Սինուհեթի պատմությունը
Սինուհեթի պատմությունը համարվում է Հին Եգիպտոսի գրականության լավագույն գործերից մեկը։ Եգիպտաբանների մեծ մասը համարում են, որ պատմության սյուժետը հիմնված չէ իրական դեպքերի վրա[1]։ Պատմության գրվածքի բազմաթիվ կտորների հայտնաբերումը վկայում է այն մասին, որ այն բավականին տարածված է եղել Հին Եգիպտոսում[2]։
Սինուհեթն ազնվատոհմիկ էր Եգիպտոսում։ Փարավոնների զայրույթից վախենալով, նա փախչում է Ասիա։ Անապատում Սինուհեթը քիչ է մնում մահանա ծարավից։ Նրան փրկեց անապատով իրենց նախիրները քշող քոչվորների հետ հանդիպումը։
Ասիայում Սինուհեթը ծառայության է մտնում մի ցեղի առաջնորդի մոտ և դառնում զորապետ։ Նա այսպես է պատմում իր ռազմական արշավանքների մասին․ «Ամեն մի երկիր, որին ենթարկում էի ասպատակության, արտաքսվում էր արոտավայրերից ու ջրհորների մոտից, և ես քշում տանում էին նրա նախիրներն ու բնակիչներին»։ Սինուհեթը նվաճել էր հարստություն և հարգանք, սակայն նա վախենում էր, որ մահից հետո Ասիայում չկարողանան պահպանել իր մարմինը։
Փարավոնից ստանալով թույլտվություն՝ Սինուհեթը վերադարձավ Եգիպտոս։ Պալատում նա երեսն ի վար պառկեց փարավոնի առաջ և մնաց պառկած այնքան ժամանակ, մինչև որ փարավոնի հրամանով նրան բարձրացրին։ Սինուհեթի համար կառուցեցին տուն և դամբարան։
Ծանոթագրություններ և աղբյուրներ
խմբագրել- ↑ James Peter Allen, Middle Egyptian: An Introduction to the Language and Culture of Hieroglyphs, Cambridge University Press 2000, էջ 281
- ↑ M. Lichtheim, Ancient Egyptian Literature, Volume I: The Old and Middle Kingdoms, 1973, էջ 222, ISBN 0-520-002899-6
- ↑ Ֆ․ Պ․ Կորովկին «Հին աշխարհի պատմություն», 1989, «Լույս» հրատարակչություն, էջ 64։