Սիրշա Ռոնան

ամերիկացի դերասանուհի

Սիրշա Ունա Ռոնան[6] (իռլանդերեն՝ Saoirse Una Ronan, ˈsˠiːɾʲʃə ˈuːnˠə ˈɾˠɔn̪ˠən̪ˠ, անգլ.՝ ˈsɜrʃə ˈuːnə ˈroʊnən[7] Սերշա կամ Սյորշա Ունա Ռոունան, ապրիլի 12, 1994(1994-04-12)[1][2][3][…], Բրոնքս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4][5][8][9], ԱՄՆ-ում), իռլանդացի դերասանուհի[10]։ «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր է, (2018), BAFTA-ի մրցանակի հնգակի հավակնորդ և «Օսկար» մրցանակի քառակի հավակնորդ «Քավություն» (2007), «Բրուքլին»(2015), «Լեդի Բյորդ» (2017), «Փոքրիկ տիկիններ» (2019) ֆիլմերի համար։

Սիրշա Ռոնան
անգլ.՝ Saoirse Ronan
Ծնվել էապրիլի 12, 1994(1994-04-12)[1][2][3][…] (30 տարեկան)
ԾննդավայրԲրոնքս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4][5]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, դերասանուհի և գործադիր պրոդյուսեր
Ծնողներհայր՝ Փոլ Ռոնան
Պարգևներ և մրցանակներ

Վաղ տարիներ

խմբագրել

Սիրշա Ռոնանը ծնվել է 1994 թվականի ապրիլի 12-ին[8][9], ԱՄՆ-ում։ Նա Մոնիկայի (ծնյալ Բրեննան) և դերասան Պոլ Բրենանի միակ երեխան է[11][12]։ Ռոնանը և ծնողները տեղափոխվել են Դուբլին՝ Իռլանդիա, երբ նա երեք տարեկան էր։ Դրանից հետո նրանք կարճ ժամանակ ապրել են Կարլոու կոմսությունում, որտեղ Սիրշան սովորել է Ardattin[13] դպրոցում։ Դրանից հետո ուսուցումը շարունակել է տանը։ Դեռահաս տարիքում Ռոնանը ծնողների հետ վերադարձել է Դուբլին և բնակություն հաստատել Հութ ավանում[14][15](ռուս.՝ Хаут, անգլ.՝ Howth [houθ], իռլ.՝ Binn ɡdair):

Կարիերա

խմբագրել

Նախադպրոցական տարիքում հոր հետ նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Սատանի սեփականությունը», «Վերոնիկայի որսը»։ Մեծ կինոյում դեբյուտային է դարձել է Ջո Ռայթի «Քավություն» (2007) դրաման, որտեղ կերտել է դեռահաս աղջկա՝ ապագա գրողի կերպարը։ Այս դերի համար Սիրշա Ռոնաը առաջադրվել է որպես «Օսկարի», «Ոսկե գլոբուսի» և BAFTA-ի հավակնորդ[16]։ Միաժամանակ նկարահանվել է «Ես երբեք քոնը չեմ լինի» կատակերգությունում(2007) և «Քաղաք Էմբեր. Փախուստ» ֆանտաստիկ ֆիլմում (2008)։

 
2017թ. Օսկար՝ «Տիկին Բյուրդ» ֆիլմում լավագույն կնոջ դերի համար

2009 թվականին Ռոնանը նկարահանվել է Փիթեր Ջեքսոնի ֆիլմում՝ որպես գլխավոր դերասանուհի, որը նկարահանվել է Ալիս Սիբոլդի (անգլ.՝ Alice Sebold) համանուն՝ «Նուրբ ոսկորներ» գրքի հիման վրա[17]:Ֆիլմի հերոսուհին՝ 14-ամյա Սյուզի Սելմոնը, դառնում է մոլագարի զոհ, որը նրան բռնաբարում է և դաժանաբար սպանում ՝ թաքցնելով դիակը չհրկիզվող պահարանում։ Մահվանից հետո Սյուզին հետևում է իր մերձավորների ճակատագրերին իր աշխարհից։

2011 թվականին Սիրշան նկարահանվել է Ջո Ռայտայի մարտաֆիլմում՝ որպես գլխավոր դերակատար։

2013 թվականին նկարահանվել է Ստեֆանի Մայերի «Հյուրը» վեպի հիման վրա նկարահանված նույնանուն ֆիլմում՝ մարմնավորելով Աննայի կերպարը։ Միաժամանակ նկարահանվել է ռեժիսոր Քևին Մակդոնալդի «Ինչպես եմ ես հիմա սիրում» ֆիլմում։

 
2008 թ.

2014 թվականին մարմնավորել է Ադաթային ՝ Ուես Անդերսոնի «Գրանդ Բուդապեշտ հյուրանոց» ֆիլմում։ Ֆիլմը Բերլինյան կինոփառատոնի ժամանակ արժանացել է գրան-պրիի։

Փորձնական մարմնավորել է Լունա Լավգուդի կերպարը «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» ֆիլմում։ Մի քանի ֆիմերում հրաժարվել է մասնակցել, քանի որ այդ ժամանակ մասնակցում էր այլ նախագծերի («Աննա Կարենինա», «Հոբիթ. Սմոգի պարապուտը»

 
Սիրշա Ռոնան

2015 թվականին խաղացել է Քոլմ Թոյբինի՝ համանուն վեպի հիման վրա նկարահանված «Բրուքլին» ֆիլմում[18]։ Այս ֆիլմից հետո դառնում է «Օսկարի», «Ոսկե գլոբուսի» և BAFTA-ի հավակնորդ[19][20]։

2017 թվականին մարմնավորել է Մակֆերսոնի կերպարը Գրետա Գերվիգի «Լեդի Բյորդ» ֆիլմում։ Այս ֆիլմից հետո դերասանուհին արժանանում է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ որպես լավագույն կանացի դեր կոմեդիայի և մյուզիքլի ժանրում, ինչպես նաև 2018-ի «Օսկարի», «Ոսկե գլոբուսի» և BAFTA-ի, AACTA կինոմրցանակի հավակնորդ[21][22]։

Անձնական կյանք

խմբագրել

Սիրշա Ռոնանը ունի Ամերիկայի և Իռանդիայի քաղաքացիություն[23]։ Բնակվում է Իռլանդիայում[24]։

Ֆիլմագրություն

խմբագրել
տարեթիվ ֆիլմի անվանում բնագրի անվանում դեր
2003-2004 «Կլինիկա» The Clinic Ռայնոն Ջերայթի
2005 «Ապացույց» Proof Օրլա Բոլանդ
2007 «Ես երբեք քոնը չեմ լինի» I Could Never Be Your Woman Իզզի Մենսֆորտ
2007 Ջոնան Թումի Սուրբ Ծննդյան հրաշքը The Christmas Miracle of Jonathan Toomey Սելյա Խարդվիկ
2007 «Քավություն» Atonement Բրայոնի Թալլիս (13 տարեկան)
2007 «Մահացու համար» Death Defying Acts Բենջի Մակգարվի
2008 «Քաղաք Էմբեր. Փախուստ» City of Ember Լինա Մեյֆլիտ
2010 «Արիետին՝ լիլիպուտների երկրից» Arrietty Արիետի

Դերեր թատրոնում

խմբագրել
Տարեթից անվանում դեր թատրոն ծան
2016 The Crucible Աբիգայլ Ուիլյամս Walter Kerr Theatre

Տեսահոովակներ

խմբագրել
  • 2013թ. — «Garden’s Heart»
  • 2016թ. - «Cherry Wine
  •  
    2017թ. — «Galway Girl

Մրցանակներ և անվանակարգեր

խմբագրել

Մրցանակների և անվանակարգերի ամբողջական ցանկը IMDb.com կայքում[25]։

Մրցանակ տարեթիվ Կատեգորիա Ֆիլմ արդյունք
Օսկար 2008 Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր Քավություն առաջադրում
2016 Լավագույն կանացի դեր Բրուքլին առաջադրում
2018 Լավագույն կանացի դեր Տիկին Բյորդ առաջադրում
2020 Լավագույն կանացի դեր Փոքրիկ տիկիններ առաջադրում
BAFTA 2008 Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր Քավություն առաջադրում
2010 Լավագույն կանացի դեր Նուրբ ոսկորներ առաջադրում
2016 Լավագույն կանացի դեր Բրուքլին առաջադրում
2018 Լավագույն կանացի դեր Տիկին Բյորդ առաջադրում
Ոսկե գլոբուս 2008 Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր-Կինոֆիլմ Քավություն առաջադրում
2016 Լավագույն կանացի դեր- դրամա Բրուքլին առաջադրում
2018 Լավագույն կանացի դեր -դրամա Տիկին Բյորդ առաջադրում
2020 Լավագույն կանացի դեր-դրամա Փոքրիկ տիկիններ առաջադրում
ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ 2015 Լավագույն դերասանական կազմ Հյուրանոց «Գրանտ Բուդապեշտ» առաջադրում
2016 Լավագույն կանացի դեր Բրուքլին առաջադրում
2018 Լավագույն կանացի դեր Տիկին Բյորդ առաջադրում
Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր Տիկին Բյորդ առաջադրում
Սպուտնիկ 2008 Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր Քավություն առաջադրում
2016 Լավագույն կանացի դեր-դրամա Բրուքլին հաղթանակ
2018 Լավագույն կանացի դեր-կոմեդիա Տիկին Բյորդ առաջադրում
Սատուրն (մրցանակ) 2010 Լավագույն երիտասարդ դերասանուհի Նուրբ ոսկորներ հաղթանակ
2012 Լավագույն երիտասարդ դերասանուհի Հաննա. Կատարյալ զենք առաջադրում
2014 Լավագույն երիտասարդ դերասանուհի Ինչպես եմ ես հիմա սիրում առաջադրում
AACTA կինոմրցանակ 2016 Լավագույն կանացի դեր Բրուքլին առաջադրում
2018 Լավագույն կանացի դեր Տիկին Բյորդ առաջադրում
Բրիտանական անկախ կինոյի մրցանակ 2013 Լավագույն դերասանուհի Ինչպես եմ ես հիմա սիրում առաջադրում
2015 Լավագույն դերասանուհի Բրուքլին հաղթանակ
Անկախ ոգի (մրցանակ) 2018 Լավագույն կանացի դեր Տիկին Բյորդ առաջադրում
Գոտեմ (մրցանակ) 2017 Լավագույն դերասանուհի Տիկին Բյորդ հաղթանակ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 https://www.britannica.com/biography/Saoirse-Ronan
  5. 5,0 5,1 5,2 https://www.irishcentral.com/culture/saoirse-ronan-facts
  6. «Saoirse Ronan». TV Guide (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.
  7. «Sheesh! Dennis Quaid sorry for mangling Saoirse Ronan's name». RTÉ.ie (անգլերեն). 4 мая 2017. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
  8. 8,0 8,1 Symkus, Ed (7 апреля 2011). «Saoirse Ronan gets physical as action heroine 'Hanna'». The MetroWest Daily News (անգլերեն). GateHouse News Service. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 12-ին.
  9. 9,0 9,1 Debruge, Peter (4 октября 2007). «Saoirse Ronan Atonement actress creating Lovely buzz». Variety (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 13-ին.
  10. «Like her character, Saoirse Ronan has Irish, American connections» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 16-ին.
  11. Dowd, Niall (10 января 2018). «Saoirse Ronan's illegal Irish parents and her start in the Bronx». Irish Central (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 10-ին.
  12. Gilbey, Ryan (27 мая 2013). «Saoirse Ronan - 200 years young». The Guardian (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 12-ին.
  13. Byrne, Nicola. «RTÉ shared a lovely video of Saoirse Ronan's Carlow classmates celebrating her first Oscar nomination». The Daily Edge (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին. {{cite news}}: More than one of |lang= and |language= specified (օգնություն)
  14. McGoldrick, Debbie (4 ноября 2009). «Saoirse Ronan is leading contender for Best Actress Oscar» (անգլերեն). IrishCentral. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 4-ին.
  15. Fragoso, Samuel (13 ноября 2015). «Saoirse Ronan on growing up and moving to New York». Vice (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  16. «Сирша Ронан (Saoirse Ronan)» (ռուսերեն). lenta.ru. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 5-ին.
  17. Saoirse Ronan interview for The Lovely Bones
  18. McGowan, Sharon (9 октября 2015). «Saoirse Ronan's Brooklyn role tipped to bring Hollywood honours». Irish Independent (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.
  19. «Oscars 2016: full list of Academy Award nominations». The Guardian (անգլերեն). 28 февраля 2016. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
  20. «Golden Globes nominations 2016: the full list». The Guardian (անգլերեն). 10 декабря 2015. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.
  21. Chavez, Danette (13 декабря 2017). «Big Little Lies and Three Billboards Outside Ebbing, Missouri lead 2018 SAG Awards nominees» (անգլերեն). AV Club. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.
  22. Merry, Stephanie, Yahr, Emily (11 декабря 2017). «Golden Globes nominations 2018: Complete list of nominations». The Washington Post (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 11-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  23. Garratt, Sheryl (24 октября 2015). «Saoirse Ronan on how Brooklyn is her own Irish-American journey». The Daily Telegraph (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
  24. Coyle, Colin (14 января 2018). «From Golden Globes to Greystones for Saoirse Ronan». TheTimes (անգլերեն).
  25. «Saoirse Ronan Awards». Saoirse Ronan—IMDb (անգլերեն). 5 июня 2018.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրշա Ռոնան» հոդվածին։