Սիսուան (թերթ, Ալեքսանդրիա)
(Վերահղված է Սիսուան (թերթ)ից)
Սիսուան ազգային, գրական, բանասիրական ամսաթերթ։ Լույս է տեսել 1905 թվականին, Ալեքսանդրիայում (2 համար)[1]։
Անվանում
խմբագրելՙՍիսուան՚ կամ ՙՍիսվան անվանումը գալիս է Կիլիկիա հայկական երկրամասի հայկական անվան տարբերակից[2]։
Խմբագիրներ
խմբագրելԽմբագիրներ՝ Մ․ Բյուրատ, Ե․ Սրմաքեշխանլյան (Երուխան)[1]։
Թեմաներ
խմբագրելԼուսաբանել է եգիպտահայ համայնքի կյանքը, տպագրել արևմտահայ գրողների ստեղծագործություններ, պատմագրականագիտական, հրապարակախոսական հոդվածներ, լուրեր միջազգային գրական կյանքից։ Արժեքավոր են Զեյթունի անցյալին ու ներկային, եգիպտահայերի գաղութի պատմությանը նվիրված հրապարակումները, Ե․ Սրմաքեշխանլյանի «Երեք փուլեր» և «Հայ վերածնունդ» հոդվածները[1]։
Գրականություն
խմբագրելՀայկական սովետական հանրագիտարան, հատոր 10, էջ 404։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 404)։ |