Սիղնաղ

քաղաք Վրաստանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սղնախ (այլ կիրառումներ)

Սիղնաղ (վրաց.՝ სიღნაღი, նաև Սղնախ[1][2][3]), քաղաք Վրաստանում, լեռան լանջին, Կախեթի մարզ պատմական շրջանում։ Քիզիղի պատմաշխարհագրական շրջանի կենտրոնն է։ Փուլփուլ դասավորված է՝ միացնելով ոլորուն դիք փողոցները։ Բնակչությունը՝ 1446 մարդ (2023)[5]։

Քաղաք
Սիղնաղ
վրաց.՝ სიღნაღი
Զինանշան

Սիղնաղի բնակելի տների տանիքները
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄխարեԿախեթի մարզ
ՀամայնքՍիղնաղի շրջան
Հիմնադրված է1762 թ.
Այլ անվանումներՍղնախ[1][2][3]
Տվյալ կարգավիճակում1801 թվականից
Մակերես297,8 կմ²
ԲԾՄ836±1 մետր
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն1485[4] մարդ (2014)
Ազգային կազմՎրացիներ
Կրոնական կազմՎրաց Ուղղափառ եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+255
Փոստային ինդեքս4200
Փոստային դասիչ4200
Պաշտոնական կայքsighnaghi.org.ge
Սիղնաղ (Վրաստան)##
Սիղնաղ (Վրաստան)
Սիղնաղ (Կախեթի մարզ)##
Սիղնաղ (Կախեթի մարզ)

Հայտնի է համանուն ամրոցով, որը մտնում է Վրաստանի ամենահայտնի և խոշոր ամրոցների ցանկում։ Սիղնաղի ամրոցի պատերը հրաշքով պահպանվել են և այսօր շրջապատում են քաղաքի հին հատվածը և դուրս գալիս քաղաքից դուրս։ Ամրոցի պատն ունի 28 աշտարակ, որտեղից բացվում է հիանալի տեսարան Ալազանի հովիտ։

Քաղաքում կա վրացի օպերային երգիչ Վանո Սարաջիշվիլուն նվիրված հուշարձան։ Բոդբեի վանքը գտնվում է Սիղնաղից 2 կմ հեռավորության վրա։

Անվանի սիղնաղցիներ

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Գարլա Սերենա, Երեք ամիս ի Կախէթ.– «Բազմավէպ», 1883, էջ 41։
  2. 2,0 2,1 Белкин И., Очерки Сигнаха.– “Кавказ”, 1852, № 58, с. 212.(ռուս.)
  3. 3,0 3,1 «Հայերը Կախեթում» գրքի մասին տեղեկություններ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում Արխիվացված 2020-02-28 Wayback Machine (արխիվացված)։
  4. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 7 ნოემბერი, 2016-ին.
  5. https://www.geostat.ge/en/modules/categories/41/population
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիղնաղ» հոդվածին։