Սիրո այգի (նկար, Ռուբենս)
«Սիրո այգի» (հոլ.՝ De tuin van de liefde), նիդերլանդացի (ֆլամանդացի) գեղանկարիչ, բարոկկոյի արվեստի հիմնադիրներից մեկը, դիվանագետ, կոլեկցիոներ Պիտեր Պաուլ Ռուբենսի նկարներից[5]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1632 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 198 × 283 սմ[6]։
Սիրո այգի | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պիտեր Պաուլ Ռուբենս[1] |
տարի | 1630[2] |
բարձրություն | 199 սանտիմետր[2] |
լայնություն | 286 սանտիմետր[2] |
ուղղություն | բարոկկո[1] |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ[2] և կտավ[2] |
գտնվում է | Պրադո թանգարան, Ֆլանդրիա[1] և Մադրիդի թագավորական պալատ[3] |
հավաքածու | Պրադո թանգարան[4] |
սեփականատեր | Ֆերդինանդ VII[3] |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/r/rubens/61other/082garde.html կայք | |
Ծանոթագրություններ | |
El jardín del Amor (P001690) Վիքիպահեստում |
Այսօր «Սիրո այգի» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Պրադո թանգարանում[7] (Մադրիդ, Իսպանիա)։
Պատմություն
խմբագրել«Սիրո այգի» ստեղծագործությունը Ռուբենսն իր համար է նկարել։ Այն համարվում է սիրո յուրահատուկ խոստովանություն երկրորդ կնոջը՝ Հելենա Ֆաուրմենտին։ Նկարում անձնական շատ դրվագներ կան։ Հիսուներեք տարեկան հասակում դառնալով կնակորույս՝ Ռուբենսը 1630 թվականին ամուսնանում է տասնվեցամյա աղջկա հետ։ Չնայած տարիքային մեծ տարբերությանը, ամուսինները ապրել են սիրո և ներդաշնակության մեջ, ինչպես որ Ռուբենսի առաջին ամուսնության ժամանակ։
Նկարագիր
խմբագրելՆկարում պատկերված մարդիկ իրական են։ Ուղիղ քիթ, թեթև այտուցված աչքեր, բաց գույնի մազեր, պարարտ մարմին․ սրանք Հելենա Ֆաուրմենտի բնութագրիչներն են։ Երկու տղամարդիկ նման են Ռուբենսին՝ տարբեր տարիքներում։
Նկարը պետք է դիտել ձախից աջ։ Ձախ կողմում սիրահար տղամարդը գրկել է երիտասարդ կնոջ, որը դեռևս երկմտության մեջ է, հպումները՝ զգուշավոր։ Նկարի կենտրոնում նստած են երեք կանայք, որոնք խորհրդանշում են սիրո տարբեր դրսևորումներ՝ էքստազ՝ ուղիղ նայող կինը, խոհեմություն՝ դիտողին նայող կինը և մայրություն՝ փոքրիկ Ամուրը ծնկներին։ Պատահական չէ, որ նկարի ձախ կողմում պատկերված կապույտ շորերով երիտասարդ կինը հայտնվում է նկարի կենտրոնում։ Նրա հայացքն արտացոլում է հետաքրքրասիրություն և սիրո ցանկություն։ Պատմության ավարտը աջ կողմում պատկերված տղամարդն ու կինն են, որոնք իջնում են աստիճաններից։ Տղամարդը բռնել է իր վրա վստահ կնոջ ձեռքը․ նրանց տեսքն ասում է մի բան՝ նրանք ամուսնացել են։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 https://www.museodelprado.es/en/the-collection/art-work/the-garden-of-love/8c9e39be-c70c-403a-a386-e7609e7af236
- ↑ 3,0 3,1 Inv. Fernando VII, Palacio Nuevo, 1814-1818 — 1814.
- ↑ https://rkd.nl/explore/images/270906
- ↑ «All About Garden of Love by Peter Paul Rubens – Creative Flair» (ամերիկյան անգլերեն). 2023 թ․ մարտի 18. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Garden of Love by RUBENS, Peter Paul». www.wga.hu. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Սիրո այգի նկարը թանգարանի կայքում».
Գրականություն
խմբագրել- Rose-Marie und Rainer Hagen Bildbetrachtungen — Meisterwerke im Detail. — Köln: Benedikt Taschen Verlag, 1994.
- Hans Gerhard Evers: Peter Paul Rubens. F. Bruckmann, München 1942, (Flämische Ausgabe bei De Sikkel, Antwerpen 1946), S. 339 ff.
- Hans Gerhard Evers: Rubens und sein Werk. Neue Forschungen. De Lage Landen, Brüssel 1943.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրո այգի (նկար, Ռուբենս)» հոդվածին։ |