Սիրահարների այգի
Երևանի Սիրահարների այգի, առաջին և միակ ճապոնական այգին է Հայաստանում[1], որը գտնվում է Երևանի Արաբկիր համայնքում։ Այգու տարածքում է գտնվում նաև Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանը։ Սովորական օրերին այգին ունենում է 400-500 այցելու[2]։
Տեսակ | հանրային |
---|---|
Երկիր | Հայաստան |
Վարչատարածք | Երևան |
Տեղագրություն | Երևան |
Հիմնվել է | 18-րդ դար |
Ճարտարապետ | Pierre Rambach |
Մակերես | 1,6 հեկտար |
Կառավարում | Պողոսյան հիմնադրամ |
Կարգավիճակը | բաց է ամբողջ տարի |
Պողոսյան պարտեզները հանդիսանում է Երևանի Սիրահարների այգու շահագործող կազմակերպությունը, իսկ այգու բարեկարգումը և շահագործումն իրականացվում է Ալբերտ Պողոսյանի նախաձեռնությամբ՝ Պողոսյան հիմնադրամի միջոցով։ Այգին տնօրինում է ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը։ Այգում աշխատում է նաև Աչաջուր սրճարանը, որից ստացած ամբողջ շահույթը տրամադրվում է այգու ծախսերի հոգալուն։
Պատմություն
խմբագրելԱյգին գոյություն է ունեցել դեռևս 18-րդ դարից, և կոչվել՝ «Կոզեռնի այգիներ». այն ժամանակ էլ տնկվել են այգու ծառերի մեծ մասը։ 1949 թվականին ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան 150 ամյակի շնորհիվ, այգին անվանվում է Պուշկինի այգի, իսկ 1970 թվականին այգին և նրան կից պողոտան (այժմյան և նախկինում էլ Մարշալ Բաղրամյան) վերանվանվում է Բարեկամության՝ խորհրդային ժողովուրդների «եղբայրությունը» նշանավորելու համար։
Հայաստանի անկախությունից հետո, 1995 թվականին Երևանի պատգամավորների խորհրդի որոշմամբ այգին վերանվանվում է Երևանի Սիրահարների այգի։ Այդ անվանումը գալիս է Դեմիրճյան փողոցի ժողովրդական անվանումից։
2007 թվականին այգին վերակառուցվում է որպես ճապոնական այգի և Պողոսյան այգիների մաս կազմում[1]։ Վերակառուցման նախագիծը իրականացվոմ է շվեյցարաբնակ լանդշաֆտային ճարտարապետ, ճապոնական և արևելյան պարտեզների մասին բազմաթիվ աշխատությունների հեղինակ Պիեռ Ռամբախի կողմից, ով մեկուկես տարվա ուսումնասիրությունից հետո կատարում է էսքիզ, որն արժանանում է Երևանի քաղաքապետարանի հավանությանը[3]։
Պատկերասրահ
խմբագրել-
Ծաղիկներ Սիրահարների զբոսայգում
-
Երևանի Սիրահարների զբոսայգի լճակն ու Աչաջուր սրճարանը
-
Գևորգ Էմինի արձանը Երևանի Սիրահարների զբոսայգում
-
Ծաղկած ծառ Սիրահարների այգում
Աղբյուրներ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Պողոսյան պարտեզներ. Պատմությունը».
- ↑ «Անկախ.քոմ՝ Սիրահարների այգում շարունակվում են մանկական ձմեռային խաղերն ու յուրօրինակ տոնածառերի ցուցադրությունը».(չաշխատող հղում)
- ↑ «Տաքսիներ.քոմ՝ Պողոսյան պարտեզներ». Վերցված է 2011 թ․ օգոստոսի 23–ին-ին.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
խմբագրել- Երևանի Սիրահարների այգու պաշտոնական կայք
- Աչաջուրի պաշտոնական կայք
- Աչաջուրը պաշտոնական էջը Reservin.am ամրագրման համակարգում Արխիվացված 2016-06-16 Wayback Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սիրահարների այգի կատեգորիայում։ |