Սիրանո դը Բերժըրակ
Սավինիեն դը Սիրանո դը Բերժըրակ (ֆր.՝ Savinien de Cyrano de Bergerac, մոտ մարտի 6, 1619[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4][1] - հուլիսի 28, 1655[1][2][3][…], Սանուա, arrondissement of Argenteuil, Սենա և Ուազա, Ֆրանսիա[4][1]), ֆրանսիացի գրող, ազատախոհ։
Սիրանո դը Բերժըրակ ֆր.՝ Hercule Savinien Cyrano de Bergerac | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Hercule Savinien de Cyrano |
Ծնվել է | մոտ մարտի 6, 1619[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4][1] |
Վախճանվել է | հուլիսի 28, 1655[1][2][3][…] (36 տարեկան) |
Վախճանի վայր | Սանուա, arrondissement of Argenteuil, Սենա և Ուազա, Ֆրանսիա[4][1] |
Մասնագիտություն | դրամատուրգ, բանաստեղծ, գրող, փիլիսոփա, գիտաֆանտաստիկ գրող և վիպասան |
Լեզու | ֆրանսերեն[1] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Լյուդովիկոս Մեծի լիցեյ |
Cyrano de Bergerac Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՍովորել է ճիզվիտների քոլեջում, որպես զինվոր ծառայել է թագավորական գվարդիայում։ Կրել է Ջ. Բրունոյի, Թ․ Կամպանելայի և Պ․ Գասենդիի գաղափարների ազդեցությունը։
1654 թվականին հրատարակվել է Սիրանո դը Բերժըրակի «Տարբեր երկերը», ուր ամփոփված են «Նամակները» (պարսավագրեր զանազան մարդկանց մասին), «Խրատված պեդանտը» կատակերգությունը և «Ագրիպինայի մահը» ողբերգությունը, որոնցում դրսևորվել է հեղինակի երգիծական տաղանդը, արտահայտվել են նրա աթեիստական ու մատերիալիստական գաղափարները։
Սիրանո դը Բերժըրակի գլխավոր ստեղծագործությունը «Այլ աշխարհ, կամ Լուսնի պետություններն ու կայսրությունները» (1657) գործն է, որը մոտ է փիլիսոփայական վեպին։ Գրքի հրատարակիչը խիստ աղքատացրել է տեքստը՝ հանելով հակակրոնական հատվածները. դրանք վերականգնվել են միայն XX դարում՝ ըստ հայտնաբերված ձեռագրի։ Պատկերելով կյանքը լուսնի վրա՝ հեղինակն ի հայտ է բերում տիեզերքի և մարդու իր ըմբռնումը, ծիծաղում է Պտղոմեոսի համակարգի վրա, մերժում է հոգու անմահությունը, ծաղրում հրաշքներին հավատալը։ Սիրանո դը Բերժըրակը հավիտենական է համարում միայն նյութը։ Այդ գործի շարունակությունն է կազմում «Արևի պետությունները և կայսրությունները» (1662) անավարտ վեպը։
Սիրանո դը Բերժըրակի կերպարը մարմնավորված է Էդմոն Ռոստանի «Սիրանո դը Բերժըրակ» (1898, հայերեն՝ 1951) պիեսում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Сирано де Бержерак Савиньен // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրանո դը Բերժըրակ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 406)։ |