Սիսակ Գաբրիելյան
Սիսակ Գաբրիելյան (սեպտեմբերի 19, 1988[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ լրագրող, իրավաբան, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ և 8-րդ գումարումների պատգամավոր[2]։ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Սիսակ Արմենի Գաբրիելյան | |
---|---|
Ծնվել է | 1988 թվականի սեպտեմբերի 19 |
Ծննդավայր | Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | Լրագրող, Իրավաբան |
Աշխատանք | • «Ա1+» հեռուստաընկերություն (2014, հունվար - սեպտեմբեր) • «Ազատություն» ռադիոկայան (սեպտեմբեր 2014 - 2018) • Ազգային ժողով (2018 - ներկա) |
Աշխատավայր | Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով |
Ամուսին | ամուսնացած է |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Պարգևներ և մրցանակներ | Հայաստանում ԱՄՆ դեսպանի շնորհակալագիր |
Երեխաներ | մեկ զավակ |
Կենսագրություն
խմբագրելՍիսակ Գաբրիելյանը ծնվել է 1988 թվականի սեպտեմբերի 19-ին Երևանում։
2007-2009 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։
Միչև 2016 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, ապա 2017 թվականին ընդունվել, և 2021 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։
2015 թվականին Պրահայում մասնակցել է «Օնլայն մեդիայի մարտահրավերները» վերապատրաստման դասընթացին։
Լրագրողական գործունեություն
խմբագրել2014 թվականի հունվարից միչև սեպտեմբեր եղել է «Ա1+» հեռուստաընկերության լրագրող, իսկ 2014-2018 թվականներին՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող, հեռուստառադիոհաղորդավար, 2018 թվականին՝ «Քաղաքականությունը ներսից» հաղորդման հեղինակ և վարող։
Քաղաքական գործունեություն
խմբագրելՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
խմբագրելՍիսակ Գաբրիելյանը 2018 թվականի դեկտեմբերի 9-ին թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի կազմում։
ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր
խմբագրել2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքով ընտրվել է ՀՀ ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։
Պարգևներ
խմբագրել2017 թվականին պարգևատրվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի շնորհակալագրով։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է, ունի մեկ զավակ։