Սիմոն Մինյոլե (անգլ.՝ Simon Mignolet, մարտի 6, 1988(1988-03-06)[1][2][3], Sint-Truiden, Հասսելթ, Լիմբուրգ, Ֆլանդրիա, Բելգիա), բելգիացի ֆուտբոլիստ, անգլիական Լիվերպուլի և Բելգիայի հավաքականի դարպասապահ։

Սիմոն Մինյոլե
հոլ.՝ Simon Mignolet
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Սիմոն Մինյոլե
Քաղաքացիությունը Բելգիա Բելգիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 6, 1988 (36 տարեկան)
Ծննդավայր Սենդ-Տրոյդեն, Բելգիա Բելգիա
Հասակ 193
Քաշ 92
Դիրք Դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Լիվերպուլ
Պատանեկան կարիերա
1994—1997 Բելգիա Բրյուստեմ-Ցենտրում
1998—1998 Բելգիա Տոնգերեն
1998—2001 Բելգիա Բրյուստեմ-Տրույդեն
2001—2002 Բելգիա Սպորտինգ Ասալ Բրյուստեն
2002—2006 Բելգիա Սենտ-Տրույդեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2010 Բելգիա 104 (–118/1)
2010-2013 Անգլիա Սանդերլենդ 90 (–122)
2013-ներկա Անգլիա Լիվերպուլ 57 (–72)
Ազգային հավաքական
2003 Բելգիա Մ-16 1 (-0)
2004 Բելգիա Մ-17 2 (-2)
2005-2006 Բելգիա Մ-18 11 (–15)
2006-2007 Բելգիա Մ-19 3 (-2)
2009 Բելգիա Մ-20 1 (-0)
2009 Բելգիա Մ-21 10 (-5)
2011- Բելգիա 15 (-19)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա

խմբագրել

Սենտ-Տրոյդե

խմբագրել

Սիմոն Մինյոլեն ծնվել է Սենտ-Տրոյդե քաղաքում, որտեղից որ սկսել է հետաքրքրվել ֆուտբոլով։ 1998 թվականին հաճախել է Սենտ-Տրոյդեյի ֆուտբոլային դպրոց։ Դեբյուտը թիմում տեղի է ունեցել 2005 թվականին՝ Պրո-Լիգայում Գենկի հետ հանդիպման ժամանակ։ 2009 թվականի ապրիլի 1-ին բելգիական երկրորդ լիգայում Ռոնսեյի հետ հանդիպման ժամանակ նա խփեց հանդիպման գնդակներից մեկը[4]։ Արդյունքում 2009/10 մրցաշրջանում նա դարձավ բելգիայի առաջնության լավագույն դարպասապահը։

 
Մինյելեյի դեբյուտային խաղը հավաքականում

Սանդերլենդ

խմբագրել

2010 թվականի հունիսի 17-ին Մինյոլեն Սանդերլենդի հետ կնքում է 5 տարվա պայմանագիր[5]։ Սև կատուների կազմում բելգիացու դեբյուտը տեղի ունեցավ օգոստոսի 14-ին, Անգլիայի առաջնությունում՝ Բիրինգհեմի հետ հանդիպման ժամանակ (2։2)։ արդյունքում նա դարձավ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ 2011 թվակսնի հոկտեմբերի 29-ին Աստոն Վիլլայի խաղի ժամանակ, 51-րդ րոպեին հարձակվողի հետ բախումից հետո Մինյոլել ստացավ քթի կոտրվածք[6]։ Հոկտեմբերի 31-ին Մինյոլեյին ենթարկեցին վիրահատության[7]։ Վնասվածքից հետո Մինյոլեն առաջին անգամ խաղադաշտ դուրդ եկավ 2012 թվականի հունվարի 1-ին Մանչեսթեր Սիթիի դեմ խաղի ժամանակ[8]։ Խաղից հետո լրագրողներին հարցազրույց տվեց Սանդերլենդի գլխավոր մարզիչ՝ Մարտին Օ՛Նիլը, ով ասաց որ Մինյոլեն սկսել է մարզվել խաղից ընդամենը 4 օր առաջref>Мартин О’Нил: «Судьба вернула нам должок»</ref>։

Լիվերպուլ

խմբագրել

2013 թվականի հունիսի 25-ին Մինյոլեն Լիվերպուլի հետ կնքում է 5 տարվա պայմանագիր։ Բելգիացու շաբաթական աշխատավարձը կազմում էր 50 հազար եվրո։ Տրանսֆերի արժեքը կազմեց 9 մլն ֆունտ ստերլինգ։

Հաջողություններ

խմբագրել
  • Բելգիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ 2010
  • բելգիական երկրորդ լիգայի չեմպիոն՝ 2009

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոն Մինյոլե» հոդվածին։