Սիրո պատմություն (վեպ)

ամերիկացի գրող Նիքոլ Կրաուսի երկրորդ վեպը

Սիրո պատմություն (անգլ.՝ The History of Love), ամերիկացի գրող Նիքոլ Կրաուսի երկրորդ վեպը` հրատարակված 2005 թվականին։ Գիրքը 2006 թվականին անցել է Women's Prize for Fiction մրցանակաբաշխության եզրափակիչ և 2008 թվականին հաղթել է Վիլյամ Սարոյան միջազգային մրցանակը վեպի բարձր գեղարվեստական մակարդակի շնորհիվ։

Սիրո պատմություն
անգլ.՝ The History of Love
Տեսակգրավոր աշխատություն և գրական ստեղծագործություն
Ձևվեպ
ՀեղինակՆիկոլ Քրաուս
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
ՏեսարանԱՄՆ
ՀրատարակչությունW. W. Norton & Company
Հրատարակվել էմայիսի 2, 2005
ՆախորդMan Walks Into a Room?
ՀաջորդGreat House?

Վեպից մեկ հատված տպագրվել է The New Yorker ամերիկյան ամսագրում 2004 թվականին «Վերջին բառերը Երկրի վրա» վերնագրի ներքո[1]։

Սյուժե

խմբագրել

Ներկայիցս մոտավորապես 70 տարի առաջ տասնամյա լեհ–հրեա Լեոպոլդ(Լեո) Գուրսկին սիրահարվում է իր հարևանուհի Ալմա Մերեմինսկիին։ Նրանք հարաբերություններ են սկսում, որոնք զարգանում են 10 տարիների ընթացքում։ Այդ ժամանակ Լեոն գրում է երեք գիրք, որոնք տալիս է Ալմային, քանի որ նա էր այն միակը, ում իրեն հարազատ էր համարում։ Լեոն խոստանում է բացի Ալմայից ուրիշ մեկի չսիրել։ Ալման (արդեն 20 տարեկան) գնում է ԱՄՆ հոր կամոք, ով վախենում էր նացիստական Գերմանիայի ահազանգող նորություններից։ Լեոն երազում էր գնալ ԱՄՆ և հանդիպել Ալմային` չիմանալով, որ նա հղի է։ Կարճ ժամանակ անց գերմանացիները ներխուժում են Լեհաստան, և Լեոն թաքնվում է անտառներում, սնվում արմատներով, մանր կենդանիներով, մեղուներով և այն ամենով, ինչը կարողանում էր հափշտակել մոտակա ֆերմաներից։ Երեք ու կես տարի անտառներում թաքնվելուց հետո նա գնում է Ամերիկա, գտնում Ալմային և ցնցվում՝ իմանալով, որ Ալման որոշել է ամուսնանալ այն գործարանի մենեջերի որդու հետ, որտեղ որ աշխատում է` կարծելով թե Լեոն մահացել է։ Լեոն ամբողջովին հուսահատվում է, երբ իմանում է, որ Ալման և ամուսինը որդի ունեն։ Նա Ալմային խնդրում է իր հետ գալ, սակայն Ալման հրաժարվում է։ Ալման Լեոյին է պատմում իրենց հնգամյա որդու մասին։ Լեոն սրտակոտոր հեռանում է և իր զարմիկի միջնորդությամբ փականագործ է աշխատում։ Նա անընդհատ իր որդի Իսահակին դիտում է հեռավորությունից` ցանականալով նրա կյանքում տեղ գրավել, սակայն վախենում է մոտենալ։ Ներկայումս Լեոն ծեր, միայնակ մարդ է, ով սպասում է իր մահվանը։ Ապրում է իր մանկության ընկեր Բրունոյի հետ, իսկ Ալման արդեն հինգ տարի է, ինչ մահացած է։ Լեոն մինչև հիմա էլ հետևում է իր որդուն, ով դարձել է հայտնի գրող, ինչը բավականություն էր պատճառում Լեոյին, քանի որ նա կարծում էր, որ Իսակը այդ տաղանդը ժառանգել է իր պապիկից։ Լեոյի հուսահատությունը ավելի է խորանում, երբ նա թերթից տեղեկանում է, որ որդին վաթսուն տարեկան հասակում մահացել է։ Դրանից հետո Լեոյի՝ որդու աշխարհում գտնվելու մոլուցքը այնքան է զարգանում, որ նա ներխուժում է Իսահակի տուն՝ տեսնելու, թե արդյոք նա կարդացել է «Բառեր ամեն ինչի համար» գիրքը, որում գրել է իր կյանքի պատմությունը ու ուղարկել նրան։

Զվի Լիտվինոֆը ևս տեղ է գտնում այս գրքի պատմության մեջ։ Անցյալում պատանի Լեոն նամակ է գրել իր հին ընկեր Զվիին` հետ խնդրելով իր «Սիրո Պատմությունը» գրքի ձեռագիր տարբերակը։ Լեոն գիրքը նրան էր տվել դեռ տարիներ առաջ, նրանց վեջին հանդիպման ժամանակ։ Այնուհետև Զվիի կինը` Ռոուսը, նրան տեղեկացնում է, որ գիրքը քայքայվել է ջրերի մեջ՝ թաքցնելով այն փաստը, որ ամուսինը չի գրել «Սիրո Պատմությունը» գիրքը։ Զվին անգամ ներկայացնում է մի տեսարան, որտեղ Լեոն ծանր հիվանդություն է ձեռք բերում Լեհաստանում և իրեն է գրում մի նամակ, որից հետո է միայն Զվին գողանում գրքի հեղինակային իրավունքը` հուսալով, որ դա իր ընկերոջը ողջ կպահի։ Առանց Լեոյի տեղյակ լինելու` գիրքը հրատարակվել է 200.000 իսպաներեն օրինակով Զվիի անվան տակ, ով կարծել էր, թե Լեոն մահացել էր Լեհաստանում։ Զվին մահացավ իրեն մեղավոր զգալով և այդպես էլ չբացահայտեց «Սիրո Պատմություն» գրքի իրական հեղինակին։

Դրան զուգահեռ տասնհինգամյա մի աղջիկ, անվանվելով «Սիրո պատմության» հերոս Ալմայի պատվին, որն իր ծնողների սիրելի գիրքն էր, պայքարում էր հաղթահարելու հոր մահը։ Նրա մայրը դառնում է ընկճված և միայնակ, թողնում է իր թարգմանչական աշխատանքը։ Աղջկա կրտսեր եղբայրը՝ Բըրդը, կրոնի մեջ ապաստան գտնելով, կարծում է, որ նա Աստծո ընտրյալ է և թռչում է շինությունից` հավատալով, որ կարող է թռչել։ Դրանով նա հեռանում էր իրականությունից։ Ալման ապաստան է գտնում իր հոր հոբիներից մեկում՝ վայրի բնության մեջ գոյատևելու մեջ։ Այնուհետև նա հարաբերություններ է սկսում իր ռուս ընկերոջ Միշայի հետ, ով տեղափոխվել էր Նյու–Յորք։ Սակայն նրանք դադարեցնում են իրենց հարաբերությունները, որի համար պատճառ է հանդիսանում Ալմայի անվստահությունը։

Մի օր աղջկա մայրը նամակ է ստանում մի կասկածելի տղամարդուց՝ Ջեյքոբ Մարկուս անունով, ով առաջարկում էր նրան վճարել $100,000 «Սիրո Պատմություն» գիրքը իսպաներենից անգլերեն թարգմանելու դեպքում, հավելյալ $25,000 ևս գործի առաջընթացի դեպքում։ Ալմայի մայրը վարձատրման գումարը կասկածելի է համարում, բայց այդ անծանոթ տղամարդը նամակում խոստովանել էր, որ իր մայրը դեռ մանուկ հասակից այդ գիրքը կարդացել էր իր համար, այդ իսկ պատճառով էլ դա նրան համար գերզգայուն արժեք էր համարվում։ Ալման այս առաջարկը լավ հնարավորություն է համարում իր մոր համար՝ հուսահատությունից դուրս գալու համար։ Երբ նրա մոր և անծանոթի նամակագրությունը դադարում է` դեռ գրքի թարգմանությունը չավարտված, Ալման որոշում է բացահայտել պատվիրատուի ինքնությունը։

Ալման, առանց ձեռքի տակ եղած որևէ տեղեկության, սկսում է որոնումներն իր օրագրում։ Նա եզրակացնում է, որ գրքի հերոս Ալման իրական է եղել, և սկսում է փնտրել նրան։ Նա Ալմա Մերեմինսկիին գտնելու որոնումնորում ապարդյուն ճգնում է, բայց հաջողության է հասնում, երբ գիտակցում է, որ Ալման միգուցե ամուսնացել է, փոխել ազգանունը, և նրան գտնում է Ալմա Մորեց անունով։ Նա հիասթափվում է` իմանալով Ալմայի՝ հինգ տարի առաջ կյանքից հեռանալու մասին։ Հետո նա բացահայտում է, որ հանրաճանաչ գրող Իսահակ Մորեցը Ալմայի ավագ որդին է։ Երբ նա կարդում է գրողի ամենահայտնի գիրքը, տեսնում է, որ գրքում գլխավոր հերոսի անունը Ջեյքոբ Մարկուս է, այտեղից էլ եզրակացնում է, որ իրական Ալմայի որդին է վարձել իր մորը՝ գիրքը թարգմանելու համար։ Իսահակը արդեն մահացել էր, ինչն էլ բացատրում էր նրա նամակագրության հանկարծակի դադարելը։ Իր կասկածների մեջ համոզվելու համար Ալման մի նամակ է թողնում Իսահակի դռան մոտ, որում հարցնում էր, թե ով է վեպի հեղինակը։ Միևնույն ժամանակ Ալմայի եղբայր Բըրդր գտնում է նրա օրագիրը և տեսնելով Ալմա Մերեմինսկի և Ալմա Մորեց անունները` կարծում է, որ դրանք իր քրոջ անուններն են, և որ նրանք տարբեր հայրեր ունեն։ Իսահակի եղբայրը, դռան մոտ գտնելով գրքի ձեռագիր օրինակը և Ալմայի նամակը, զանգահարում է նրան, որպեսզի ասի, որ Գուրսկին է գրքի հեղինակը, սակայն հեռախոսին պատասխանում է Բըրդը, և այդ ամենը նրան ավելի է շփոթեցնում։ Նա սկսում է կասակածել, թե Ալմայի իսկական հայրը Լեոնիդ Գուրսկին է։ Իր անարդար վարքի պատճառով իր մեղքը մաքրելու և նորից «ընտրյալի» կարգավիճակը վերականգնելու համար նա որոշում է հանդիպում կազմակերպել Ալմայի և Գուրսկիի հետ իբրև լավ գործ կատարելու համար, որի մասին բացի Աստծուց ոչ ոք չգիտեր։

Երբ նրանք ստանում են հրավերի նամակները, երկուսն էլ շփոթվում են․ Ալման փորձում է հասկանալ, թե իր որոնումների ընթացքում հանդիպած մարդկանցից ով է ուղարկել նամակը, այնինչ Լեոն հավատում է, որ իրեն ուղարկված նամակի հեղինակը գրքի հերոսուհի Ալման է` անտեսելով նրա մահվան փաստը։ Լեոն, այգու նստարանին նստելով, երկար սպասում է Ալմայի ժամանելուն։ Նա հիշում և վերլուծում է իր կյանքը՝ կարևոր պահերը, իր սիրո կորուստը և մարդ կոչվելու նշանակության մասին։ Նա երևակայում է, թե այդտեղ նստած մահանալու է, իր սեփական մահը նախազգուշացնում վեպի մեջ։ Երբ Ալման վերջապես ժամանում է, նրանք երկուսն էլ շփոթվում են։ Չնայած որ սկզբում Լեոն հավատում էր, որ տեսնելու է իր Ալմային՝ անցյալից, նա հասկանում է, որ այդ ամենն ուղղակի իր երևակայության մեջ էր։ Նա գիտակցում է, որ աղջիկը նման չէ իր Ալմային, և նրան համառոտ պատմում է Իսակի և Բրունոյի մասին, մինչդեռ Ալման փորձում էր մտքում գտնել այն հանելուկի պատասխանը, թե ով էր իրականում Լեոն։ Երբ Ալման հարցնում է Լեոին թե արդյոք նա սիրել է Ալմա Մերեմինսկի անունով աղջկա, ծեր տղամարդը, հարցին պատասխանելու ի վիճակի լինելու փոխարեն, կրկին իրար է մոտեցնում մատները և թակում դրանք միմյանց հետ։ Ալման գլուխը դնում է Լեոյի ուսին և գրկում նրան, որից հետո միայն նա կարողանում է երեք անգամ արտասանել «Ալմա» անունը։

(Որոշ ընթերցողներ կարծում են, որ այդ տեսարանից հետո Լեոյի մոտ գրանցվել է սրտի կաթված, և նա մահացել է` հավանաբար պատճառաբանելով Լեոյի իր մահվան գալուստի զգացողությունը և այն տեսարանը, որտեղ նա Ալմայի հետ զրուցելիս ասում է․ «Ես զգացի իմ սրտի ալեկոծությունը, մտածեցի որ ես ապրել եմ այսքան երկար, մի փոքր ավելին չի սպանի ինձ»։ Ավելի ազդեցիկ դեպքում վեպը և դրա ամբողջ սրությունը հասարակ կերպով ավարտվում է այս երկու կերպարների տեսարանով։

Վերջին գլուխը անվանված է «Լեոպոլդ Գուրսկիի մահը» և համընկնում է «Սիրո պատմության» մեջ գտնվող մյուս գրքի վերջին գլխի վերնագրին, որոնք երկուսն էլ գրված են Լեո Գուրսկիի կողմից։ Վեպն այս կերպ ավարտելով` Կրաուսը հարուստ կերպով ակնարկում է վեպի նախորդ մասերին և իր նյութին, թե ինչպես են բառերը ողջ պահում մարդկանց մեզ համար, իսկապես մարդկանց վտանգելով դառնալ անտեսանելի, տեսանելի։ Զվի Լիտվինոֆը տարիներ շարունակ իր գրպանում է պահել Լեոյի կողմից գրված կտակը, ինչպես թալիսման։ Լիտվինոֆը, երբ «Սիրո պատմությունը» պատրաստվում էր հրատարակել պնդում է, որ գրքի վերջում տեղ հատկացվի նաև Լեո Գուրսկիի կտակի համար, որպեսզի Լեոն շարունակի ապրել գրքի ընթերցողների սրտերում։ Եվ վերջապես, Նիքոլ Կրաուսը իր գրքում ներառում է այդ նույն կտակը իր վեպի վերջում այս և մնացած բոլոր «Լեոներին» իրենց սրտերում ողջ պահելու համար։

Գրական մեկնաբանություններ «Սիրո պատմության» վերաբերյալ

խմբագրել

Կան թեմատիկ նշանակության գրական շատ մեկնաբանություններ «Սիրո պատմության» վերաբերյալ։ Գրող Իսահակ Բաբելը (1894–1940) անսխալ կերպով կապակցել է Զվի Լիտվինոֆսի նկարագրությանը Լեոի ոճում և Ռոզա Լիտվինոֆսի գրական ոճը «Ների'ր ինձ» աշխատության մեջ։ Լեհ գրող Բրունո Շչուլզը (1892-1942) և նրա «Կոկորդիլոսների փողոցը» մի քանի հիշատակվել են վեպի մեջ, ինչպես նաև Նիքանոր Պառա (1914) և նրա 1954 անտիպոեմի գիրքը` թարգմանված Շառլոտ Սինգրի կողմից։ Վեպի այլ կարևոր գրական մեկնաբանությունները ներառում են հղումներ` Ջեյմս Ջոյսից, Ֆրանց Կաֆկաից, Անտուան դը Սենտ-Էքզյուպերիից, Լև Տոլստոյից, Ռուբեն Դարիոյից և Պաբլո Ներուդայից։ Չնայած նրան, որ նա երբեք հիշատակված չէ, բայց վեպում ակնարկվում է նաև Իսահակ Բաշեվիս Սինգրը, քանի որ Լեոյի որդու անունը Իսահակ էր, իսկ Ալմայի ազգանունը` Սինգր։

Համեմատություն «Շատ բարձր և աներևակայելի մոտի» հետ

խմբագրել

«Սիրո պատմությունը» հրատարակվել է 2005 թվականին, ինչպես «Շատ բարձր և աներևակայելի մոտը»` գրված Ջոնաթան Սաֆրան Ֆոերի կողմից, ով ամուսնացած էր Կրաուսի հետ։ Երկու գրքերն էլ ներկայացնում են դեռատի երիտասարդությունը։ Երկու գրքերի գլխավոր դերակատարներն էլ հանդիպում են ծեր մարդկանց, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին հիշողություններով լի. Կրաուսի գրքում՝ Հոլոքոստը վերապրող, իսկ Ֆոերի գրքում՝ Դրեսդենի ռմբակոծություն վերապրող։ Երկու գրքերում էլ հերոսները տառապում են իրենց կորած որդիների մահվան պատճառով։ Պատմություններն ունեն նաև որոշ նման և արտասովոր գրական մեթոդներ, ինչպես օրինակ՝ ոչ ավանդական տիպաբանությունը[2]։

Ֆիլմի, հեռուստատեսության կամ թատրոնի հարմարեցումներ

խմբագրել

Գիրքն ընտրվել է Վորներ Բրոսի կողմից, 2005 թվականի սկզբներին և որոշվել է տնօրինվել Ալֆոնսո Կուարոնի կողմից։ Ֆիլմը ի վերջո սկսեց արտադրվել 2015 թվականին Մոնտրեալում, և հեռուստադիտողի դատին է հանձնվել 2016 թվականին[3][4]։

Նշումներ

խմբագրել

Իրական Բրունոն, ով հիշատակված է վեպում Բրունո Շչուլզը է` «Կոկորդիլոսների փողոցի» հեղինակը։ Նմանություններ կան նաև Բրունո Շչուլզի Լեոյի ընկեր Բրունոյի միջև։ Երկուսն էլ հրեա գրողներ էին` ծնված Լեհաստանում։ Լեոն ասել է, որ իր ընկեր Բրունոն մահացել է 1941 թվականին, որը Շչուլզի ընտանիքի մահվան թվականն է և Շչուլզի դաժան բանտարկության սկիզբը։ Շչուլզը մահացել է 1942 թվականին նացիստ սպայի կողմից։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Krauss, Nicole (2004 թ․ փետրվարի 9). «The Last Words on Earth». The New Yorker. Վերցված է 2015 թ․ մայիսի 30-ին.
  2. Maslin, Janet (2005 թ․ ապրիլի 25). «Books of the Times: The Story Of a Book Within A Book». The New York Times. Վերցված է 2007 թ․ ապրիլի 26-ին.
  3. Murray, Rebecca (2005 թ․ հունվարի 21). «Alfonso Cuaron Takes on Directing Duties for "The History of Love"». about.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 29-ին.
  4. Dunkley, Cathy; Fleming, Michael (2005 թ․ հունվարի 20). «WB buys book of 'Love'». Variety. Վերցված է 2007 թ․ ապրիլի 26-ին.