Սիմեոն Խալաթով
Սիմեոն Սերգեյի Խալաթով (փետրվարի 26, 1884[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն - մայիսի 17, 1951, Մոսկվա, ԽՍՀՄ), հայազգի խորհրդային ախտաբան-ֆիզիոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1917), պրոֆեսոր։ ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ[2]։
Ծնվել է | փետրվարի 26, 1884[1] |
---|---|
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 17, 1951 (67 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան (1908) և Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա (1912) |
Մասնագիտություն | ախտաբան և ֆիզիոլոգ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1917) |
Աշխատավայր | Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա, Ի․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարան, Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան և Ռուսաստանի դաշնության Ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՍիմեոն Խալաթովը ծնվել է 1884 թվականի փետրվարի 26-ին, Մոսկվա քաղաքում։ 1908 թվականին ավարտել է Սանկտ-Պետերբուրգի համալսարանի բժշկական ֆակուլտետը և 1912 թվականին՝ ռազմաբժշկական ակադեմիան։ 1912-1922 թվականներին աշխատել է Ս. Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայում, 1922-1929 թվականներին՝ [Ի․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարան (Սանկտ Պետերբուրգ)[|Լենինգրադի բժշկական ինստիտուտի]] ընդհանուր ախտաբանության ամբիոնի վարիչ։ 1929-1947 թվականներին եղել է Մոսկվայի 1-ին բժշկական ինստիտուտի ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, 1947-1950 թվականներին՝ Ուռուցքաբանության կենտրոնական ինստիտուտի ախտաբանական ֆիզիոլոգիայի լաբորատորիայի վարիչ,1950-1951 թվականներին՝ Մաշկավեներաբանական կենտրոնական ինստիտուտի ախտաբանական ֆիզիոլոգիայի լաբորատորիայի վարիչ[3]։
Աշխատանքները վերաբերում են նյութափոխանակության, ներզատաբանության, ծերաբանության, աթերոսկլերոզի առաջացման հիմնահարցերին։ Խալաթովի ստեղծած աթերոսկլերոզի յուրատեսակ մոդելը 50 տարի շարունակ հիմք է ծառայել այդ հիմնահարցն ուսումնասիրող լաբորատորիաներում։ Հաստատել է գլխուղեղի ախտահարման դերը ճարպարյունության առաջացման գործում, ուսումնասիրել պտղաձվի հորմոնային հատկությունները։ ԽՄԿԿ անդամ (1921)։
Սիմեոն Խալաթովը մահացել է 1951 թվականի մայիսի 17-ին Մոսկվա քաղաքում։
Երկեր
խմբագրել- О жидких кристаллах в животном организме, об условиях их возникновения и их свойствах, Труды Об-ва патол., в Спб. за 1912-1913 академ. год, с. 1, 1913.
- Об отношении печени к различным сортам пищевых жиров, Труды Об-ва патол. в Спб. за 1911-1912 академ. год, с. 18, 1913.
- К вопросу о холестериновом диатезе, дисс., Пг., 1917.
- Die anisotrope Verfettung im Lichte der Pathologie des Stoffwechsels, Jena, 1922.
- Халатов С. С., Учение о диатезе и местных отложениях продуктов обмена, М. - Л., 1930.
- Халатов С. С., Физиологическая эндокринная система и эндокринопатии в свете новой теории природы и происхождения гормональных начал, М., 1944.
- Халатов С. С., Холестериновая болезнь в ее патофизиологическом и клиническом значении, М., 1946.
Գրականություն
խմբագրել- Шутова Н. Т., Профессор С. С. Халатов, «Тр. 1-го Московского медицинского института им. И. М. Сеченова», 1969, т. 66.
- Сухарев В. И. и Шутова H. Т. К 40-летию работ С. С. Халатова о жидких кристаллах холестерина в животном организме, Сов. мед., № 6, с. 43, 1954.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=14134
- ↑ «ХАЛАТОВ Семен Сергеевич — Большая Медицинская Энциклопедия». xn--90aw5c.xn--c1avg. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմեոն Խալաթով» հոդվածին։ |