Սիրո ուժը (ֆիլմ, 1922)
«Սիրո ուժը» (անգլ.՝ The Power of Love), ամերիկյան համր ֆիլմ։ Հրապարակայնորեն ցուցադրված առաջին ստերեոֆիլմն է։
Սիրո ուժը անգլ.՝ The Power of Love | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | համր կինո և դրամա |
Թվական | 1922 |
Ռեժիսոր | Harry Kenneth Fairall? |
Դերակատարներ | Barbara Bedford?, Aileen Manning?, Նոյ Բիրի ավագ և John Herdman? |
Տևողություն | 50 րոպե |
IMDb | ID 0013506 |
The Power of Love (film) Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրել«Սիրո ուժը» առաջին 3D ֆիլմն է[1], որը հրապարակայնորեն ցուցադրվել է «Ամբասադոր» հյուրանոցի կինոթատրոնում (անգլ.՝ Ambassador Hotel Theater) Լոս Անջելեսում, 1922 թվականի սեպտեմբերի 27-ին[2]։
Երկու կինոխցիկների տեղադրումը մշակել են ֆիլմի պրոդյուսեր Հարրի Ֆեյրոլը և օպերատոր Ռոբերտ Էլդերը. յուրաքանչյուր տեսախցիկ նկարահանել է ստերեոզույգի իր մասը՝ սև-սպիտակ նեգատիվ կինոժապավենի վրա։ Ֆիլմը ցուցադրվել է երկու կինոպրոյեկտորով։ Այսպիսով, սա երկժապավենային համակարգի օգտագործման և ստերեոսկոպիկ (անագլիֆիական) ակնոցի օգտագործման առաջին դեպքն էր[3]։
Ֆիլմը հաջողություն չի ունեցել, և 3D-տարբերակը ցուցադրվել է Նյու Յորքում միայն նկարահանող խմբի անդամների և մամուլի համար՝ արժանանալով Moving Picture World ամսագրի բարձր գնահատականին։ 1923 թվականի հուլիսին վարձույթ է դուրս եկել ֆիլմի 2D-տարբերակը, որը թողարկել էր Sierra Pictures-ը «Արգելված սիրեկանը» վերնագրով (անգլ.՝ Forbidden Lover)[4]։ Ֆիլմի դիստրիբյուտորը կինոպրոդյուսեր Լյուիս Սելզնիկի ընկերությունն էր[5]։ Ֆիլմի երկու տարբերակներն էլ համարվում են կորսված։
Սյուժե
խմբագրելԴոն Ալմեդան ֆինանսական խնդիրների պատճառով ցանկանում է դստերը՝ Մարիային, ամուսնացնել Դոն Ալվարեսի հետ։ Բայց Մարիան սիրում է մեկ այլ տղամարդու՝ Թերի Օ'Նիլին։ Նա թափառական է, որին վիրավորել են Դոն Ալվարեսի հետ կապված կողոպտիչները։ Թերին հայտնվում է Ալվարեսի կազմակերպած պարահանդես-դիմակահանդեսում, որտեղ պարահանդեսի տերը և նրա հանցակիցները թալանում են ծեր պադրեին՝ նրան սպանելով Օ'Նիլի դանակով և վերջինին մեղադրելով սպանության մեջ։ Ալվարեսը, փորձելով կրակելով սպանել Օ'Նիլին, վիրավորում է Մարիային, որը պաշտպանում էր նրան։ Եզրափակիչ դրվագում Մարիան ապացուցում է, որ Դոն Ալվարեսը գող է և մարդասպան, իսկ Օ'Նիլն արդարացվում է։
Եռաչափ ակնոց
խմբագրելՖիլմը դիտելիս օգտագործվել է հատուկ կարմիր-կանաչ անագլիֆիական ակնոց, որը հանդիսատեսին հնարավորություն է տվել դիտել ֆիլմի երկու տարբեր ավարտներ՝ դիտելով այն միայն մեկ աչքով կարմիր կամ փիրուզագույն ոսպնյակների միջով (2D-ձևաչափով)[6][7]։ Կախված դրանից, հանդիսատեսը կարող էր տեսնել ֆիլմի երջանիկ կամ ողբերգական ավարտ։
Դերերում
խմբագրել- Դոն Ալմեդա - Նոա Բերի
- Մարիա Ալմեդա - Բարբարա Բեդֆորդ
- Թերի Օ'Նիլ - Էլիոթ Սփառլինգ
- Իզաբել Ալմեդա - Էյլին Մենինգ
- Դոն Ալվարես - Ալբերտ Պրիսկո
- Պադրե - Ջոն Հերդման
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «A Tour Through the History of 3-D Movies». reelz.com. 2012-06-06. Արխիվացված է օրիգինալից 2012-07-20-ին. Վերցված է 2014-11-11-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)(անգլ.) - ↑ Ray Zone, Stereoscopic cinema & the origins of 3-D film (University Press of Kentucky, 2007) ISBN 0-8131-2461-1
- ↑ «3-D Power» Article about the making of «The Power of Love» by Daniel L. Symmes Արխիվացված 2009-10-04 Wayback Machine(անգլ.)
- ↑ Forbidden Lover (1923) Արխիվացված 2016-04-01 Wayback Machine(անգլ.)
- ↑ Forbidden Lover — Company Credits Արխիվացված 2016-04-01 Wayback Machine(անգլ.)
- ↑ «Blink-O-Scope». 2012-06-06. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2016-06-28-ին.(անգլերեն)
- ↑ Blink-O-Scopes: Binocular Cinematography and 3-D Magic Արխիվացված 2016-08-23 Wayback Machine(անգլ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Սիրո ուժը Արխիվացված 2020-01-27 Wayback Machine(անգլերեն)
- 3D-ի պատմություն
- Կինեմատոգրաֆի համառոտ պատմություն
- www.kinopoisk.ru/film/192233/․ Սիրո ուժը