Սիրելի՛ս, ես մեծացրել եմ երեխային
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Սիրելի՛ս, ես մեծացրել եմ երեխային» (անգլ.՝ Honey, I Blew Up The Kid), ամերիկյան ընտանեկան ֆիլմ։ «Սիրելի՛ս, ես փոքրացրել եմ երեխաներին» ֆիլմի շարունակությունը։
Սիրելի՛ս, ես մեծացրել եմ երեխային անգլ.՝ Honey, I Blew Up the Kid | |
---|---|
Սիրելի՛ս, ես մեծացրել եմ երեխային | |
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | Կատակերգություն, Ընտանեկան ֆիլմ, Ֆանտաստիկ ֆիլմ |
Թվական | 1992 |
Պրեմիերա | 17 հուլիսի 1992 թվական |
Լեզու | Անգլերեն |
Ռեժիսոր | Ռենդալ Կլայզեր |
Պրոդյուսեր | Դոն Ստիլ և Էդվարդ Ֆելդման |
Սցենարի հեղինակ | Հարրի Գուդրոու |
Դերակատարներ | Ռիք Մորանիս, Մարշա Ստրեսմեն |
Օպերատոր | Ջոն Հորա |
Երաժշտություն | Բրյուս Բրոտոն |
Մոնտաժ | Հարրի Հիթներ |
Պատմվածքի վայր | Լաս Վեգաս Վելլի |
Նկարահանման վայր | Ֆլորիդա |
Կինոընկերություն | Walt Disney Pictures |
Տևողություն | 89 րոպե |
Բյուջե | 40 միլիոն դոլլար |
Շահույթ | 76 միլիոն դոլլար |
Նախորդ | Սիրելի՛ս, ես փոքրացրել եմ երեխաներին |
Հաջորդ | Սիրելի՛ս, մենք փոքրացրել ենք մեզ |
Պաշտոնական կայքէջ |
1997 թվականին թողարկվել է նաև երրորդ և վերջին մասը՝ «Սիրելի՛ս, մենք փոքրացրել ենք մեզ»։
Համառոտ բնութագրում
խմբագրելԵրկամյա Ադամը պատահաբար դառնում է իր գիտնական հայրիկի գիտական փորձի օբյեկտը։ Փոքրիկը սկսում է անընդհատ մեծանալ։ Նա զբոսնում է Լաս Վեգասով և սարսափ է տածում մարդկանց մեջ։
Նկարահանումներ
խմբագրել- Սկզբում ֆիլմի անվանումն է եղել «Մեծ փոքրիկը» («Big Baby»), և այն չէր համարվում շարունակություն, սյուժեյի կենտրոնում եղել է փոքրիկը, ով մեծացել է հսկայական չափերով միամիտ հայտնվելով մեծացնող ճառագայթի դաշտում, հետագայում վախեցնելով գիշերային Լաս Վեգասին։ Դիսնեյ հեռուստաընկերությունը տեսնելով ֆիլմը իրենց հիթի շարունակությունը դարձնելու լավ հնարավորությունը՝ սցենարը փոփոխել է։
- Ֆիլմը եղել է տասնհինգամյա Կերի Ռասելի դեբյուտային ֆիլմը։
- «Սիրելի՛ս, ես փոքրացրել եմ երեխաներին» ֆիլմի նախկին գլխավոր հերոսներից Էմի Զալինսկին ստացել է ոչ շատ կարևոր դեր։ Հեղինակները դուրս են եկել այդ իրավիճակից՝ ցույց տալով ֆիլմի սկզբում նրա տանից հեռանալը դեպի քոլեջ։ Այդ պատճառով ֆիլմում չեն հայտնվել Թոմսոնների ընտանիքը։
- Այն պահը, որտեղ հսկա Ադամը պատրաստվում է մեքենան դնել բերանը, իսկ Նիքը գոռում է նրան «Ադամ, մ՛ի կեր մեզ», ծառայում է որպես համապատասխանեցում իրական ֆիլմի նման մի պահի։ Այնտեղ Նիքը, ընկնում է նման իրավիճակում, միայն թե իր հոր հետ, որտեղ ասում է «Հայրիկ, չուտես ինձ»։
- Ֆիլմը նկարահանվել է 1991 թվականի հունիսի 17-ից մինչև հոկտեմբերի 4-ը։