Սիմոն Գըլճյան
Սիմոն Գըլճյան (փետրվարի 16, 1848, Թոքաթ - մարտի 14, 1922), հայ բժիշկ։
Ծնվել է | 1848 փետրվարի 16 |
---|---|
Ծննդավայր | Եվդոկիա |
Մահացել է | մարտի 14, 1922 | (տարիքը 74)
Մահվան պատճառ | Հայոց ցեղասպանություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բժիշկ |
Կենսագրություն
խմբագրելԳրվում է նաև Գըլըճյան տարբերակով։ Ծնվել է 1848 թվականի փետրվարի 16-ին, Սեբաստիա նահանգի Եվդոկիա գավառի կենտրոն Եվդոկիա քաղաքում։ Մանուկ հասակում կորցրել է հորը և մոր հոգատարությամբ դաստիարակվել։ Մայրը ամերիկացի միսիոներ վերապատվելի դոկտոր Հենրի Ջոնվան Լեննեփի քարոզների ազդեցության տակ հարել է ավետարանականությանը, կարդալ սովորել, սակայն նա ևս վաղաժամ մահացել է։ Երկու որբերը մնացել են քեռու խնամքին։ Շուտով Սիմոնը Վան Լեննեփի խորհրդով սովորել է ամերիկացի միսիոներների Մարզվանի Անատոլիա քոլեջում, այնուհետև՝ նույն քոլեջի աստվածաբանական բաժնում։
Ավարտելուց հետո դարձել է քարոզիչ և մի քանի տարի ձիով գյուղեգյուղ ճամփորդելով ծառայել է ավետարանականության քարոզչության։
Մի քանի տարի հետո դարձյալ դոկտոր Հենրի Ջոնվան Լեննեփի օժանդակությամբ մեկնել է ԱՄՆ` բարձրագույն կրթություն ստանալու։
Այստեղ ավարտել է Բոստոնի բարձրագույն վարժարանը և Ֆիլադելֆիայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Այնուհետև տեղափոխվել է Անգլիա և 9 ամիս Լոնդոնի հիվանդանոցներում աշխատել։
Վերադառնալով Կ. Պոլիս, Օսմանյան կայսերական բժշկական վարժարանում քննություն է հանձնել և բժշկի վկայական ստացել։ Կ. Պոլսում ամուսնացել է զմյուռնիացի Լուսի Կարապետյանի հետ և վերադարձել իր ծննդավայր Եվդոկիա։ 1880-ական թվականներից Եվդոկիայում բժիշկ է աշխատել։
Լինելով գաղափարական մարդ, այստեղ ևս շարունակել է զբաղվել հոգևոր կյանքով, մեծահասակների համար կարդացել կիրակնօրյա դասախոսություններ։
Իր արժանի տեղն է ունեցել Եվդոկիայի Ավետարանական եկեղեցու պատմության մեջ։ Եղել է սիրված և հարգված բժիշկ ինչպես քրիստոնյաների, այնպես էլ մուսուլմանների ու հրեաների շրջանում։ Պատմել են, որ աղքատներին բուժել է ձրի, հաճախ դեղերը նրանց տվել է անվճար, երբեմն էլ նույնիսկ սննդի փող է տվել։ Օրերից մի օր հեղափոխականներն առևանգել են նրան։ Կինը, փրկագին վճարելով, ազատել է։ Այդ դեպքից հետո բժիշկն անմիջապես հեռացել է Եվդոկիայից` կառավարությանը հայերի անուններ հայտնելու պարտավորված չլինելու և նրանց ձերբակալության պատճառ չդառնալու համար։
Տեղափոխվել է ԱՄՆ և մի քանի տարի բժիշկ աշխատելուց հետո կրկին վերադարձել Եվդոկիա։
1903 թվականի հոկտեմբերին ընտանիքով վերջնականապես տեղափոխվել է ԱՄՆ և հաստատվել Ֆրեզնո քաղաքից 5 մղոն հեռու գտնվող մի ագարակում։ Ծառայել է Ֆրեզնոյի Հայ Երիցական եկեղեցու հոգևոր հովիվ։
Գրականություն
խմբագրել- Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (16881940), Իսթանպուլ, 1940։
- Ալպօյաճեան Ա., Պատմութ իւն Եւդոկիոյ հայոց, Գահիրէ, 1952։
- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
Աղբյուրներ
խմբագրել- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։