Սիքեր (եզակի՝ սիք, սանսկրիտ՝ ਸਿੱਖ), Հնդկաստանում ապրող ժողովուրդ, սիքականություն հետևորդները։ Սիքերը նաև ապրում են հարավարևելյան Ասիայում, Աֆրիկայում, Ֆիջի կղզում, Մեծ Բրիտանիայում։ Խոսում են Հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող փանջաբերենով։ Սիքերի կրոնը սիքականությունն է, որը ծագել է հնդուականության և իսլամի միջավայրում։

Սիքեր
Ընդհանուր քանակ

20 միլիոնից ավելի

Բնակեցում
Հնդկաստան Հնդկաստան 19,215,730[1]
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 389,000[2]
Ֆիջի Ֆիջի 4,674[3]
Լեզու(ներ)
փանջաբերեն
Հավատք(ներ)
Սիքականություն

17-18-րդ դարերում սիքերը երկարատև պայքար են մղել Մեծ Մողոլների տոհմի դեմ և Փանջաբում կարողացել են ստեղծել իրենց պետությունը (1765-1849 թվականներ)։ Հենց այնտեղ էլ առաջացել է սիքականությունը՝ որպես բողոք հինդուիզմի կաստայական համակարգի և Մեծ Մողոլների մահմեդական տոհմի քաղաքական գերիշխանության դեմ։ Սիքականության հիմնադիրը համարվում է Գուրու Նանակը։ Սիքականության ուսմունքը փոխանցվել է 10 գուրուներից (հոգևոր ուսուցիչներ)։ Գուրուն սիքականության կրոնական համայնքի հոգևոր առաջնորդի տիտղոսն է։ Սիքերի սրբազան քաղաքը Ամրիթսարն է, որը վերածվել է նրանց հոգևոր կենտրոնի։

1849 թվականին անգլիացիների դեմ կռվում, սիքերը պարտվեցին, որից հետո Փանջաբը միացվեց Բրիտանական Հնդկաստանին[4]։ 1947 թվականին Բրիտանական Հնդկաստանը բաժանվեց Պակիստանի և Հնդկաստանի միջև։ Մահմեդականները և սիքերի միջև առաջացած արյունահեղ կոնֆլիկտների պատճառով բոլոր սիքերը բնակություն հաստատեցին Հնդկաստանում։ 1966 թվականին Փանջաբ նահանգի տարածքը կրճատվեց ի հաշիվ նորաստեղծ Հարյանա նահանգի։ 1970-ական թվականներին սիքերի և հնդուականների միջև առաջացան հակասություններ։ Սիքերը ցանկանում էին ստեղծել Խալիստան պետությունը։ 1980-ական թվականներին Ամրիթսարում գտնվող Ոսկե տաճարը սիքերի կողմից վերածվեց ամրոցի։ 1984 թվականի հունիսին հնդկական բանակը գրոհով վերցրեց տաճարը, որի արդյունքում զոհվեցին հարյուրավոր սիքեր։ Նույն թվականի հոկտեմբերին, սիքերից կազմված իր թիկնապահների կողմից սպանվեց Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդին։ Դրա հետևանքը եղավ սիքերի կոտորածը, որը խլեց հազարավոր մարդկանց կյանք։

Սիքերի մեծամասնությունը մտնում են ջաթերի կաստայի մեջ, որը Փանջաբի խոշորագույն գյուղական կաստան է։ Շատ սիքեր զբաղվում են գյուղատնտեսությամբ և բավականին հաջողակ ֆերմերներ են։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Census of India
  2. «UK Labour force survey replies by religion July to September 2008». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
  3. UN figures for Fiji 1986
  4. Котовский Г. Индия // Энциклопедия для детей. Т. 13. Страны. Народы. Цивиллизации / Глав. ред. М. Д. Аксёнова. — М.: Аванта+, 2001. — С. 369—371. Котовский Г. Индия // Энциклопедия для детей. Т. 13. Страны. Народы. Цивиллизации / Глав. ред. М. Д. Аксёнова. — М.: Аванта+, 2001. — С. 369—371.{{cite book}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիկհեր» հոդվածին։