«Սիրո աստված» (անգլ.՝ «God of Love»), ռեժիսոր, սցենարիստ և համապրոդյուսեր Լյուկ Մեզենիի ամերիկյան անկախ գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմ։ Այն պատմում է լաունժ երգիչ և պրոֆեսիոնալ տեգախաղացող Ռեյի մասին, որն ստանում է մարդկանց տեգերի օգնությամբ սիրահարություն շնորհող ընդունակություն[1]։ Քննադատները դրական են ընդունել աշխատանքը՝ նշելով պատմության թեթևությունը, չծեծված թեման և որոշ դրվագների աբսուրդ լինելը[2][3][4]։

Սիրո աստված
անգլ.՝ God of Love
Երկիր ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն և ֆենթեզի ֆիլմ
Թվական2010 և հունիսի 12, 2010
Լեզուանգլերեն
ՌեժիսորLuke Matheny?
Սցենարի հեղինակLuke Matheny?
ԴերակատարներԷլիզաբեթ Օլին
Տևողություն18 րոպե

Սկզբում Մեզենին մտադիր է եղել Սանդենսի կինոփառատոնում ժապավենի առաջին ցուցադրության իրավունք ստանալ, սակայն մերժվել է[5]։ Դրանից հետո դիմել է Ամերիկայի Կինոարվեստի և գիտության ակադեմիայի ուսանողական ստորաբաժանմանը, որտեղ էլ 2010 թվականի հունիսի 12-ին էլ տեղի է ունեցել ֆիլմի առաջին ցուցադրությունը[6]։ Հետագայում ռեժիսորը չի նախատեսել վարձույթի դուրս գալ, այլ միայն որոշել է ցուցադրել ֆիլմը որոշ կինոհարթակներում, որոնցից էին Վուդսթոքի և Տուսոնի կինոփառատոնները, որոնք Մեզենիին բերել մի քանի մրցանակներ[1][7]։ 2010 թվականի դեկտեմբերի 1-ին հայտարարվել են «Օսկար» մրցանակի «Լավագույն գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգի հավակնորդները, որոնց շարքում էր նաև «Սիրո աստված» ֆիլմը[8]։ 2011 թվականի մարտի 7-ին ֆիլմն արժանացել է այդ մրցանակին[9][10]։ 2011 թվականի դեկտեմբերի 23-ին պրոդյուսերների որոշմամբ ֆիլմը ԱՄՆ-ում լայն վարձույթի է հանվել։ Ֆիզիկական կրիչների վրա այն թողարկվել է որպես Դեննի Բոյլի «127 ժամ» ֆիլմի Blu-ray-ի լրացում[11]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Siobhan Watters (17 февраля 2011). «God of Love: Interview with Luke Matheny» (անգլերեն). FLIXIST. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.
  2. A. O. Scott (10 февраля 2011). «An Oscar Film Festival, All in One Screening» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.
  3. Benjamin Sutton (4 февраля 2011). «Oscarbation, Live Action Shorts: The (British) Kids Are All Right» (անգլերեն). The L Magazine. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.
  4. Tim Grierson (9 февраля 2011). «Brief Encounters in Oscar-Nominated Shorts 2011» (անգլերեն). The Village Voice. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.
  5. Scott D. Pierce (26 янравя 2012). «Oscar nomination comes as consolation prize for filmmaker» (անգլերեն). The Salt Lake Tribune. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.
  6. «Luke Matheny of New York University won the Narrative Gold Medal» (անգլերեն). Student Academy Awards. 22 мая 2010. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.
  7. «2010 WFF Awards info» (անգլերեն). SWoodstock Film Festival. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.
  8. «Названы короткометражные фильмы и мультфильмы-номинанты на Оскар» (ռուսերեն). Корреспондент. 1 декабря 2010. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.
  9. Марина Очаковская (1 марта 2011). «Ход королём» (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.
  10. Soraya Roberts (28 февраля 2011). «Colin Firth Oscar acceptance speech beats winners Randy Newman and Luke Matheny» (ռուսերեն). Daily News. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.
  11. «127 Hours (Blu-ray)» (անգլերեն). Amazon.com. Վերցված է 2013 թ․ հունվարի 7-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել