակարգը և «փրկության մակարդակը»՝ ամեն մարդու մեջ կա աստված և հնարավորություն հոգու զարգացման համար։
Սիկհերը տարբերում են հինգ չարիքներ՝ ցանկություն, զայրույթ, ժլատություն, ուրիշի կամքին ենթարկվել և եսասիրություն, ինչպես նաև հինգ պարգևներ՝ ճշմարտախոսություն, կարեկցանք, հանգստություն, պարկեշտություն և սեր։
Ծեսեր
խմբագրելՆանկ գուրուն ուսուցանում էր, որ ծիսակատարությունները՝ կրոնական կամ ռազմական, տալիս են քիչ արդյունք և ցանկալի չեն[8]։ Սակայն գուրուների մահից հետո, ինչպես նաև սիկհականության զարգացման արդյունքում առաջացան մի քանի ծեսեր։
Ամեն սիկհ անցնում է ինիցիացիայի ծեսով․ այն կոչվում է ամռշպա-սաիսկար կամ պահուլ։
Առավոտյան և գիշերվա աղոթանքները տևում են օրը մոտ երկու ժամ, սկսած առավոտվա ամենավաղ ժամից։ Ուղղափառ սիկհերին խորհուրդ է տրվում օրը սկսել աստծո անունով մեդիտացիայից[9]։ Սիկհականություն կարող է ընդունել ցանկացած մարդ՝ անկախ նրա ազգությունից, սեռից և աշխարհայացքից։
Բոլոր տղաներին ծնվելուց տրվում է Սինգխ, իսկ աղջիկներին՝ Կաուր հայրանունը[10]։ Սիկհերը ամուսնանում են անանդ-կաառայ կոչվող ծեսի շնորհիվ։ Սիկհերը պարտադիր պետք է ամուսնանան՝ անկախ ամուսնու կրոնից կամ ազգությունից։ Ո՛չ ամուսնուն, ո՛չ հարսին չի թույլատրվում բաժանվել։
Ամեն սիկհ պետք է իր մոտ ունենա հինգ պարագա․
- Քեշ ֊ չդիպչած մազեր, թաքցված թուրբանի տակ։
- Կանգշա ֊ փայտ, որը պահում է մազերը
- Կարրա ֊ ոսկե ձեռնաշղթա
- Քացչա ֊ ներքնազգեստ մինչ ոտքեր
- Քիրփան ֊ սուր կամ դանակ, թաքցված շորի տակ
Դրանք պարտադիր կանոններ են։ Դրանից բացի սուրը չպետք է օգտագործվի կառավարության հաստատման, բռնության կամ սպառնալիքի համար։ Ամեն սիկհ, իմանալով, որ այլ սիկհ նույնպես ունի սուր, հարգում է նրան։
Մեկ այլ կարևոր ծես է համարվում անձի անվանումը ծնվելուց և ամուսնանալուց անմիջապես հետո, ինչպես նաև մահվան հետ կապված ծեսեր։ Թաղման ծեսերը կատարելուց հետո մահացածի այրված մասունքները, հնդուիզմի ավանդույթներին համաձայն, թափվում է արագահոս գետի մեջ։ Մահացածներին ընդունված չէ նվիրել արձաններ։ Մահվանից հետո մարդու ոգին միանում է աստծուն, դառնում նրա մի մասը։
Չնայած սիկհերն առանձնակի մեջ նշանակություն չեն տալիս ծեսերին, սակայն նրանք կարևոր են մարդկանց միացման, սրբազան գրի և ավանդույթների ուսումնասիրության համար, ինչպես նաև սիրո բացահայտման համար։ Ծեսերը և ծիսակատարությունները թույլ են տալիս հասնել կատարելությանը։ Ամեն մի ոգի անկրկնելի է, և ծեսերը պիտի նրանց սնեն և պահեն։
Սիկհերի պետականություն
խմբագրել1726 - 1799 թվականներին սիկհերն ունեին սեփական պետականություն՝ Սիկհական դաշնությունը, որի կենտրոնը գտնվում էր Ամրիթսարում և Լահորում։ Պետությունը բաժանված էր միսալների, որոնց ընդհանուր թիվը հասնում էր 12-ի։ 1799 թվականին սիկհերի կառավարիչ Ռանջիտ Սինգխը միավորեց միսալիները մեկ կայսրության՝ Սիկհական կայսրության մեջ, իսկ 1846 թվականին այն կորցրեց իր անկախությունը երկրորդ անգլո-սիկհական պատերազմի արդյունքում։
Սիկհական պետականության առաջացումը հնարավոր դարձավ Մեծ Մողոլների կայսրության անկման շնորհիվ, որը տեղի ունեցավ 18-րդ դարի սկզբում։ Փենջաբ նահանգից սկսեցին մի շարք ապստամբություններ ուղված Մողոլների դեմ, որոնք վերջապես բերեցին հաղթանակի։ Սիկհական կայսրությունը իր հզորության գագաթնակետին ընդգրկում էր․
- Փենջաբ նահանգը, ժամանակակից Պակիստան
- Փենջաբ նահանգը, ժամանակակից Հնդկաստան
- Չանդիգարխաի դաշնային տարածք, Հնդկաստան
- Հարյանա նահանգ, Հնդկաստան
- Հիմաչալ-պրադեշ, Հնդկաստան
- Ջամմու, Հնդկաստան
- Դելի
- Պակիստանա-հնդկական ամբողջ սահմանը
- Ցեղային տարածք, Պակիստան
- Իսլամաբադ, Պակիստան
- Աֆղանիստանի որոշ մասեր
Մեծ Բրիտանիային բռնակցվելուց հետո Սիկհական Կայսրությունը բաժանվեց մի քանի մասերի, որի մի մասը ցեղային պետություններ էին՝ Բրիտանիայի հովանավորության տակ, իսկ մյուսները անմիջական Բրիտանական թագի կառավարության տակ գտնվող տարածքներ էին։
Սիկհերի կենտրոնական կառավարությունը կենտրոնացված էր երկու տարին մեկ տեղի ունեցող Խալսայի ժողովներում՝ Սարբաթ Խալսաներում։ Սարբաթ Խալսան կառավարում էր սերդարներին (հնդկական սպարապետներին), որոշում էր ռազմական քաղաքականությունը, ընտրում էր Սիկհերի կառավարչին։
1762 թվականից Սիկհերի պետականության ռազմական ուժը կտրուկ թափ առավ, ինչը բերեց նրա տարածքի մեծացմանը։ Ռանջիտ Սիինգխի թագավորության տակ դաշնությունը փոխվեց կայսրության, որը ձգվում էր Քաբուլից մինչև Թիբետ, որի բնակչության 80% մուսուլման էին, միայն 10% սիկհեր։ Կայսրության կենտրոնն էր համարվում Փենջաբը։
Նրա մահից հետո 1839 թվականին պետությունը ընկավ սերդարամների միջև ներքին պատերազմների մեջ, որոնք այդ ժամանակ արդեն վերածվել էին հզոր ավատատերների։
Սիկհերի քաղաքական կառուցվածքը բաժանված էր երեք մասի։ Առաջին սիկհերի նկատմամբ գործում էր փաստացի Գուրուների անսահմանափակ կառավարություն։ Վաղ սիկհականությունը ստիպված էր բախվել իսլամական արշավանքների հետ, ինչի արդյունքում սիկհերը սկսեցին ռազմականացվել։ 10-րդ Գուրուից սկսած, կառավարությունը տրվեց Խալսին։ Վաղ Սիկհական պետականության համար սովորական էր կառավարության շրջադարձը խալսերից սերդարներին, որոնք կռվում էին իրար միջև։
1947 թվականին նախկին Բրիտանական Հնդկաստանի երկու մասերի բաժանման արդյունքում մուսուլմանների և սիկհերի հետ սկսեցին ընդհարումներ, որոնք բերեցին երկու կողմերից մուսուլմանների և սիկհերի աքսորմանը։ Սիկհերի և հնդիկների միջև հակասումները թափ առան 1970 թվականին․ սիկհերը մեղադրում էն հնդկական կառավարությանը խտրականության մեջ, իսկ Ինդիրա Գանդիին՝ բռնապետության հաստատման մեջ։ Փենջաբում ի հայտ են գալիս անջատողականներ, որոնք պահանջում էն Խալիստանի անջատմանը հնդկաստանից։ 1984 թվականին Ինդիրա Գանդիի սիկհերի սուրբ վայրերում էթնիկ մաքրումների վերաբերյալ որոշումը բերեց դրան, որ նա սպանվեց իր իսկ թիկնապահի ձեռքից, ով սիկհ էր։ Դա բերեց սիկհերի հնդկաստանում մասսայական պոգրոմների, որը տեղի ունեցավ ամբողջ հնդկաստանում և բերեց բազմաթիվ սիկհերի մահի։
Այսօր սիկհերը ներկայացված էն հնդկաստանում մի շարք քաղաքական գործիչների, հիմնականում նախկին վարչապետ Մանմոխան Սինգհի միջոցով։ Հնդկական բանակում սիկհերը զբաղեցնում էն բարձր պաշտոնների 20%-ը, նույն ժամանակ կազմելով ազգաբնակչության միայն 2%-ը։ 2015 թվականի նոյեմբերի 4-ին սիկհ Խարջիտ Սինգհ Սաջանը նշանակվեց Կանադայի պաշտպանության նախարարի պաշտոնում։
Սիկհերի մեծամասնությունը զբաղվում է գյուղատնտեսությունով։ Պենջաբում գյուղատնտեսությունը զբաղեցնում է ամբողջ աշխատանքային դաշտի 39%-ը։
Սիկհերի թվաքանակը
խմբագրելՍիկհերի թվաքանակը հասնում է 22 միլիոնի, որոնց 83%-ը ապրում են Հնդկաստանում, որոնց 76% ապրում է Փենջաբում։
Սիկհերի պետականության կործանման արդյունքում սկսվեց սիկհերի զանգվածային արտագաղթը։ Բրիտանացինները նախնտրում էին սիկհերին ռազմական պաշտոններում, ինչը բերեց նրանց տեղաբախշմանը ամբողջ Հնդկաստանով։ Սիկհերի մի մասը տեղափոխված էին բրիտանական Հարավային Աֆրիկա ճանապարհների կառուցման համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո սկսեց արտագաղթ դեպի Բրիտանիա և Ամերիկա։ 1972 թվականին սիկհերը և հնդիկներն աքսորվեցին Ուգանդայից։
Սիկհերի սփյուռքի հիմնական կենտրոններ են հանդիսանում Կանադան, ԱՄՆ-ն, Բրիտանիան, Մալազիան, Ավսրտալազիան և Թաիլանդը։ Սիկհերին արևմտյան քաղաքակրթության մեջ թուրբանի համար ընդունում են որպես մուսուլմանների։
Գրականություն
խմբագրել- Duggal, Kartar Singh (1988), Philosophy and Faith of Sikhism, Himalayan Institute Press, ISBN 978-0-89389-109-1
- Kaur, Surjit, Amongst the Sikhs: Reaching for the Stars, New Delhi, Roli Books, 2003 81-7436-267-3
- Banga, Indu (2017), Knut A Jacobsen; և այլք: (eds.), Brill's Encyclopedia of Sikhism, Brill Academic, ISBN 978-90-04-29745-6
- Khalsa, Guru Fatha Singh, Five Paragons of Peace: Magic and Magnificence in the Guru's Way, Toronto, Monkey Minds Press, 2010, 0-9682658-2-0, gurufathasingh.com
- Khalsa, Shanti Kaur, The History of Sikh Dharma of the Western Hemisphere, Sikh Dharma, Espanola, NM, 1995 0-9639847-4-8
- Singh, Khushwant (2006), The Illustrated History of the Sikhs, Oxford University Press, India, ISBN 978-0-19-567747-8
- Singh, Patwant (1999), The Sikhs, Random House, India, ISBN 978-0-385-50206-1
- Takhar, Opinderjit Kaur, Sikh Identity: An Exploration of Groups Among Sikhs, Ashgate Publishing Company, Burlington, VT, 2005 0-7546-5202-5
- Dilgeer, Dr Harjinder Singh (2008), Sikh Twareekh, publisher Sikh University Press & Singh Brothers Amritsar, 2008.
- Dilgeer, Dr Harjinder Singh (2012), Sikh History (in 10 volumes), publisher Sikh University Press & Singh Brothers Amritsar, 2010–12.
- Dilgeer, Dr Harjinder Singh (1997), The Sikh Reference Book, publisher Sikh University Press & Singh Brothers Amritsar, 1997.
- Dilgeer, Dr Harjinder Singh (2005), Dictionary of Sikh Philosophy, publisher Sikh University Press & Singh Brothers Amritsar, 2005.
- Альбедиль М. Ф. Сикхизм // Народы и религии мира: Энциклопедия / Гл. ред. В. А. Тишков. — М.: Большая Российская энциклопедия, 1999. — С. 826—827. — 928 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-155-6
- Гуру Нанак. К 500-летию со дня рождения поэта и гуманиста Индии: Сб. ст.. — М.: Наука (ГРВЛ), 1972. — 200 с. — 1800 экз.
- Индуизм. Джайнизм. Сикхизм: Словарь / Под общ. ред. М. Ф. Альбедиль и А. М. Дубянского. — М.: Республика, 1996. — 576 с. — 10 100 экз. — ISBN 5-250-02557-9
- Козловский В. Д. Религиозно-философское учение сикхизма // Религии и атеизм в Индии. — М.: Главная редакция восточной литературы издательства «Наука», 1973. — С. 56—85. — 208 с. — 10 000 экз.
- Кочнев В. И. Гуру Говинд Сингх — реформатор сикхизма // Мифология и верования народов Восточной и Южной Азии / отв. ред.: Г. Г. Стратанович; АН СССР, Ин-т этнографии им. Н. Н. Миклухо-Маклая. — М.: Наука, 1973. — С. 70—88. — 224 с.
- Религия сикхов / Сикхский миссионерский центр; Пер. с англ. И. Н. Полонской и В. Н. Нечипуренко. — Ростов-на-Дону: Феникс, 1997.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Сикхский вопрос: история религиозного конфликта в Пенджабе.
- ↑ 2,0 2,1 «Сикхизм». Энциклопедия Кольера.
- ↑ «Major Religions Ranked by Size». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Dr Harjinder Singh Dilgeer (2008). Sikh Twareekh. Belgium & India: The Sikh University Press.
- ↑ 5,0 5,1 Сикхизм // Индуизм. Джайнизм. Сикхизм: Словарь / Под ред. М. Ф. Альбедиль, А. М. Дубянский. — М.: Республика, 1996.
- ↑ Котовский Г. Индия // Энциклопедия для детей. Т. 13. Страны. Народы. Цивиллизации / Глав. ред. М. Д. Аксёнова. — М.: Аванта+, 2001. — С. 371
- ↑ «Гобинд Садан — дом Бога без стен — Кто такие сикхи?». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Sahib, Nanak. Guru Granth Sāhib. էջ 75. Վերցված է 2006 թ․ հունիսի 30-ին. «Pilgrimages, fasts, purification and self-discipline are of no use, nor are rituals, religious ceremonies or empty worship.»
- ↑ Chilana R. S. Sikhism: Building a Basic Collection on Sikh Religion and Culture // Reference & User Services Quarterly, Vol. 45, No. 2 (Winter 2005), p. 109.
- ↑ Loehlin, Clinton Herbert (1964) [1958]. The Sikhs and Their Scriptures (Second edition ed.). Lucknow Publishing House. էջ 42.
{{cite book}}
:|edition=
has extra text (օգնություն)
Արտաքին հղումներ
խմբագրել- "Sikhism". Encyclopædia Britannica Online.
- Սիկհականություն հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
- Information center about the Sikh Faith
- Religion & Ethics – Sikhism A number of introductory articles on Sikhism from the BBC
- Сикхизм — электронная версия книги «Религия сикхов» и другие материалы по сикхизму
- Сикхизм в историческом аспекте Արխիվացված 2019-06-28 Wayback Machine — возникновение, становление и развитие сикхизма в XV—XIX веках
- Ежедневный хукам — ежедневная публикация русского перевода хукамов (выдержек из священной книги сикхов «Гуру Грантх Сахиб»)
- Воины мира. Сикхи — телепередача о сикхизме
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիկհականություն» հոդվածին։ |