Սիրանույշ Աղաջանյան

հայ համաճարակաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սիրանույշ Մանվելի Աղաջանյան (նոյեմբերի 8, 1949(1949-11-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ համաճարակաբան, գիտնական։ Բժշկական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր (2004

Սիրանույշ Աղաջանյան
Ծնվել էնոյեմբերի 8, 1949(1949-11-08) (75 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1972)
Մասնագիտությունհամաճարակաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1997) և պրոֆեսոր (2004)

Կենսագրություն

խմբագրել

1972 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1984 թվականից աշխատում է Ազգային առողջապահության ինստիտուտ համաճարակաբանության ամբիոնում, 1997-1998 թվականներին՝ վարիչ, 1999 թվականից՝ ուսումնական աշխատանքների ղեկավար։ Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ԳԱ (2002), ՌԴ բնական ԳԱ (2004) անդամ է։

Աշխատանքները վերաբերում են սուր աղիքային վարակների տարածման համաճարակաբանության առանձնահատկությունների ուսումնասիրմանը, կանխարգելմանն ու դրանց դեմ պայքարի միջոցառումների մշակմանը։

Հեղինակ է «Իերսինիոզ» (ռուսերեն, 1998), «Ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման սկզբունքները» (2003) ուսումնական ձեռնարկների[1]։

Անդամակցություն

խմբագրել
  • Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգ. ԳԱ անդամ (2002)
  • ՌԴ բնական ԳԱ անդամ (2004)
  • Աղաջանյան Ս. Մ., «Իերսինիոզ», ուսանողական ձեռնարկ, 1998։
  • Աղաջանյան Ս. Մ., «Ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման սկզբունքները», ուսանողական ձեռնարկ, 2003։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.