Սիրային տեսարան (նկար, Ջուլիո Ռոմանո)

«Սիրային տեսարան», վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ և ճարտարապետ Ջուլիո Ռոմանոյի նկարն Էրմիտաժի հավաքածուից։

Սիրային տեսարան
տեսակգեղանկար
նկարիչՌոմանո Ջուլիո
տարիմոտ 1525
բարձրություն163 սանտիմետր[1]
լայնություն337 սանտիմետր[1]
նյություղաներկ և փայտե տախտակ
գտնվում էՊետական Էրմիտաժ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ[1]
https://hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+paintings/30438 կայք
Ծանոթագրություններ
 Lovers by Giulio Romano (Hermitage) Վիքիպահեստում

Նկարագրություն

խմբագրել
 
Ջուլիո Ռոմանո, Մադոննան կատվի հետ, Կապոդիմոնտե թանգարան, Նեապոլ

Նկարում պատկերված են մահաճակալում գրկախառնված մերկ սիրահարներ, որոնց դռան ետևից ծածուկ հետևում է ծեր սպասուհին։ Մահճակալը զարդարված է երկու ոչ մեծ խորաքանդակներով՝ միանգամայն պոռնոգրաֆիկ բնույթի. ձախից պատկերված է սատիր, որը կենակցում էր այծի հետ, աջից՝ սատիր, որը կենակցում էր կնոջ հետ։

Պատմություն

խմբագրել

Աշխատանքը թվագրվում է 1524-1525 թվականներ, իսկ ստեղծման վայրն անհայտ է, քանի որ նկարիչը 1524 թվականին լքել է Հռոմը, իսկ հաջորդ տարի տեղափոխվել Մանտովա, որտեղ և աշխատել է մեծ պատվերների վրա։

Կատուն, որը թաքնված է Ռոմանոյի սիրահարների մահճակալի տակ, պատկերված է նաև «Մադոննան կատվի հետ» նկարում (Իտալիայի Կապոդիմոնտե թանգարան), ստեղծված 1522-1523 թվականներին, այն ժամանակ, երբ նկարիչը դեռ գտնվում էր Հռոմում։

Նկարը գնել է Եկատերինա II-ը Լոնդոնում Տ. Ջենկինսից, Ֆ. Ռեյֆենշտենի միջնորդությամբ։ 1780 թվականի սեպտեմբերի 8-ին գրված նամակում, որը հասցեագրված էր Տ. Փիթին, Համիլթոնը գրում է, որ Ջենկինսը Ռուսաստանի կայսրուհուն շատ նկարներ է վաճառել. «Ջուլիո Ռոմանո, ենթադրում եմ, հավաքածուի լավագույնները»[2]։

Սկզբում նկարն արվել է փայտի վրա, ապա 1834 թվականին Ա. Միտրոխինի կողմից տեղափոխվել է այն կտավի համար։ Քանի որ, նկարը մինչև 1920 -ական թվականների սկզբները չի ցուցադրվել, և անփույթ են եղել նրա պահպանման հարցում, այդ իսկ պատճառով այն բավականին վնասվածքներ ունի. երեք խոշոր պատռվածքներ կային կտավի վրա, որոնք հակառակ կողմից ամրացված էին կոշտ, պլաստիկ կպչուն ժապավենով։ Ջրաներկի շերտը նույնպես վնասված էր ինչպես Միտրոխինի աշխատանքից առաջ, այնպես էլ հետո[3]։

Անվան ստուգաբանություն

խմբագրել

Սյուժեի տարբեր մեկնաբանությունների պատճառով նկարը տարբեր անուններ է ունեցել նախքան ներկայիս անվանումը «Սիրային տեսարան»։

1773 թվականին Էրմիտաժի կատալոգում նկարը հիշատակվում է «Շքեղ տեսարան» անվամբ, Է. Կ. Լիպգարտն անվանել է այն «Սյուժե Բոկաչոյից»[4], XIX դարի առաջին կեսերին նկարի վերականգնման ժամանակ այն կոչել են «Մարս և Վեներա»[5], Էրմիտաժի կատալոգում, 1958 թվականին՝ «Ալեքսանդր և Դոքսանա», իսկ Նևերովը մեկնաբանել է այն «Զևս և Ալքիմենա» անվամբ[6]։ Խարտը համարել է, որ նկարում պատկերված է սպասուհի, որը զգուշացնում է անհավատարիմ կնոջը՝ ամուսնու վերադարձի մասին[7]։ Տորնտոն մեկ այլ վարկած է ներկայացրել, ըստ որի նկարում պատկերված է կուրտիզանուհի, որն ընդունել է իր հաճախորդին[8]։

Լայն հասարակության առաջ նկարը «Սիրային տեսարան» անվանումով առաջին անգամ ցուցադրվել է 1920 թվականին, Ռուսաստանի ամենամեծ և աշխարհի նշանակալի թանգարաններից մեկի՝ Էրմիտաժի բացման ժամանակ։ Ցուցահանդեսի կատալոգում նշվել է. Ջուլիո Ռոմանոյին «Սիրային տեսարան» -ը այն նկարն է, որն ի վկայություն իտալացի գեղանկարիչ Ջորջո Վազարիի, եղել է արքայազն Վեսպասիան Գոնզագի սեփականությունը[9][10]։

Ներկայումս նկարը ցուցադրվում է Մեծ (Հին) Էրմիտաժի 216 սրահում[11]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/30438/
  2. Cassedy B. Gavin Hamilton, Thomas Pitt and statues for Stowe // The Burlington Magazine. 2004. N 146. December. — P. 814.
  3. Кустодиева Т. К. Итальянская живопись XIII—XIV веков. Государственный Эрмитаж. Каталог коллекции. — СПб.: Изд-во Государственного Эрмитажа, 2011. — С. 131.
  4. Липгарт Э. К. Итальянская школа // Старые годы. — 1908. — Ноябрь — декабрь. — С. 623.
  5. Гамалев-Чураев С. Реставратор 9-го класса Андрей Митрохин // Старые годы. — 1916. — Апрель — июнь. — С. 61—52.
  6. Любовные позиции эпохи Возрождения / Сост. О. Я. Неверов. — СПб., 2002. — С. 13—14.
  7. Hartt F. Giulio Romano. New Haven, 1958. — С. 217—218.
  8. Thornton P. The Italian Renaissance Interior 1400–1600. New York, 1991. — P/ 356.
  9. Кустодиева Т. К. Итальянская живопись XIII—XIV веков. Государственный Эрмитаж. Каталог коллекции. — СПб.: Изд-во Государственного Эрмитажа, 2011. — С. 131—133.
  10. Гамалев-Чураев С. Реставратор 9-го класса Андрей Митрохин // Старые годы. 1916. Апрель — июнь. С. 61—52.
  11. Государственный Эрмитаж. — Джулио Романо (Джулио Пиппи. «Любовная сцена».